Հայ-սաուդյան հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայ-սաուդյան հարաբերություններ

Հայաստան

Սաուդյան Արաբիա

Հայ-սաուդյան հարաբերություններ, Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն, քանի որ Սաուդյան Արաբիան հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ[1]։ Սակայն երկու երկրների հարաբերություններում 2010-ական թվականներից ի վեր նկատվում է զգալի ջերմացում, հնարավոր է՝ թուրքական ազդեցության ուժեղացմանը ընդհանուր հակազդեցության պատճառով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-2010-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան հակամարտության պատմության, մասնավորապես 1994 թվականին Արցախյան ազատամարտի պատճառով Սաուդյան Արաբիան և Հայաստանը պաշտոնական հարաբերություններ չունեն, քանի որ Արցախյան հակամարտությունում Սաուդյան Արաբիան աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը[1]։ Այդ հարցը մնացել է, քանի որ Սաուդյան Արաբիան շարունակում է ամուր մնալ իր դիրքորոշման մեջ՝ որպես Ադրբեջանի մաս և հարաբերություններ չի հաստատել[2][3]։

2010-ական թվականների կեսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սակայն Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդի իշխանության գալուց և Հայաստանի հետ վատ հարաբերություններ ունեցող Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև թշնամանքի աճից հետո Սաուդյան Արաբիայի և Հայաստանի միջև հարաբերությունները բարելավման նոր մակարդակ են ապրել։ Ինչպես Սաուդյան Արաբիան, այնպես էլ Հայաստանը կիսում են Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք թուրքական նեոօսմանիզմի վերաբերյալ ընդհանուր հայացքները՝ որպես սպառնալիք այդ երկրների համար, ընդ որում Սաուդյան Արաբիան 2019 թվականին հակաթուրքական բոյկոտ Է հայտարարել։ Իրավիճակը սրվել է թուրքական կառավարության հակասաուդյան արտահայտությունների պատճառով, միևնույն ժամանակ Հայաստանը Թուրքիայի հետ վեճեր ունի Հայոց ցեղասպանության և Ադրբեջանի հետ նրա միության վերաբերյալ[4][5]։

2019 թվականին Սաուդյան Արաբիան համաձայնել է հանդես գալ որպես ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման վերջնական որոշման միջնորդ։ Սաուդյան Արաբիայի արքայադուստր Ռիմա բինտ Բանդար Ալ Սաուդն իր հայտարարության մեջ դատապարտել Է Թուրքիային Ցեղասպանությունը չճանաչելու կեղծավորության համար[6]։ Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպանն այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանի հետ սաուդյան համերաշխություն ցուցաբերելու համար[7]։

2018 թվականի սեպտեմբերին, չնայած այն բանին, որ երկու երկրների միջև պաշտոնական հարաբերություններ չեն հաստատվել, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալմանը և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը շնորհավորել են Հայաստանին Անկախության օրվա առթիվ, ինչը բեկումնային է համարվել[8]։ Մի քանի տարի անց, երբ 2020 թվականին զինված հակամարտություն է բռնկվել Արցախում, Սաուդյան Արաբիան Միացյալ Արաբական Էմիրությունների հետ գաղտնի աջակցել է Հայաստանին Ադրբեջանի դեմ պայքարում[9]։ Բացի այդ, Սաուդյան Արաբիայի Ալ Արաբիա հեռուստաալիքը ընդունել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հատուկ ելույթը, որում Հայաստանի նախագահը կոչ է արել միջազգային հանրությանը թույլ չտալ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ միջամտությունը հակամարտությանը[9]։

Մյուս կողմից՝ Սաուդյան Արաբիան ձգտում է ձեռնպահ մնալ Հայաստանին ուղղակի աջակցելուց՝ փոխարենը կոչ անելով երկու կողմերին (Հայաստանին և Ադրբեջանին) լուծել խնդիրը, հիմնականում այն պատճառով, որ Սաուդյան Արաբիան Ադրբեջանին դիտարկում է որպես Իրանի դեմ պոտենցիալ գործընկեր, թեև Սաուդյան Արաբիան ավելի թշնամաբար է տրամադրված Թուրքիայի՝ Ադրբեջանի դաշնակցի նկատմամբ[10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]