Զաստավա Մ70 (ինքնաձիգ)
Զաստավա Մ70 | |
---|---|
![]() | |
Տեսակ | հրազենային մոդել |
Ենթատեսակ | ինքնաձիգ |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Ծառայության ընդունման տարի | 1970 |
Պատերազմներ | Իրաք-քուվեյթյան պատերազմ, Հարավսլավական պատերազմ, Աֆղանական պատերազմ, Սիրիայի քաղաքացիական պատերազմ, Իրաքյան պատերազմ, Իրանա-իրաքյան պատերազմ, Կոսովոյի պատերազմ և Քաղաքացիական պատերազմ Լիբիայում |
Արտադրող | Застава Оружие |
Փամփուշտի տեսակ | 7,62×39 մմ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զաստավա Մ70 (այլ կիրառումներ)
Zastava M70 (Զաստավա Մ70), հարավսլավական ինքնաձիգ («Застава Оружие» ընկերության արտադրություն), որ թողարկվում է 1970 թվականից, խորհրդային Կալաշնիկովի ինքնաձիգների ԱԿ և ԱԿՄ տիպերի արտոնագրված տարբերակ[1]։ «Զաստավան» դարձել է Հարավսլավիայի ժողովրդական բանակի հիմնական ինքնաձիգը 1970 թվականից և ներկայում ընդգրկված է Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների սպառազինության մեջ։ Հասանելի է ինչպես առանձին կրակոցով, այնպես էլ անընդհատ կրակահերթով հրաձգություն։ Միացյալ Նահանգներում վաճառվում է սպորտային տարբերակը միայն առանձին կրակոցներ վարելու ռեժիմով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կալաշնիկովի ինքնաձիգի կլոնի մշակումն սկսվել է 1959 թվականին։ «Զաստավայում» արտադրված և ռազմադաշտային փորձարկման ուղարկված առաջին օրինակները պիտակվել են որպես М64 և М59. դրանք ունեցել են ֆրեզով մշակված փողատուփեր, ակոսավոր փողեր, ֆիրմային ատրճանակային բռնակներ, հրացանային նռնակներով կրակ վարելու հարմարանք և ԱԿ-ի այլ տարրեր, ինչպես նաև վերալիցքավորման բռնակ, որ եղել է աջ կողմից։ Չնայած նրան, որ փորձարկումներն անցել են հաջող, Հարավսլավիայի ռազմական ղեկավարությունն ինքնաձիգը չի ընդունել սպառազինության մեջ[2]։

1970 թվականին, սակայն, սկսվել է AP M70 (սերբախորվաթ․՝ Automatska Puška Model 1970 / Աուտոմատսկա Պուշկա Մոդել 1970) և M70A տիպի ինքնաձիգների զանգվածային արտադրություն։ M70A-ի տարբերությունը եղել է ծալովի կոթի առկայությունը[3]։ Ինքնաձիգը կոչվել է Zastava M70 և դարձել Հարավսլավիայի ժողովրդական բանակի գլխավոր հրաձգային զենքը[4]։ Տեղի է ունեցել որոշակի պարզեցում փակաղակների ու փողերի արտադրության պլանում (մասնավորապես անցում է կատարվել դրոշմոցմանը և փողը փողատուփին միացնելուն)[3]։
Վերջին տարբերակները կոչվել են M70 B (ֆիքսված կոթով) և M70 AB (ծալովի կոթով)[3]։ Դրանք մեծ քանակով չեն արտադրվել և եղել են բավական թանկարժեք։ Ֆրեզով մշակված փողատուփը փոխարինվել է դրոշմոցած տուփով, որը պատրաստվել է 0,9 մմ հաստությամբ պողպատե թերթերից։ Փողային արգելակը փոխարինել է նախորդ նմուշների կրակմարիչին։ Այդպես ստեղծվել ենM70 B1 (ֆիքսված կոթով) և M70 AB1 (ծալովի կոթով) տարբերակները[3]։ Սակայն զանգվածային արտադրության պլանում դրանք զիջել են M70 B2 (ֆիքսված կոթով) և M70 AB2 (ծալովի կոթով) տարբերակներին. փողատուփը պատրաստվել է ավելի հաստ (1,5 մմ) պողպատե թերթերից, իսկ ինքնաձիգին ավելացվել է նշանոց հրացանային նռնակներով կրակելու համար անցումային փողանցքի վրա[3]։ Երկու վերջին տարբերակներն էլ դարձել են առավել տարածված Հարավսլավիայում. դրանք օգտագործվել են ինչպես Հարավսլավիայի ժողովրդական բանակում[3], այնպես էլ Հարավսլավական պատերազմին մասնակցող տարբեր ռազմականացված խմբավորումների կողմից։ Մասամբ դետալները մատակարարվել են նաև ԱՄՆ։
