Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն
Map-Francophonie organisation fr.svg
Տեսակ միջկառավարական կազմակերպություն
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա
Հիմնադրված 1970, մարտի 20
Գլխադասային գրասենյակ Փարիզ, Ֆրանսիա
Պաշտ. լեզու(ներ) ֆրանսերեն
Գլխավոր քարտուղար Ժան Միքայել
ՖԱՊ գլխավոր քարտուղար Ժակ Լեժանդր
Բյուջե 180 միլիոն եվրո (2010)
Կայք francophonie.orgl
48° 51′ 36″ N 2° 18′ 12″ E

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն, (ՖՄԿ), (ֆր.՝ Organisation Internationale de la Francophonie) ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն, հիմնադրվել է 1970 թվականին։

Կազմակերպությունում ընդգրկված են 57 լիիրավ, 3 ասոցիացված և 20 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություն, որոնցից 32-ում ֆրանսերենն ունի պաշտոնական լեզվի կամ երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ։ ՖՄԿ-ում ընդգրկված երկրների բնակչության ընդհանուր թիվը կազմում է 890 միլիոն, որից 220 միլիոնը ֆրանկոֆոններ են։ ՖՄԿ-ում ներգրավված երկրները սփռված են աշխարհի հինգ մայրցամաքներում։ ՄԱԿ-ի անդամ երկրների մեկ երրորդից ավելին անդամակցում է ՖՄԿ-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպությունը հիմնադրվել է 1970 թվականին. կարգախոսն է égalité, complémentarité, solidarité (հավասարություն, փոխլրացում, համերաշխություն)։ Սկզբնական ձևավորվել է որպես փոքրիկ ակումբ հյուսիսային ֆրանսախոս երկրներում, այնուհետև դարձել միջազգային կազմակերպություն, որը ունի բազմաթիվ մասնաճյուղեր իր անդամ երկրներում՝ մշակութային, գիտական, տնտեսական, արդարադատության ու խաղաղության հարցերով։

ՖՄԿ առանցքային գործունեությունն է հանդիսանում աջակցությունն անդամ երկրների կողմից որդեգրած քաղաքականության ամրապնդմանը և համագործակցության ոլորտում բազմակողմանի ծրագրերի իրականացումը։

ՖՄԿ գերակայությունների և հիմնական գործողությունների առանցքն են հանդիսանում ժողովրդավարությանը, մարդու իրավունքների առաջխաղացմանն ուղղված արժեքների ամրապնդումը, խաղաղության ապահովումը, հակամարտությունների կանխարգելումը, կառավարումը և լուծումը, ֆրանսերենի, լեզվա-մշակութային բազմազանության առաջխաղացումը, մշակութային և քաղաքակրթական երկխոսությունների հաճախակի դարձնելը, հանրակրթական ու բարձրագույն ուսուցմանը և գիտությանն ի նպաստ աջակցությունը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների միջև համագործակցության զարգացումը՝ ի շահ բնապահպանական հիմունքներով այդ երկրների զարգացման և ժողովուրդների միջև համերաշխության ապահովման[1][2]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր քարտուղարություն (գլխավոր քարտուղարներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկոֆոն երկրների դրոշները

ՖՄԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստեղծվել է 1997 թվականին Հանոյի գագաթնաժողովում։

Գագաթնաժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկոֆոնիայի որոշում կայացնող ամենաբարձր քաղաքական մարմինը Երկրների և կառավարությունների ղեկավարների գագաթաժողովն է, որը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ, և ՖՄԿ գլխավոր քարտուղարը։ Մադագասկարի մայրաքաղաք Անտանանարիվույում տեղի ունեցած գագաթաժողովում որոշվել է, որ ՖՄԿ 2018 գագաթաժողովը տեղի կունենա Հայաստանի մայրաքաղաք Երևանում[3][4]:

Նախորդ գագաթնաժողովներ

Նախարարական համաժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը միավորում է ֆրանկոֆոն կամ արտաքին գործերի նախարարին ամեն տարի՝ ապահովելու Գագաթնաժողովի քաղաքական շարունակելիությունը։ Համաժողովն ապահովում է նախորդ Գագաթնաժողովի կողմից ընդունած որոշումների իրականացումը։

Մշտական խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդ համախմբումէ անդամ երկրների դեսպաններին՝ պլանավորելու Գագաթնաժողովը, ինչպես նաև վերահսկում է դրա որոշումների կայացման գործընթացը։

