Հրաչյա Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրաչյա Աղաջանյան
Ծնվել է1979, դեկտեմբերի 27
ԾննդավայրՉարենցավան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունպատմաբան
միջազգայանգետ

Հրաչյա Հայկի Աղաջանյան (1979, դեկտեմբերի 27, Չարենցավան), հայ դիվանագետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, այնուհետև ուսումը շարունակել է Վորոնեժի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում (պաշտպանել է թեկնածուական թեզ), ավարտել է նաև Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան։

2002-2005 թթ. աշխատել է «Ավտոբանինվեստ-ցենտրե-ի (Ռուսաստան) արտաքին տնտեսական հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն, 2005-2007 թթ.` «Ազգային էկոլոգիական արդյունաբերական ալյանսե-ի (Ռուսաստան) զարգացման դեպարտամենտի տնօրեն: 2007 թվականին աշխատել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի խորհրդական: 2007-2010 թթ. եղել է «Ազգային էկոլոգիական արդյունաբերական ալյանսե-ի նախագահը, 2010–2011 թթ.` տնօրենների խորհրդի անդամ։

2011 թվականի օգոստոսի 17 -ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան[1]:

2012 թվականի մարտի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կոպենհագեն)[2]:

2017 թվականի հուլիսի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից[3]:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի դուստր։

Նախորդող
Արա Այվազյան
Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Հրաչյա Աղաջանյան

17 օգոստոսի 2011 թ. - 12 հուլիսի 2017 թ.
Հաջորդող
Ալեքսանդր Արզումանյան
Նախորդող
Արա Այվազյան
Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Հրաչյա Աղաջանյան

12 մարտի 2012 թ. - 12 հուլիսի 2017 թ.
Հաջորդող

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]