Jump to content

Հայ-ասորական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայ-ասորական հարաբերություններ, ընդգրկում են մ.թ. ա. 1-ին հազարամյակի կեսերից ծագող և մինչև օրս շարունակվող հայերի և ասորիների միջև պատմական հարաբերությունները։

Մոտ 350 000 քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող պատմական Վանի թագավորության հարավային սահմանը սահմանակից էր Ասորեստանին։ Ե՛վ հայերը, և՛ ասորիները քրիստոնեությունն ընդունած առաջին ժողովուրդներից մեկն էին։ Այսօր ասորական հայրենիքում ապրում են մի քանի հազար հայեր, իսկ Հայաստանում՝ մոտ երեք հազար ասորիներ։

Հայ-ասորական փոխհարաբերությունների և փոխազդեցությունների պատմությունը դարերի պատմություն ունի ինչպես նախաքրիստոնեական, այնպես էլ հետքրիստոնեական դարաշրջանում[1]։ Ըստ ավանդության՝ հայոց նախահայրը՝ Հայկը, դյուցազներգական ճակատամարտում հաղթել է չար ասորի Բելին, որպեսզի նվաճի իր ժողովրդի ազատությունը։ Նա այդ տարածքն անվանել է Հայաստան, ինչից հետո հայերը մինչև օրս օգտագործում են այդ անվանումը։ Այս լեգենդը Հայաստանի պատմության մի մասն է միայն, որտեղ հայ հերոսները մարտնչել են չար զավթիչների ու նվաճողների դեմ՝ հանուն իրենց ազատության։ Գոյություն ունի նաև հայոց արքա Արա Գեղեցիկի պատմությունը, որը հրաժարվել է Ասորեստանի թագուհու Շամիրամի ամուսնության առաջարկից և Ասորեստանի թագավոր դառնալուց։ Արայի մերժումից վրդովված Շամիրամը պատերազմ է հայտարարել Հայաստանի դեմ և պահանջել կենդանի գերի վերցնել Արային, սակայն վերջինս սպանվել է ճակատամարտի ժամանակ։

Այսօր մի քանի հազար հայեր ապրում են Սիրիայի, Իրաքի, Իրանի գյուղերում, որոնք նույնպես ասորական բնակչություն ունեն, սակայն նրանց թիվը զգալիորեն կրճատվել է 2003 թվականի իրաքյան պատերազմից, 1979 թվականի իրանական հեղափոխությունից և 2011 թվականին սկսված սիրիական ճգնաժամից հետո, քանի որ նրանց մեծ մասը Հայաստան է գաղթել այն բանից հետո, երբ հայկական կառավարությունը նրանց տրամադրել է հայկական քաղաքացիություն։ Սիրիայի և Իրաքի որոշ ասորիներ օրինական ճանապարհով նույնպես գաղթել են Շվեդիա և Ավստրալիա, որպեսզի փրկվեն իրաքյան պատերազմից և սիրիական ճգնաժամից։ Այժմ կան նաև երեք հազար ասորիներ, որոնք ապրում են Հայաստանում։ Այն բանից հետո, երբ Հայաստանը անկախացել է 1991 թվականին, և այն բանից հետո, երբ աշխարհիկ վարչակարգերի մեծ մասը արաբական երկրներում և Իրանում սկսեցին փլուզվել և փոխարինվել շարիաթի վրա հիմնված իսլամական կառավարություններով, ասորիները սկսեցին արտագաղթել Հայաստան։ Չնայած փոքրաթիվ լինելուն՝ Հայաստանում բնակվող ասորիները քաղաքացիության լիարժեք իրավունքներ ունեն։ Հայերի և ասորիների միջև կան շատ խառնամուսնություններ։

Ցեղասպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան կայսրությունում բնակվող և՛ հայ, և՛ ասորի բնակչությունը ենթարկվել է ցեղասպանության[2]։ Ցեղասպանությունները հիմնականում իրականացվել են Օսմանյան կայսրության քրիստոնյա բնակչության դեմ, որը իր մեջ ներառում էր նաև հունական Պոնտոսի բնակչությունը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]