Նոնա Բալաքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նոնա Բալաքյան
Ծնվել էսեպտեմբերի 4, 1918(1918-09-04)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էապրիլի 5, 1991(1991-04-05) (72 տարեկանում)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունգրական քննադատ

Նոնա Բալաքյան (անգլ.՝ Nona Balakian, սեպտեմբերի 4, 1918(1918-09-04), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 5, 1991(1991-04-05), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկահայ գրաքննադատ։

Մանկությունից ապրել է ԱՄՆ-ում։ Ավարտել է Բառնարդ քոլեջը, ապա Կոլումբիայի համալսարանի ժուռնալիստիկայի դպրոցը։ 1943-1987 թվականներին աշխատել է Նյու Յորք Թայմս շաբաթաթերթի The New York Times Sunday Book Review հավելվածում որպես խմբագիր և տեսաբան: Բացի սեփական բազմաթիվ հրապարակումներից, համագործակցության է հրավիրել այնպիսի գրողների հետ, ինչպիսիք են Յուդոր Ուելթին, Անաիս Նինը, Ջոյս Քերոլ Օութսը, Քարսոն Մաքալերսը։ Հրատարակել է ամերիկյան ժամանակակից արձակի մասին երկու գիրք՝ «Արարչական ներկան» (անգլ.՝ The Creative Present; 1969, Չարլզ Սիմոնսի համահեղինակությամբ) և «Կրիտիկական բախումներ» (անգլ.՝ Critical Encounters; 1978); հատուկ ուշադրություն է դարձվել Վիլյամ Սարոյանի ստեղծագործությանը։ 1974 թվականին դարձել է Գրաքննադատների ազգային շրջանակի համահիմնադիրներից մեկը, 1991 թվականից այս կազմակերպությունը Նոնա Բալաքյանի անվան ամենամյա մրցանակը շնորհում է Տարվա լավագույն գրական քննադատությանը: Ընդգրկված էր նաև Պուլիցերյան մրցանակի կազմկոմիտեի կազմում։

Բ. Հուպերի կարծիքով, Բալաքյանի հոդվածներն ու գրախոսություններն աչքի են ընկել գործի էության արագ անցմամբ, ինչի մասին որ քննվող գիրքն է, այնքանով էլ այն լավն է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Brad Hooper. Writing Reviews for Readers' Advisory. — American Library Association, 2010. — P. 85. (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]