Լուսոն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
|
|
||
| Երկիր | ||
| Ջրատարածություն | Հարավ-Չինական ծով Ֆիլիպինյան ծով |
|
| Մակերես | 109964,9 կմ2 | |
| Ամենաբարձր կետը | 2922 մ | |
| Բնակչություն (2007) | 46 228 000 մարդ | |
| Բնակչության խտությունը | 420,389 մարդ/կմ2 | |
|
|
||
|
|
||
Լուսոն (անգլ.՝ Luzon), Ֆիլիպինյան արշիպելագի ամենամեծ կղզին՝ նրա հյուսիսային մասում։ Տարածությունը 105.6 հազար կմ2 է։ Մակերևույթը լեռնային է, բարձրությունը մինչև՝ 2934 մ (Պոլոգ լեռը՝ Կենտրոնական Կորդիլերներիում)։ Կան գործող հրաբուխներ։ Լուսոնում է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլան։
Անվանում[խմբագրել]
Ենթադրում են, որ անվանումն առաջացել է Losong բառից՝ բրինձ ծեծելու տաշտաձև փայտյա մեծ աման։
16-րդ դարում իսպանացի ծովագնացները զարմացել էին բնիկների տան դռներին դրած այդ խոշոր ամանները և նրանք կղզին անվանել են Islas de los losones՝ «տաշտերի կղզի»[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
