Փիթեր Բալաքյան
Փիթեր Բալաքյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 13, 1951[1][2] (68 տարեկան) |
Ծննդավայր | Թինեք, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, համալսարանի պրոֆեսոր և պատմաբան |
Լեզու | անգլերեն[3] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բրաունի համալսարան, Նյու Յորքի համալսարան և Bucknell University? |
Աշխատավայր | Քոլգեյթ համալսարան |
Պարգևներ | Գուգենհայմի կրթաթոշակ Պոեզիայի պուլիցերյան մրցանակ[4] և Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ[5][6] |
Ազգականներ | Գրիգորիս Պալաքյան |
![]() | |
Փիթեր Բալաքյան Վիքիքաղվածքում | |
Peter Balakian Վիքիպահեստում |
Փիթեր Բալաքյան (1951, հունիսի 13), ամերիկահայ գրող, բանաստեղծ, պատմաբան: Պատմական գիտությունների դոկտոր (1980): Կոլգեյթի համալսարանի (Նյու Յորք) անգլիական բաժնի պրոֆեսոր:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Բանքս, Բրաուն և Նյու Յորքի համալսարաններում։ 1980 թվականից դասավանդում է Քոլգեյթ համալսարանում (Նյու Յորք, Համիլթոն)։ Աշխատակցել է «Նեյչըն», «Վիրջինիա քուորթըրլի», «Ռևյու» և այլ պարբերականների։ Ժողովածուներից են՝ «Ֆիշhեյ hայրը» (1979 թ.), «Պայծառության տխուր օրեր» (1983 թ.)։
2003 թվականին լույս տեսած «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանություն և Ամերիկայի արձագանքը» (The Burning Tigris։ The Armenian Genocide and America’s Response, 2003 թվական) ծավալուն փաստավավերագրական աշխատությունը «Նյու Յորք Թայմս» թերթի կողմից ճանաչվել էր «Տարվա նշանակալից գիրք»։ 1998 թվականին «Ճակատագրի սև շունը» (Black Dog of Fate, A Memoir) հուշագրությունը (հայերեն է թարգմանվել Արտեմ Հարությունյանի կողմից՝ հրատարակվելով 2004 թվականին) ճանաչվել էր «Տարվա լավագույն գիրք»։ 2010 թվականներին հայերեն լեզվով հրատարակվել է հեղինակի «Լույսի տխուր օրերը» բանաստեղծությունների ժողովածուն։
Բալաքյանը իր գրչընկերոջ՝ Արիկ Սևակի հետ անգլերեն է թարգմանել ու հրատարակել իր պապի եղբոր՝ արքեպիսկոպոս Գրիգորիս Պալաքյանի «Հայկական Գողգոթա» խորագրով ծավալուն հուշագրությունը[7][8]։
2016 թվականին «Օզոնի հանդես» բանաստեղծությունների շարքի համար «Պոեզիա» անվանակարգում արժանացել է Պուլիտցերյան մրցանակի[9]։
2016 թվականին գեղարվեստական խոսքի միջոցով Հայոց ցեղասպանությունը՝ որպես համամարդկային խնդիր աշխարհին ներկայացնելու և լուսաբանելու համար արժանացել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2015 թվականի ՀՀ Նախագահի մրցանակի[10][11]:
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ճակատագրի սև շունը (Հուշագրություն), Երևան, 2002:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ SNAC — 2010.
- ↑ Discogs — 2000.
- ↑ data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Peter Balakian Wins Pulitzer Prize for Poetry
- ↑ Armenia President 2015 awards are presented
- ↑ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ հիմնելու մասին
- ↑ Փիթեր Բալաքյանը ներկայացրեց վերջին տարիներին հրատարակած գրքերը
- ↑ Փիթեր Բալաքյանի մասին anunner.com կայքում
- ↑ Peter Balakian Wins Pulitzer Prize for Poetry
- ↑ «Կայացել է ՀՀ նախագահի 2015 թվականի մրցանակների հանձնման արարողությունը. ովքեր են դրանք ստացել (Ֆոտո)»։ news.am։ Վերցված է 2016-05-26
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]»։ նախագահ.հայ։ Վերցված է 2016-05-26
|