Հայ-ֆրանսիական հարաբերություններ
![]() | |
![]() Ֆրանսիա |
![]() Հայաստան |
Հայ-ֆրանսիական հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Ֆրանսիայի միջև։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1992 թվականի փետրվարի 24-ին երկրների միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ։ 1998 թվականին ընդունվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը, որում նշված էր, որ երկիրը կճանաչի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ինչն առաջացրել է Թուրքիայի վճռական բողոքը[1]։ 2006 թվականը Ֆրանսիայում հռչակվել է Հայաստանի տարի[2]։ 2009 թվականի հոկտեմբերի 2-ին Վիգեն Չիտեչյանը նշանակվել է Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[3]։ 2010 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռեյնոն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։ 2011 թվականի դեկտեմբերի 1-ին Վարդան Սիրմաքսը նշանակվել է Մարսելում Հայաստանի գլխավոր հյուպատոս[4]։
2015 թվականի հունվարի 7-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մամուլի հաղորդագրություն է տարածել «Շառլի Էբդոյի» խմբագրությունում տեղի ունեցած հրաձգության մասին, որում ասվում էր.
![]() |
Հայաստանը Ֆրանսիայի կողքին է։ Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին։ Ահաբեկչության դեմ պայքարը ողջ քաղաքակիրթ աշխարհի պայքարն է[5][6]։ | ![]() |
Չնայած Հայաստանում ֆրանսալեզու բնակչության շատ փոքր քանակություն լինելուն՝ Ֆրանսիայի հետ Հայաստանի պատմական կապերի արդյունքում Հայաստանն ընտրվել է 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի պետությունների գագաթաժողովի անցկացման համար[7]։ Ֆրանսերեն դասավանդվում է Հայաստանում գտնվող Ֆրանսիական համալսարանում։
Հայերը Ֆրանսիայում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիայում բնակվող հայերի թիվը ներկայումս հաշվվում է 250 000-ից[8] մինչև 750 000 մարդ[9], ֆրանսահայերը մոտ են մնում իրենց մշակութային ծագմանը, թեև միևնույն ժամանակ ինտեգրված են Ֆրանսիայում և մեծ ներդրում են ունեցել ֆրանսալեզու մշակույթի մեջ։
Դիվանագիտական ներկայացուցչություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Jones, Adam Genocide: A Comprehensive Introduction. — 2010. — С. 170.
- ↑ «Armenia»։ Diplomatie.gouv.fr։ 2017-03-01։ Վերցված է 2017-11-16
- ↑ «France - Embassies - Ministry of Foreign Affairs of Armenia»։ Mfa.am։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-06-ին։ Վերցված է 2017-11-16
- ↑ «Franck Muller CEO to become Armenia’s Consul General in Marseilles»։ Mediamax.am։ Վերցված է 2017-11-16
- ↑ https://www.azatutyun.am/a/27364667.html
- ↑ Edward Nalbandian. «Strongly condemn terrorist act committed in Paris» Archived 2015-01-08 at the Wayback Machine., Ministry of Foreign Affairs of Armenia, 7 January 2015
- ↑ Leblanc Daniel (2018-10-09)։ «Prime Minister Trudeau has last shot to help Michaëlle Jean stay on as Francophonie leader»։ Globe and Mail (The Globe and Mail Inc.)։ Վերցված է 2018-10-09
- ↑ Thon, Caroline Armenians in Hamburg: an ethnographic exploration into the relationship between diaspora and success. — Berlin: LIT Verlag Münster, 2012. — С. 25. — ISBN 978-3-643-90226-9
- ↑ Taylor, Tony Denial: history betrayed. — Carlton, Victoria: Melbourne University Publishing, 2008. — С. 4. — ISBN 978-0-522-85482-4
- ↑ [1]
- ↑ [2]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայ-ֆրանսիական հարաբերություններ կատեգորիայում։ |
|