Zastava M70-ի բոլոր տարբերակներն ունեցել են նաև հրացանային նռնակներով կրակելու հնարավորություն, երկարացված փայտե փողակալ առեցման համար երեք անցքերով, մեխանիկական նշանոցներ և խավարում ավելի դիպուկ կրակոցի համար լուսավորման հնարավորությամբ, նռնակներ կրակելու ժամանակ փողատուփը տեղում պահող զարկան և չքրոմապատված փող։ Կրակը փոխանցող համարանքն ունեցել է J («jedinačna / jединачна») ռեժիմ առանձին կրակոցների համար և R («rafalna / рафална») ռեժիմ անընդհատ կրակահերթի համար։
Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կալաշնիկովի ինքնաձիգից Zastava M70-ի հիմնական տարբերություններն են փողակալի վրա եղած երեք անցքերը, ավելի բաց գույնի փայտե դետալներն ու պիտույքների տուփի ռետինե կափարիչը M70 B ֆիքսված կոթով տարբերակներում։ M70 ունի նաև ավանդական նշանոց նռնականետային կրակահերթի համար։ Կրակոցի համար օգտագործվել են հրացանային նռնակներ, որ տեղադրվել են 22 մմ տրամաչափով փողի վրա։ Փողատուփի հաստությունը 1,5 մմ է, ի տարբերություն ԱԿՄ-ի մմ-ի, ինչը տուփը դարձրել է ավելի կոշտ։ Անցումային փողանցքը նման է ՌՊԿ-ի փողանցքին։ Փողը քրոմապատ չէ, ինչը մեծացնում է կրակոցի դիպուկությունը, սակայն այն դարձնում է ավելի անկայուն կոռոզիայի նկատմամբ (նման տեխնոլոգիան հատուկ է նաև Zastava M59/66 հրացաններին)։ Ի տարբերություն ԱԿ մյուս տարբերակների, փողատուփի վրա ձախից կա կոճակ, որը պետք է սեղմել, որպեսզի գործի դրվի վերադարձնող զսպանակը և շարժվի ֆիլտրը։ Այդ մեխանիզմը հավանաբար ներդրվել է ինքնաձիգի հուսալիության բարձրացման նպատակով, որովհետև դրանից կրակել են նաև նռնակներ։
Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

- M70 – ֆրեզով մշակած փողատուփ, ֆիքսված կոթ
- M70 A – ֆրեզով մշակած փողատուփ, ծալովի կոթ
- M70 A1 – ֆրեզով մշակած փողատուփ, ծալովի կոթ, հնարավոր է օպտիկական (այդ թվում նաև գիշերային) նշանոցի տեղադրում
- M70 В – ֆրեզով մշակած փողատուփ, փոքր-ինչ փոխված ձևով ֆիքսված կոթ, ներմուծվել են փողային կոմպենսատոր և ձգանի աշխատանքը դանդաղեցնող հարմարանք, որպիսիք տեղադրվել էին խորհրդային ԱԿՄ-ի վրա
- M70 AВ – նույնն է, ինչ M70 В, բայց ծալովի կոթով
- M70 B1 – դրոշմոցած փողատուփ 0,9-մմ պողպատե թերթից, ֆիքսված կոթ
- M70 АB1 – դրոշմոցած փողատուփ 0,9-մմ պողպատե թերթից, ծալովի կոթ
- M70 B1N – դրոշմոցած փողատուփ, ֆիքսված կոթ, հնարավոր է օպտիկական (այդ թվում նաև գիշերային) նշանոցի տեղադրում
- M70 АB1N – դրոշմոցած փողատուփ, ֆիքսված կոթ, հնարավոր է օպտիկական (այդ թվում նաև գիշերային) նշանոցի տեղադրում
- M70 B2 – դրոշմոցած փողատուփ 1,5-մմ պողպատե թերթից, ֆիքսված կոթ
- M70 AB2 – դրոշմոցած փողատուփ 1,5-մմ պողպատե թերթից, ծալովի կոթ
- M70 B2N – դրոշմոցած փողատուփ, ֆիքսված կոթ, հնարավոր է օպտիկական (այդ թվում նաև գիշերային) նշանոցի տեղադրում
- M70 AB2N – դրոշմոցած փողատուփ, ծալովի կոթ, հնարավոր է օպտիկական (այդ թվում նաև գիշերային) նշանոցի տեղադրում
- M70 B3 – դրոշմոցած փողատուփ, ֆիքսված կոթ, ենթափողային նռնականետ ԲԳՊ-40
