Հայ-ռումինական հարաբերություններ
![]() | |
![]() Ռումինիա |
![]() Հայաստան |
Հայ-ռումինական հարաբերությունները վերաբերում են Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերություններին։ Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991 թվականի դեկտեմբերի 17-ին։ Հայաստանը դեսպանատուն ունի Բուխարեստում, իսկ Ռումինիան՝ Երևանում։ Երկու երկրներն էլ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ են։
Ռումինիայում բնակվում է մոտ 3000 հայ։ Հայոց ցեղասպանությունից հետո Ռումինիան դարձել է առաջին պետությունը, որը պաշտոնապես քաղաքական ապաստան է տվել այդ տարածաշրջանի փախստականներին։ 2007 թվականի հոկտեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Թեոդոր Մելեշկանուի գլխավորած պատվիրակությանը, որի ընթացքում նա նշել է, որ հայ-ռումինական բարեկամությունը խորը պատմական արմատներ ունի և պատահական չէ, որ Ռումինիան դարձել է առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչել է Հայաստանի անկախությունը ԽՍՀՄ-ից[1]։
Դեսպանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստան
- Բուխարեստ (դեսպանատուն)
- Ռումինիա
- Երևան (դեսպանատուն)
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Official News, 10 October 2007»։ The Government of Armenia։ 2007-10-10։ Վերցված է 2009-04-17 (չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Romanian Ministry of Foreign Affairs: direction of the Romania embassy in Yerevan
- Romanian Ministry of Foreign Affairs: direction of the Armenian embassy in Bucharest
|