Մեքսիկական նարկոպատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեքսիկական նարկոպատերազմ
Պատերազմ նարկոկարտելների հետ
(իսպ.՝ Guerra contra el narcotráfico en México)
Fuerza del Estado Michoacán.jpg
Մեքսիկական բանակի զինվորները ընդհարումների ժամանակ, Միչոական, 2007թ. օգոստոս
Թվական 2006 թվականի դեկտեմբերի 11
Վայր Մեքսիկա Մեքսիկա
Հակառակորդներ
Մեքսիկայի կառավարություն Մեքսիկայի զինված ուժեր
Հրամանատարներ
մարտական գործողությունների քարտեզ (կարմիրով նշված են առավել ինտենսիվ մարտական գործողությունների տեղերը)

Մեքսիկական նարկոպատերազմ [3], զինված հակամարտություն Մեքսիկայում պատերազմող նարկոկարտելների,  կառավարական զորքերի և ոստիկանության միջև։ Միայն 2006-2011 թթ․  մեքսիկական թմրակարտելների զինված պայքարում, ինչպես նաև  դաշնային կառավարության ուժերի դեմ պատերազմի արդյունքում զոհվել է ավելի քան 47,5 հազար մարդ[4]։

Մեքսիկական նարկոկարտելները գոյություն ունեն արդեն մի քանի տասնամյակ, և արդեն 1970-ական թվականներից  նրանց գործունեությանը աջակցություն են ցույց տալիս Մեքսիկայի որոշ պետական կառույցներ:  Մեքսիկական նարկոկարտելները ամրապնդվել էին  1990-ական թվականներին կոլումբիական թմրակարտելների՝ Մեդելինսկիյի և Կալիյի փլուզումից հետո: Ներկայումս Մեքսիկան հանդիսանում է կանեփի, կոկաինի և մետամֆետամինի հիմնական արտասահմանյան մատակարարողը ԱՄՆ-ում , իսկ մեքսիկական նարկոկարտելները գերակշռում են ԱՄՆ-ի թմրանյութերի մեծածախ ապօրինի շուկայում[5]:

Նարկոկարտելների առաջնորդների ձերբակալությունները  հանգեցրին  բռնության մակարդակի բարձրացմանը, քանի որ կարտելների միջև սկսվեց լարված  պայքար ԱՄՆ-ում թմրանյութերի առաքման վերահսկողության համար:

Միացյալ Նահանգները հանդիսանում է զենքի գլխավոր աղբյուրը[6]: Մեքսիկայի առանձին շրջաններում նարկոկարտելները բանակային նմուշի զենք են կուտակել, իրենց նահանգում ունեն հատուկ զինված ուժերի նախկին աշխատակիցներ, անցկացնում են ակտիվ հակահետախուզություն, ունեն համախոհներ իշխանությունների և բանակի շարքային աղքատ երիտասարդների շրջանում, ձգտելով միավորվել նրանց հետ[5]:

Նարկոկարտելների դեմ պայքարում հանդես են գալիս ոստիկանությունը, Մեքսիկայի զինված ուժերը և ԱՄՆ-ի DEA հակաթմրանյութային  ծառայությունը [7]: Մեքսիկայի կառավարությունը  Ֆելիպե Կալդերոնի կառավարման օրոք առաջին անգամ զգալի հարված հասցրեց կարտելներին, ի թիվս այլ միջոցների, նրանց առավել ակտիվ անդամներին տալով օտարերկրյա պետություններին, բռնագրավելով դրամական միջոցներ և զենք: Youtube կայքը դարձել է նարկոպատերազմի քարոզչական հարթակ, որտեղ անանուն ընկերությունները ներբեռնում են տեսաֆիլմեր, որոնցում գովաբանվում է  մեկ կարտելի առաջնորդի առավելությունները մյուսից[5]:

Վիսենտե Ֆոքսի նախագահություն (2000-2006 թթ.)[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենջամին Արելյանո Ֆելիքսի կալանքը 2002 թվականի մարտին 

Թմրաբիզնեսի դեմ պայքարում նախագահ Վիսենտե Ֆոքսը զորքեր ուղարկեց Նուևո Լարեդո և Տամաուլիպաս քաղաքներ, որոնք գտնվում են ԱՄՆ-ի հետ սահմանում, սակայն այդ ամենը հաջողություն չբերեց: Հաշվարկված է, որ մոտ 110 մարդ է զոհվել Նուևո Լարեդոյում միայն 2005 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կարտելների միջև մարտական գործողությունների արդյունքում:

 Ֆելիպե Կալդերոնի նախագահություն (2006-2012)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկայի սպանությունների վիճակագրություն, որոնք կապված են թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ, սկսած 2006 թվականից։ 
Մեքսիկացի զինվորներ
Պատկեր:Armada-de-mexico-300x350.jpg
Մեքսիկական ծովային մարտիկները Վերակուրսեյում թմրակարտելի դեմ պայքարի ժամանակ

