Շառլի Էբդոյի հրաձգություն
Շառլի Էբդոյի հրաձգություն | |
---|---|
Տեսակ | զանգվածային կրակոցներ և ահաբեկչական ակտ |
Երկիր | ![]() |
Գրոհի վայր | Փարիզի 11-րդ շրջան |
Տեղադրանք | 10, Rue Nicolas-Appert |
Գրոհի նպատակ | Շառլի Էբդո |
Տարեթիվ | հունվարի 7, 2015 |
Գրոհի միջոց | Զանգվածային հրաձգություն |
Զենք | Զաստավա Մ70 (ինքնաձիգ), Škorpion vz. 61?, Նռնականետ, Tokarev? և pump-action? |
Զոհվածներ | 13 |
Վիրավորներ | 11 |
Charlie Hebdo shooting Վիքիպահեստում |
«Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա կատարված հարձակումը տեղի է ունեցել 2015 թ. հունվարի 7-ին, տեղի ժամանակով ժամը 11։30-ին։ Գործողությունը կատարվել է Փարիզի կենտրոնում տեղակայված «Շառլի Էբդո» (Charlie Hebdo) երգիծական շաբաթաթերթի խմբագրության շենքում և դրա մերձակայքում։ Անհայտ անձնինք, զինված «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներով ու նռնականետներով, մուտք են գործել պարբերականի գրասենյակ՝ սպանելով 12 և վիրավորելով 10 մարդու[1][2]։ Սպանվածների թվում եղել են 9 աշխատակիցներ, 2 ոստիկան և թերթի գլխավոր խմբագիր Ստեֆան Շարբոնիեն։ Ըստ ականատեսների վկայությունների և տեսանյութերի, հարձակումն իրականացվել է առնվազն երկու դիմակավորված գրոհայինների կողմից, ովքեր խմբագրություն են մուտք գործել «ալահու աքբար» բացականչելով, խոսել են ֆրանսերեն և իրենց հռչակել որպես Մուհամմեդ մարգարեի վրիժառուներ։ Հարձակման ժամանակ արձակվել է մինչև 50 կրակոց։ Գրոհայիններին հաջողվել է փախուստի դիմել գողացված մեքենայով՝ ճանապարհին վրաերթի ենթարկելով անցորդների[3]։
Շուտով ոստիկանության կողմից հրապարակվում է գլխավոր կասկածյալների լուսանկարները՝ ծայրեղական իսլամիստներ Սայիդ և Շերիֆ Քուաշիներ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Փարիզի ահաբեկչության կասկածյալները պատանդ են վերցրել»։ «Սիվլինեթ»։ հունվարի 9, 2015(հայ.)
- ↑ «Հարձակում ֆրանսիական շաբաթաթերթի վրա. խմբագիրը, 9 լրագրող եւ 2 ոստիկան սպանվել են»։ «Հետք»։ հունվարի 9, 2015(հայ.)
- ↑ ««Ահաբեկչություն Ֆրանսիայի դեմ». Օլանդը բնորոշել է երգիծական հանդեսի վրա հարձակումը»։ «Ազատություն»։ հունվարի 7, 2015(հայ.)