- M70 AB3 – դրոշմոցած փողատուփ, ծալովի կոթ, ենթափողային նռնականետ ԲԳՊ-40
- M92 – կարաբին, M70AB2-ի կարճացված տարբերակ
- PAP M70 – ինքնալիցքավորվող քաղաքացիական տարբերակ
- Tabuk – երկար փող, դրոշմոցած փողատուփ, ֆիքսված կոթ (իրաքյան դիպուկահար հրացան)
Շահագործող երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աֆղանստան[5]
Ալբանիա
Անգոլա[6]
Բոսնիա և Հերցեգովինա[7]
Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն [8]
Խորվաթիա[9]
Խորվաթիա
Կիպրոս[10]
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն[11]
Իրաք
Հորդանան[12]
Քենիա[13]
Կոսովո[14]
Լիբերիա[15]
Լիբիա[16]
Հյուսիսային Մակեդոնիա[17]
Մալի[18]
Չեռնոգորիա[19]
Մոզամբիկ
Նիկարագուա
Պաղեստինյան ազգային վարչություն[20]
Ռուանդա[21]
Սերբիա[22]
Սլովենիա[23]
Սլովենիա[24]
Սոմալի
Սիրիա
Տանզանիա
Հարավսլավիա
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Իրաքի ոստիկան Zastava M70 AB2 զենքով
-
Սերբական կամավորական գվարդիայի մարտիկ M70AB2 զենքով
-
Խորվաթ և ամերիկացի զինվորներ զինավարժությունների ժամանակ M70 զենքով, 2013 թվական
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Автомат Zastava M70 Archived 2016-12-22 at the Wayback Machine. (ռուս.)
- ↑ Nurkić, 2005, էջ 71
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Nurkić, 2005, էջ 72
- ↑ «History of Zastava Arms 1945–1970»։ Zastava Arms։ 2008։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-07-ին։ Վերցված է 2014-11-16
- ↑ Afghan Police – AK-47 Type Rifle Class Live Fire Training
- ↑ «Zastava oružje najavila povratak na tržište Angole i Egipta» [Zastava Arms announces return to the market of Angola and Egypt]։ eKapija (Bosnian)։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 1, 2016-ին։ Վերցված է հունվարի 26, 2016
- ↑ «Bosnia Herzegovina Land Forces military equipment, armament and vehicles Army»։ Armyrecognition.com։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 25, 2018-ին։ Վերցված է 2018-03-18
- ↑ Berman Eric G., Lombard Louisa N. (December 2008)։ The Central African Republic and Small Arms: A Regional Tinderbox։ Small Arms Survey։ էջեր 82, 94։ ISBN 2-8288-0103-9։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 7, 2017-ին։ Վերցված է սեպտեմբերի 15, 2018
- ↑ Army MSG Rich Kem, U. S. (փետրվարի 10, 2013)։ «English: Soldiers from the Minnesota Army National Guard train with members of the Croatian army in Croatia during Guardex 12.»։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 10, 2015-ին։ Վերցված է մարտի 18, 2018 – via Wikimedia Commons
- ↑ «Kipar prodaje Maliju Zastavine kalašnjikove» [Cyprus selling Mali Zastava Kalashnikovs]։ Kurir (Bosnian)։ 2013-02-01։ «Kiparsko Ministarstvo odbrane ponudilo je 2.364 automatskih pušaka koje je proizvela kragujevačka “Zastava”, afričkim snagama koje pomažu vlastima u Maliju u borbi protiv islamskih ekstremista. ("The Cypriot Ministry of Defence has offered 2,364 automatic rifles produced by the Kragujevac-based "Zastava", to the African forces to help the authorities in Mali to fight Islamic extremists.")»
