Հայ-չեխական հարաբերություններ
![]() | |
![]() Հայաստան |
![]() Չեխիա |
Հայ-չեխական հարաբերություններ (չեխ․՝ Arménsko-české vztahy), դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Չեխիայի Հանրապետությունների միջև:
Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են Չեխոսլովակիայի բաժանումից հետո` 1993 թվականին[1]: Հայաստանը և Չեխիան Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և Միավորված Ազգերի կազմակերպության անդամներ են:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի և Չեխիայի արտաքին հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն:
Երևանում գործում է Չեխիայի, իսկ Պրահայում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանատուն: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են դիմել Չեխիայի վիզայի համար Չեխիայի դեսպանատուն Հայաստանում:
2011 թվականի օգոստոսի 11-ին Տիգրան Սեյրանյանը նշանակվել է Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Սեպտեմբերի 7-ին նա իր հավատարմագրերն է հանձնել Չեխիայի Հանրապետության նախագահ Վացլավ Կլաուսին:
2015 թվականի հունվարի 16-ին Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Չեխիա - Երկկողմ հարաբերություններ - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»։ www.mfa.am։ Վերցված է 2016-09-10
|