Հայ-դանիական հարաբերություններ
![]() | |
![]() Դանիա |
![]() Հայաստան |
Հայ-դանիական հարաբերություններ (դան․՝ Armensk-dansk relationer), դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Դանիայի Թագավորության միջև։
Հայաստանի և Դանիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հունվարի 14-ին[1]։ Հայաստանը և Դանիան Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և Միավորված Ազգերի կազմակերպության լիիրավ անդամներ են։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի և Դանիայի արտաքին հարաբերությունները սկսվել են զարգանալ 20-րդ դարից։ Չնայած այս հանգամանքի՝ Երևանում չի գործում Դանիայի դեսպանատուն և Դանիայի շահերը Հայաստանում ներկայացնում է Լիտվայի դեսպանատունը։
Հայաստանի քաղաքացիները Դանիայի կարճաժամկետ շենգենյան վիզայի համար (առավելագույնը 90 օր կես տարվա ընթացքում) կարող են դիմել Ուկրաինայում Դանիայի կամ Հայաստանում Լիտվայի դեսպանատուն։
Կոպենհագենի Ղյուվանգս Ալլեի փողոցի վրա գտնվում է Հայաստանի դեսպանատուն։
2012 թվականի փետրվարի 6-ին Արման Փինարբասին նշանակվել է Հայաստանում Դանիայի պատվավոր հյուպատոս։ 2011 թվականի օգոստոսի 17-ին Դանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Հրաչյա Աղաջանյանը[2]։
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Դանիա - Երկկողմ հարաբերություններ - Հայաստանի արտաքին գործերի նախարարություն»։ www.mfa.am։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-23-ին։ Վերցված է 2016-09-10
- ↑ «Դանիայի Թագավորության դեսպանություն - Թբիլիսի, Վրաստան»։ Վերցված է 2016-09-10
|