Jump to content

Կալաշնիկովի ձևափոխված ավտոմատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալաշնիկովի ձևափոխված ավտոմատ
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակինքնաձիգ
Երկիր ԽՍՀՄ
Ծառայության ընդունման տարի1959
ՊատերազմներՎիետնամի պատերազմ, Լաոսի քաղաքացիական պատերազմ, Cambodian Civil War?, Cambodian–Vietnamese War?, Լիբանանի Քաղաքացիական պատերազմ, Աֆղանական պատերազմ, Իրանա-իրաքյան պատերազմ, Արցախյան ազատամարտ, Սոմալիի քաղաքացիական պատերազմ, Քաղաքացիական պատերազմ Վրաստանում, Հարավսլավական պատերազմ, Քաղաքացիական պատերազմ Տաջիկստանում, Առաջին չեչենական պատերազմ, Երկրորդ չեչենական պատերազմ, Աֆղանական պատերազմ, Իրաքյան պատերազմ, Մեքսիկական նարկոպատերազմ, Ռուս-վրացական պատերազմ, insurgency in the North Caucasus?, Քաղաքացիական պատերազմ Լիբիայում, Սիրիայի քաղաքացիական պատերազմ, Քաղաքացիական պատերազմ Իրաքում, Mali War?, Զինված բախում Ուկրաինայի արևելքում, Եմենի քաղաքացիական պատերազմ, Transnistria War?, Աբխազական պատերազմ 1992-1993, 1991–1992 South Ossetia War?, Օս-ինգուշական հակամարտություն, War of Dagestan?, Իրաքի քաղաքացիական պատերազմ և 44-օրյա պատերազմ
ՍտեղծողՄիխայիլ Կալաշնիկով
ԱրտադրողTula Arms Plant? և Կոնցեռն «Կալաշնիկով»
Արտադրված է10 278 300
Տեխնիկական տվյալներ
Փողի տրամաչափ7,62 մմ
Փողի երկարություն415 մմ
Զենքի երկարություն880/1020 (սվին դանակով) մմ
Զենքի քաշը առանց փամփուշտների3.1 կգ
Զենքի քաշը լիցքավորված պահեստատուփով3.6 կգ
Պահեստատուփի տարողություն30 հատ
Փամփուշտի քաշ16.2 գ
Փամփուշտի տեսակ7,62×39 մմ
Ակոսների քանակ4 հատ
Մարտական արագաձգություն40 (մենահատ կրակոց) կր/ր
100 (ավտոմատ կրակոց) կր/ր
Հրաձգության տեմպ600-660 կր/ր
Գնդակի սկզբնական արագություն715 մ/վ
Ուղիղ կրակի հեռավորություն350 մ
Նշանառու հեռավորություն1000 մ
Մահացու կրակի հեռավորություն1500 մ

ԿՁԱ (ռուս.՝ АКМ) կամ Կալաշնիկովի ձևափոխված ավտոմատ (ռուս.՝ Автомат Калашникова Модернизированный), հրաձգային զենք, որի խնդիրն է հակառակորդին մարդկային կորուստներ պատճառելը։ Այս ավտոմատը 1959 թվականին մտավ ԽՍՀՄ սպառազինություն՝ ԿԱ -ին փոխարինելու նպատակով։ Զենքի տրամաչափն է 7.62 մմ է, իսկ քաշը առանց փամփուշտների 3.1 կգ է։ Լիցքավորված պահեստատուփով 3.6 կգ է։ 1 պահեստատուփը պարունակում է 30 փամփուշտ։ 1 զենքի հետ տրվում է 4 պահեստատուփ դրանց համար նախատեսված պայուսակով, այսինքն 120 փամփուշտ։ 1 փամփուշտի քաշը 16.2 գ է։ Զենքի երկարությունը 880 մմ է, իսկ տեղադրված սվին դանակով 1020 մմ է։ Կրակի նշանառու հեռավորությունը 1000 մ է, իսկ է մահացու հեռավորությունը 1500 մ է։ Մարտական արագաձգությունը մենահատ կրակի դեպքում կազմում է 40 կր/ր, իսկ ավտոմատ կրակի դեպքում 100 կր/ր։ Հրաձգության տեմպը 600-660 կր/ր է։ Փամփուշտի գնդակի սկզբնական արագությունը կազմում է 715 մ/վ։