- ↑ somervilleafricajournalism (2012-06-01)։ «Congolese defectors from M23 says Rwanda trained them»։ AL JAZEERA։ Վերցված է 2017-06-25
- ↑ «Annual Report on the Transfers of Controlled Goods in 2008»։ Stockholm International Peace Research Institute։ Belgrade։ 2010-09-24։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-21-ին
- ↑ «Gunmen attack mall in Kenya»։ NBS News։ Վերցված է 2013-09-23
- ↑ «Kosovo 'imams held' in raids on Islamic State recruitment»։ BBC News։ 2014-09-17։ Վերցված է 2014-09-17
- ↑ Small Arms Survey (2009)։ «Revealing Provenance: Weapons Tracing during and after Conflict»։ Small Arms Survey 2009: Shadows of War։ Cambridge University Press։ էջեր 108, 110։ ISBN 978-0-521-88041-1։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 30, 2018-ին։ Վերցված է սեպտեմբերի 7, 2018
- ↑ Jenzen-Jones N.R., McCollum Ian (April 2017)։ Small Arms Survey, ed.։ Web Trafficking: Analysing the Online Trade of Small Arms and Light Weapons in Libya։ Working Paper No. 26։ էջ 75։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 9, 2018-ին։ Վերցված է օգոստոսի 30, 2018
- ↑ Krott Rob (October 2003)։ Macedonia's Weaponry: A New Nation Re-Arms and Fights։ Small Arms Review 7 (1)։ Արխիվացված է օրիգինալից մարտի 30, 2019-ին։ Վերցված է մարտի 30, 2019
- ↑ Drazen։ «Croatia delivers donated infantry weapons to Mali – Ministry of Defence of the Republic of Croatia»։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 24, 2014-ին։ Վերցված է մարտի 18, 2018
- ↑ Army Recognition (2011-01-13)։ «Montenegro Ranks and combat uniforms Montenegro Army»։ armyrecognition.com։ Վերցված է 2017-06-25
- ↑ «Palestinian security men, Hamas gunmen killed in West Bank clashes»։ Xinhua։ 2009-05-31։ Վերցված է 2014-11-16
- ↑ Small Arms Survey (2015)։ «Waning Cohesion: The Rise and Fall of the FDLR–FOCA»։ Small Arms Survey 2015: weapons and the world։ Cambridge University Press։ էջ 201։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 28, 2018-ին։ Վերցված է օգոստոսի 29, 2018
- ↑ Jane's Infantry Weapons 2009/2010 / Jones, Richard D.. — 35th. — Jane's Information Group, 2009. — ISBN 978-0-7106-2869-5
- ↑ Jones Richard D., ed. (հունվարի 27, 2009)։ Jane's Infantry Weapons 2009/2010 (35th ed.)։ Jane's Information Group։ ISBN 978-0-7106-2869-5
- ↑ «Oropali SKB Banko v Ljubljani» [SKB bank in Ljubljana robbed]։ RTV Slovenija (Slovenian)։ հոկտեմբերի 12, 2015։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 21, 2015-ին։ Վերցված է հոկտեմբերի 12, 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Fadil Nurkić Oružje bosanskog otpora. — Slovo, 2005.
- «Пешадијско наоружање: Аутоматска пушка 7,62 mm М70»։ Serbian Army։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-25-ին։ Վերցված է 2016-12-22
- «Assault Rifle M70 B1»։ Zastava Arms։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-25-ին։ Վերցված է 2020-01-29
- «Assault Rifle M70 B3»։ Zastava Arms։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-25-ին։ Վերցված է 2020-01-29
- «Assault Rifle M70 AB2»։ Zastava Arms։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-29-ին։ Վերցված է 2020-01-29
- «Assault Rifle M70 AB3»։ Zastava Arms։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-25-ին։ Վերցված է 2020-01-29
- «Submachine Gun M92»։ Zastava Arms։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-24-ին։ Վերցված է 2020-01-29
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Զաստավա Մ70 (ինքնաձիգ) կատեգորիայում։ |