Գրիգորիս Պալաքյան
Գրիգորիս Պալաքյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 4, 1877[1] |
Ծննդավայր | Թոխաթ |
Մահացել է | հոկտեմբերի 8, 1934[2] (57 տարեկան) |
Մահվան վայր | Մարսել |
Գերեզման | Սեն Պիեռ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Կրթություն | Սանասարյան վարժարան |
Երկեր | «Հայ գողգոթան» |
Մասնագիտություն | քահանա և գրող |
Աշխատանք | եկեղեցական, ազգային և հասարակական գործիչ |
Աշխատավայր | Այգ և Հայ Առաքելական Եկեղեցի |
Զբաղեցրած պաշտոններ | եպիսկոպոս և գլխավոր խմբագիր |
Grigoris Balakian Վիքիպահեստում |
Գրիգորիս Պալաքյան (փետրվարի 4, 1877[1], Թոքաթ, Սեբաստիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 8, 1934[2], Մարսել), եկեղեցական, ազգային և հասարակական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Թոքաթի, ապա՝ Կարինի Սանասարյան վարժարաններում, 1913-1914 թթ. Բեռլինի համալսարանում հետևել աստվածաբանության և փիլիսոփայության դասընթացների։ 1914-1915 թթ. Երզնկայի գավառի հայոց առաջնորդական տեղապահ։ 1915 թվականի ապրիլի 24-ին հայ այլ մտավորականների հետ ձերբակալվել է և աքսորվել։ Եղել է Այաշի, Չանկըրի, Չորումի, Թոմարզայի և այլ համակենտրոնացման ճամբարներում։ Բանտարկված է եղել Կոմիտասի, Ակնունու, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի և այլոց հետ։ Հրաշքով փրկվելով մահից՝ գերմանացու անվան տակ 1917 թ. գնացել է Կ. Պոլիս։ 1919 թ. տեղափոխվել է Ֆրանսիա, ապա՝ Անգլիա։ 1921 թվականին, Ս. Թեհլիրյանի դատի ժամանակ հանդես գալով իբրև վկա, մերկացրել է երիտթուրքերի հայաջինջ քաղաքականությունը։ Ընտրվել է Մանչեստրի, ապա Մարսելի հայ համայնքների հոգևոր առաջնորդ (ծայրագույն վարդապետ)։ Գրել է մի շարք աշխատություններ (մի մասն անտիպ է)։ «Հայ գողգոթան» աշխատությունը (հ. 1. Վիեննա., 1922, հ. 2. Փարիզ, 1959) հայերի ցեղասպանության պատմության ուսումնասիրության կարևոր սկզբնաղբյուր է։ Փաստական հարուստ նյութերի հիման վրա տալիս է հայ ժողովրդի ողբերգության մանրամասները՝ իբրև ականատես և արհավիրքից վերապրող։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.yerkir.eu/activites/patrimoine/web-expo-99-photos-de-survivants-du-genocide-des-armeniens/
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Փետրվարի 4 ծնունդներ
- 1877 ծնունդներ
- Հոկտեմբերի 8 մահեր
- 1934 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Եվդոկիա քաղաքում ծնվածներ
- Մարսել քաղաքում մահացածներ
- Հայ հասարակական գործիչներ
- 1879 ծնունդներ
- Հայոց ցեղասպանության ականատեսներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- Հայոց ցեղասպանությունից փրկվածներ
- Օսմանյան կայսրության անձինք
- Հայ տղամարդ գրողներ