Խորհրդարանական վեհաժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի դերն է ՖՄԿ գործադիր ատյաններում ֆրանկոֆոն երկրների ժողովուրդների շահերի և ակնկալիքների ներկայացումը, այդ երկրներում ժողովրդավարության և իրավունքի ամրապնդումը և ամենակարևորը՝ մարդու իրավունքների պաշտպանությունը ֆրանկոֆոն հանրության ներսում։

Ֆրանկոֆոն գործակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկոֆոնիայի գործակալությունը Գագաթնաժողովում որոշվելիք մշակութային, գիտական, տեխնիկական, տնտեսական և իրավական համագործակցության ծրագրերի հիմնական օպերատորն է։ Այն նաև գլխավոր քարտուղարի պաշտոնական նստավայրն է։

Անդամ պետություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

Map-Francophonie Europe-fr.svg

Ամերիկա և Կարիբյան ծով[խմբագրել | խմբագրել կոդը]

Map-Francophonie Amérique-fr.svg

Հյուսիսային Աֆրիկա և Միջին Արևելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Map-Francophonie Afrique du Nord et Moyen-Orient-fr.svg

Ասիա և Խաղաղ օվկիանոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Map-Francophonie Asie et Pacifique-fr.svg

Աֆրիկա (բացի Հյուսիսային Աֆրիկայից)[խմբագրել | խմբագրել կոդը]

Map-Francophonie Afrique-fr.svg

Արևմտյան Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Աֆրիկա և Հնդկական օվսիանոս[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև երկկողմ հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի մասնակցությունը ՖՄԿ-ին[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Ուագադուգուի (Բուրկինա Ֆասո) գագաթնաժողովում Հայաստանը ձեռք է բերել ՖՄԿ-ում դիտորդի կարգավիճակ։ 2008 թվականի հոկտեմբերին Քվեբեկ-Կանադայի գագաթնաժողովում դարձել է ՖՄԿ ասոցիացված անդամ, որից հետո ՀՀ ԱԳ նախարարը նշանակել է Ֆրանկոֆոնիայի հարցերով հատուկ խորհրդական՝ համակարգելու համար Հայաստանում ֆրանկոֆոն նախաձեռնությունները։

2010 թվականի ապրիլին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար պարոն Աբդու Դիուֆը։

2011 թվականի մարտին Հայաստանում ստեղծվել է Ֆրանկոֆոն դեսպանների խումբ, որտեղ ներկայացվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ ու դիտորդ հանդիսացող 11 երկրներ։

2012 թվականի հոկտեմբերի 13, 14-ին Կինշասայում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցել է ՀՀ ԱԳ նախարար պարոն Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանը միաձայն կերպով դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 54-րդ լիիրավ անդամ պետությունը[5]։

Գագաթնաժողովի ժամանակ ընդունվել է ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ եզրափակիչ բանաձև, որի միջոցով ՖՄԿ-ն վերահաստատել է 2010 թվականի Մոնթրեի գագաթնաժողովի ժամանակ ընդունած իր դիրքորոշումը՝ աջակցություն ցուցաբերելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։

Համագործակցություն Հայաստանի և ՖՄԿ-ի միջև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի և ՖՄԿ-ի միջև իրականացվում են համագործակցային մի շարք ծրագրեր.

  • ֆրանսերենի ուսուցման և ֆրանսերենով ուսուցանվող ոչ-լեզվաբանական առարկաների բարելավում
  • Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցական հաստատություններում ֆրանսերենի ուսուցման և ֆրանսերենով լրացուցիչ ծրագրերի իրականացում
  • Մշակութային, գեղարվեստական, կրթական և բուհական ֆրանկոֆոն միջոցառումների իրականացում
  • Ֆրանսերենի լեզվաբանական ծրագրեր
  • Հայաստանի որոշ գրադարաններում ՖՄԿ-ի կողմից ֆրանկոֆոն գրքի անկյունների ստեղծում
  • TV5 Մոնդ հեռուստաալիքին հեռարձակման հնարավորության ընձեռում

Հայաստանի համագործակցությունը ՖՄԿ գործընկեր կառույցների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համագործակցությունն իրականացվում է խորհրդարանական, համալսարանական բնագավառներում[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Georg Glasze, « The Discursive Constitution of a World-spanning Region and the Role of Empty Signifiers: the Case of Francophonia », Geopolitics, vol. 4, pages 656-679, 2007 ([1]).
  • Olivier Milhaud, Post-Francophonie ?, EspacesTemps.net, 2006 ([2]).
  • Ouvrage de référence La langue française dans le monde 2014 (Observatoire de la langue française OIF / Éditions Nathan), 2014 ([3].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]