Կալաշնիկովի ձևափոխված ավտոմատի ավտոմատիկայի աշխատանքի նկարագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալաշնիկովի ձևափոխված ավտոմատի ավտոմատիկայի աշխատանքը հիմնված է վառոդային գազերի էներգիայի վրա։ Կրակի ժամանակ վառոդային գազերի մի մասը, որոնք դուրս են մղում փամփուշտի գնդակը, շարժվում են փողի խողովակի միջոցով գազային խուց և ճնշում են գործադրում գազային մխոցի դիմային պատին շարժելով մխոցը, փակաղակային ձողիկը և փակաղակը ետնամասային դիրք։ Փակաղակը բացում է փողի խողովակը, վառոդային գազերի ճնշումը փամփուշտից առանձնացնում է պարկուճը՝ դուրս նետելով այն։ Հետադարձ մեխանիզմի միջոցով փակաղակային ձողիկը և փակաղակը վերադառնում են առաջնային դիրք։ Փակաղակը նոր փամփուշտը ուղարկում է փամփշտանոց և փակում է փողի խողովակը։

Տարատեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՁԱ-ի տարատեսակներ են համարվում ԿՁԱՆ (ռուս.՝ АКМН) (Կալաշնիկովի ձևափոխված ավտոմատ գիշերային (ռուս.՝ Автомат Калашникова Модернизированный Ночной), այսինքն գիշերային նշանառման հարմարանքով), ԿՁԱԾ (ռուս.՝ АКМС) (Կալաշնիկովի ձևափոխված ավտոմատ ծալովի (ռուս.՝ Автомат Калашникова Модернизированный Складный), այսինքն ծալովի կոթով), սրանք էլ իրենց տարատեսակները ունեն։

Կալաշնիկովի ձևափոխված ավտոմատի կառուցվածքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալաշնիկովի ձևափոխված ավտոմատը ունի հետևյալ կառուցվածքը.

  • փող, փողի տուփ, հարվածող ձգան մեխանիզմ, կոթ և ատրճանակային բռնակ
  • փողի տուփի կափարիչ
  • փակաղակային ձողիկ շրջանակ գազային մխոց
  • փակաղակ
  • հետադարձ մեխանիզմ
  • գազափողակ փողային պահպանակ
  • փողակալ
  • պահեստատուփ
  • սվին դանակ
  • հրացանի շամփուր
  • պիտույքների տուփ
  • փողաբերան արգելակ-կոմպենսատորով

Շահագործող երկրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեհաստանում, 15 օգոստոսի, 2006 թվական
Եգիպտոսի Զինված ուժերի զինվորները զինավարժությունների ժամանակ տեղական արտադրության Misr ինքնաձիգներով
ԿՁԱ կամ նրա ձևափոխվա տարբերակների օգտագործումն աշխարհում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Rottman, Gordon (2011). The AK-47 Kalashnikov series assault rifles. Great Britain: Osprey Publishing. ISBN 978-1-84908-461-1.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 2,31 2,32 2,33 2,34 2,35 2,36 2,37 2,38 2,39 2,40 2,41 2,42 2,43 2,44 2,45 2,46 2,47 2,48 2,49 2,50 2,51 2,52 2,53 2,54 2,55 2,56 2,57 2,58 2,59 2,60 2,61 2,62 2,63 2,64 2,65 2,66 2,67 2,68 2,69 2,70 2,71 Jones, Richard D. Jane's Infantry Weapons 2009/2010. Jane's Information Group; 35 edition (January 27, 2009). ISBN 978-0-7106-2869-5.
  3. Gander, Terry J.; Hogg, Ian V. Jane's Infantry Weapons 1995/1996. Jane's Information Group; 21 edition (May 1995). ISBN 978-0-7106-1241-0.
  4. 4,0 4,1 Modern Firearms – AK-47 AKM Արխիվացված 2008-03-06 Wayback Machine. World.guns.ru. Retrieved on 2014-04-20.
  5. «Maadi Company for Engineering Industries (Factory 54) Special Weapons Facilities – Egypt». Fas.org. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.
  6. John Pike (2005 թ․ ապրիլի 27). «Maadi Company for Engineering Industries (Factory 54)». Globalsecurity.org. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.
  7. «Exhibits Page 16». Avtomats-in-action.com. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.
  8. Jeff Freeman. «Egyptian Rifles». Home.comcast.net. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.
  9. «Search the Small Arms Survey Website and Resources [Results for Misr]». Small Arms Survey. Geneva, Switzerland: Graduate Institute of International and Development Studies. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
  10. «Puolustusvoimat: Kalustoesittely». Mil.fi. 2009 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.
  11. Jurado, Carlos Caballero Central American Wars 1959-89. — London: Osprey Publishing, 1990. — С. 20, 45. — (Men-at-Arms 221). — ISBN 9780850459456
  12. Arming Rwanda: The Arms Trade and Human Rights, Abuses in the Rwandan War(անգլ.) // Human Rights Watch arms project : journal. — 1994. — Т. 6. — № 1. — С. 15.
  13. «Automatic Weapon Family – cal. 7.62x39mm». Zastava-arms.co.rs. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]