Հայ-ֆիննական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայ-ֆիննական հարաբերություններ
Ֆինլանդիա և Հայաստան

Ֆինլանդիա

Հայաստան

Հայ-ֆիննական հարաբերություններ (ֆին.՝ Armenian ja Suomen suhteet), դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Ֆինլանդիայի Հանրապետությունների միջև։

Հայաստանի և Ֆինլանդիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հունվարի 14-ին[1]: Հայաստանը և Ֆինլանդիան Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և Միավորված Ազգերի կազմակերպության լիիրավ անդամներ են:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին հարաբերությունները սկսվել են զարգանալ 20-րդ դարից` Խորհրդային Միության անկումից հետո: Չնայած այս հանգամանքի՝ ո՛չ Երևանում և ո՛չ էլ Հելսինկիում չի գործում դեսպանատուն և Ֆինլանդիայի շահերը Հայաստանում ներկայացնում է Շվեդիայի դեսպանատունը։

Հայաստանի քաղաքացիները Ֆինլանդիայի կարճաժամկետ շենգենյան վիզայի համար (առավելագույնը 90 օր կես տարվա ընթացքում) կարող են դիմել Հայաստանում Իտալիայի դեսպանատուն։

Հայաստանում գործում է Ֆինլանդիայի պատվո հյուպատոսություն։

2013 թվականի մայիսի 7-ին Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստեր Միխելսոնը իր հավատարմագրերն է հանձնել Հայաստան նախագահ Սերժ Սարգսյանին։ 2006 թվականի հունիսի 7-ին Թիմոթի Դեյվիդ Սթրայթը նշանակվել է Հայաստանում Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս: 2014 թվականի նոյեմբերի 6-ին Արտակ Ապիտոնյանը նշանակվել է Ֆինլանդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Վերջինիս նստավայրը գտնվում է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]