Հայ-ղազախական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայ-ղազախական հարաբերություններ
Հայաստան և Ղազախստան

Հայաստան

Ղազախստան

Հայ-ղազախական հարաբերություններ (ղազ.՝ Армян-қазақ қарым-қатынасы), դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Ղազախստանի Հանրապետությունների միջև:

Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերութունները հաստատվել են 1992 թվականի օգոստոսի 27-ին: Հայաստանը և Ղազախստանը Անկախ Պետությունների Համագործակցության ակտիվ անդամներ են, ինչպես նաև անդամակցում են այնպիսի միջազգային կառույցների ինչպիսիք են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը և Միավորված Ազգերի կազմակերպությունը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախստանը մասնակցել է 1991-1992 թվականների Արցախյան պատերազմի կարգավորմանը: 1993 թվականից Երևանում գործում է Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, իսկ Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Ղազախստանում գործում է սկսած 2007 թվականի մարտից:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ այց է կատարել Ղազախստան. առաջին անգամ 1999 թվականին, իսկ երկրորդ անգամ՝ 2006 թվականի նոյեմբերին: ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ղազախստան տեղի է ունեցել 2008 թվականին: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը այցելել է Հայաստան 2001 թվականին[1]:

2013 թվականից Ղազախստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցնում է ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը[2]:

2015 թվականից Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանն է Այմդոս Բոզժիգիտովը[3][4]:

Երկու պետությունների միջև տնտեսական համագործակցությունը ակտիվացել է 2014 թվականին: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը կազմում է 9,388,000 ԱՄՆ դոլար[5]:

Հայերը Ղազախստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախստանի հայ համայնքը ձևավորվել է այն բանից հետո, երբ Կենտրոնական Ասիայի երկրները մտած Ռուսական կայսրության կազմի մեջ: Հայերի մեծ ներհոսք է գրանցվել Ղազախստան հատկապես խորհրդային տարիներին:

Ղազախահայերը բնակվում են այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Կարագանդան, Ալմաթան, Աստանան և Պավլոդարը: Ներկայումս Ղազախստանում բնակվում է 20-25 հազար հայ: Ղազախստանում գործում է մի շարք կիրակնօրյա դպրոցներ, որտեղ սովորում են 300-400 մարդիկ:

2004 թվականին Ալմա-Աթայում ստեղծվել է «Նաիրի» մշակութային կենտրոնը՝ Արտուշ Կարապետյանի նախաձեռնությամբ[6][7]:

Ղազախստանի հայերը ակտիվորեն ներգրավված են երկրի քաղաքական կյանքի մեջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Քաղաքական հարաբերություններ»։ Հայաստանում Ղազախստանի դեսպանություն։ Վերցված է 2016-01-05 
  2. «Արա Սահակյանը նշանակվեց դեսպան Ղազախստանում»։ Վերցված է 2016-03-09 
  3. «Ղազախստանի նախագահի հրամանագիր»։ Ղազախստանի նախագահի պաշտոնական կայք։ Վերցված է 2016-03-09 
  4. «Դեսպանությանգ գլխին»։ Ղրղզստանում Ղազախստանի դեսպանություն։ Վերցված է 2016-03-09 
  5. «առևտրա-տնտեսական հարաբերությունները Հայաստանի և Ղազախստանի Հանրապետությունների միջև»։ Ղազախստանի դեսպանություն Հայաստանում։ Վերցված է 2016-01-05 
  6. «Об организации»։ «Նաիրի» մշակութային ասոցացիա կենտրոն։ Վերցված է 2016-02-27 
  7. «Արտուշ Մեսրոպի Կարապետյան»։ «Նաիրի» մշակութային ասոցացիա կենտրոն։ Վերցված է 2016-02-27 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]