Հայ Գողգոթան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայ գողգոթանից)
Հայ Գողգոթան
ՀեղինակԳրիգորիս Պալաքյան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհուշագրություն
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Բնօրինակ լեզուհայերեն
Երկիր Ավստրիա
Հրատարակման վայրհ.1 Վիենա, հ.2 Փարիզ
ՀրատարակիչՎիեննայի Մխիթարեան վանք
Հրատարակման տարեթիվհ.1 1922, հ.2 1959
Թվային տարբերակhaygirk.nla.am/upload/1512-1940/1901-1940/hay_goxgotan_1922.pdf(հայ.)

Հայ Գողգոթան, Գրիգորիս Պալաքյանի Հայոց Ցեղասպանության մասին երկհատոր գիրքն է, որի առաջին հատորը լույս է տեսել Վիեննայում 1922 թվականին, իսկ երկրորդը հեղինակի մահից հետո Փարիզում 1959 թվականին։ Հուշագրությունը հայերի ցեղասպանության պատմության ուսումնասիրության կարևոր սկզբնաղբյուր է։

Դեպքերի ականատես[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականի ապրիլի 24-ին Պալաքյանը հայ մյուս մտավորականների հետ ձերբակալվել է և աքսորվել։ Եղել է Այաշի, Չանկըրի, Չորումի, Եոզկաթի, Թոմարզայի և այլ աքսորավայրերում։ Հրաշքով ազատվելով՝ գերմանացու կերպարանքով, 1918 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս։ 1919 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա, ապա Անգլիա։ Ընտրվել է Մանչեստրի, ապա Մարսելի հայ համայնքների հոգևոր առաջնորդ[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ականապես և վերապրող՝ հեղինակը ներկայացնում է հարուստ փաստագրական նյութ։ Հեղինակի անլուր չարչարանքների և զրկանքների հետ մեկտեղ գրքում հանգամանորեն ներկայացված է նաև մի ողջ ժողովրդի տառապանքը՝ աքսորի և մահվան ճանապարհին։ Գրքի կարևոր առավելություններից մեկը՝ հայ մտավորականության և հոգևոր դասի, աքսորի ու ձերբակալությունների մասին տրված հավաստի նյութն է։ Հեղինակը, հայ մյուս երևելիների հետ աքորված լինելով, մանրամասն ներկայացնում է նրանց կյանքի վերջին օրերի պատմությունը[2]։

Քաղվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

… հայոց մեծ դահճապետ Թալեաթը բացահայտորեն ամենուրեք հայտարարում էր, թե, «Հայը հիմքից պետք է մաքրել…: Ապա թե ոչ, եթե 1000 հայ մի արասցե ողջ մնա, կարճ ժամանակ հետո կդառնան 100.000 և դարձյալ թուրք պետության գլխին փորձանք կդառնան»։
… իթթիհադական մահվան անգութ մանգաղը, տարբերություն չէր դնում ո՛չ կուսակցականի, ո՛չ պահպանողականի, ո՛չ մանուկի, ո՛չ ծերի, ո՛չ տղամարդու և ո՛չ կնոջ միջև, հրամանը սաստիկ էր, բնաջինջ անել հայ ցեղը, անխնա կոտորելով մինչև վերջին աննշան բեկորը մահապարտ հայության...

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական հարց հանրագիտարանից
  2. Նյութեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]