Հայ-չիլիական հարաբերություններ
![]() | |
![]() Չիլի |
![]() Հայաստան |
Հայ-չիլիական հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Չիլիի միջև։ Չիլիում մոտ 600 մարդ ունի հայկական ծագում[1]։ Երկրները Միավորված ազգերի կազմակերպության անդամներ են։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
20-րդ դարում և ցեղասպանության ավարտից կարճ ժամանակ անց շատ հայեր նավով գնացել են «Ամերիկա»՝ չիմանալով, որ ուղևորվում են Հարավային Ամերիկա։ Չիլի ժամանած առաջին հայերը բնակություն են հաստատել Լիայլյայ քաղաքում՝ Վալպարաիսո նավահանգստից ոչ հեռու։ 1940-ական թվականներին Չիլիի կառավարությունը խրախուսում էր ներգաղթը երկիր, ինչը հանգեցրել է երկիր ժամանած հայերի ավելացմանը[2]։ 1993 թվականի ապրիլի 15-ին Հայաստանը և Չիլին դիվանագիտական հարաբերություններ են հաստատել[3]։
2007 թվականին Չիլիի կառավարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը[4]։ 2010 թվականին Հայաստանը պատվավոր հյուպատոս է նշանակել Սանտյագոյում։ 2014 թվականի հուլիսին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով եղել է Չիլիում, որտեղ բանակցություններ է վարել Չիլիի նախագահ Միշել Բաչելետի հետ։ Նախագահները քննարկել են հայ-չիլիական երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակ և հեռանկարային մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը։ Երկրների ղեկավարները երկրների արտգործնախարարությունների միջև ստորագրել են Փոխըմբռնման և համագործակցության հուշագիր[4]։ 2016 թվականին Չիլին Երևանում մշտական պատվավոր հյուպատոս է նշանակել[3]։
2018 թվականի ապրիլին երկրները նշել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը[5]։ Նույն թվականին Հայաստանը և Չիլին չեղյալ են հայտարարել վիզաները դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար[6]։
Առևտուր
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականին երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 1,9 միլիոն ԱՄՆ դոլար[3]։ Հայաստանից Չիլի արտահանվում է երկաթի հանքաքար։ Չիլիից Հայաստան արտահանվում են ձուկ և ոգելից խմիչքներ (գինի)։
Դիվանագիտական ներկայացուցչություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չիլիում Հայաստանի շահերը ներկայացված են Բուենոս Այրեսում դեսպանության և Սանտյագոյում պատվավոր հյուպատոսության միջոցով[7]։
- Հայաստանում Չիլիի շահերը ներկայացված են Մոսկվայում դեսպանատան և Երևանում պատվավոր հյուպատոսության միջոցով[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Չիլիի ռազմածովային ուժերի հայ ծովակալը. մտորումներ անցած ուղու, հայ համայնքի, հայկական բանակի մասին
- ↑ Armenians in Chile
- ↑ 3,0 3,1 3,2 Bilateral Relations: Armenia-Chile
- ↑ 4,0 4,1 Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Չիլիի Հանրապետություն
- ↑ 25th anniversary of establishment of diplomatic relations between Armenia and Chile
- ↑ Armenia, Chile abolish visas for holders of diplomatic passports
- ↑ Embassy of Armenia in Argentina
- ↑ Embassy of Chile in Russia
|