Թեև նարկոկարտելների միջև բռնությունը  տեղի է ունեցել շատ ավելի վաղ՝ մինչև պատերազմի սկսվելը, կառավարությունը ընդհանուր առմամբ պասիվ դիրքորոշում էր վարում 1990-ականների և 2000-ականների կարտելների պատերազմների շրջանում: Ամեն ինչ փոխվեց 2006 թվականի դեկտեմբերի 11-ին, երբ նորընտիր նախագահ Ֆելիպե Կալդերոնը ուղարկեց դաշնային զորքերը Միչոական նահանգ, մինչ այնտեղ կդադարեցվեին բռնությունները: Այս գործողությունը համարվում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի առաջին խոշոր գործողությունը, և, որպես կանոն, դիտվում է որպես մեկնարկային կետ կառավարության և նարկոկարտելների միջև պատերազմում: Կալդերոնը շարունակում է իր քարոզարշավը թմրանյութերի դեմ, ներկայումս մոտ 45 հազար զինծառայողներ մասնակցում են դրան, ի լրումն պետական և դաշնային ոստիկաններին ուժերի:

Մեքսիկացի զինվորները ձերբակալում են կասկածյալներին 2007 թվական, Միչոկան

Թեժացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկացի զինվորները հսկիչ-անցագրային կետում

2008 թվականի հունվարին Կուլյական քաղաքում ձերբակալվել է Սինալոա կարտելի առաջնորդներից մեկը՝ Ալֆրեդո Բելտրան Լեյվան (մականունը՝ Էլ Մոչոմո)[8]: Նրա եղբայրները «Բելտրան Լեյվա» կարտելի հիմնադիրներն են, առանձնացել են Սինալոայից և, վրեժ լուծելով նրանից կալանքի համար, Մեքսիկայի մայրաքաղաքում կազմակերպեցին մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունը, ինչպես նաև հանձնարարել էին սպանել  «Սինալոայի» պարագլխի որդուն։

2008 թվականի ապրիլին, գեներալ Սերխիո Ապոնտեն (որը պատասխանատու էր Ստորին Կալիֆոռնիայի հակաթմրանյութային միացությունների խմբավորման համար), արեց մի շարք հայտարարություններ տեղի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ կոռուպցիայի և սերտաճման մասին: Վաճառված ոստիկանական ստորաբաժանումները իրականացնում էին թմրավաճառների համար թիկնապահների  գործառույթներ, զբաղվում էին մարդկանց առևանգմամբ և սպանություններով[9]:

2008 թվականի ապրիլի 26-ին Տիխուանից դեպի արևելք տեղի ունեցավ հակամարտություն «Տիխուանա» և «Սինալոա» կարտելների գրոհայինների միջև, որտեղ կիրառվել են գնդացիրներ, 17 իսլամիստ գրոհայիններ սպանվել են, ևս 6-ը վիրավորվել և կալանավորվել են ոստիկանության կողմից, մնացածը փախուստի են դիմել[10]:

2008 թվականի մայիսի 8-ին սպանվել է դաշնային ոստիկանության կոմիսար Էդգար Էուսեբիո Միլյան Գոմեսը:

2008 թվականի հոկտեմբերի 25-ին Տիխուանա քաղաքի Ֆրակսիոնամյենտո Պեդրեգալ հեղինակավոր տարածքում զորքերն ու ոստիկանությունը գրոհով վերցրել են  այստեղ տեղակայված վիլլա նախաձեռնությունը՝ ձերբակալելով թմրակարտելի պարագլուխ Էդուարդո Արելյանո Ֆելիքսին (մականունը Դոկտոր), որից հետո կարտելի ղեկավարությունը ստանձնեց նրա եղբորորդին՝ Լուիս Ֆերնանդո Սանչես Արելյանոյին[11]: Ընդ որում,  թմրակարտելի առաջնորդներից մեկը Թեոդորո Գարսիա Սիմենտալը (մականունը Էլ Թեո) լքեց խումբը և պատերազմ սկսեց իր նոր պարագլխի դեմ, արդյունքում Տիխուանայում բռնությունների ալիք տարածվեց, որը ըստ տարբեր աղբյուրների խլեց 300-ից 700 մարդու կյանք[12]:

2008 թվականի ընթացքում նարկոկարտելները պայքար են մղել Նոգալեսից  թանկ միջոցով ապրանք արտահանելու վերահսկողության համար (նահանգ Սոնորա),  այս քաղաքում սպանությունների թիվը աճել է երեք անգամ՝ մինչեւ 126 դեպքի[5]:

2008 թվականին սպանվել է 6290 մարդ:

2009 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մարտին նախագահ Կալդերոնը լրացուցիչ զորքեր է ուղարկում Սյուդադ Խուրարես քաղաք: ԱՄՆ-ում Արիզոնայի և Տեխասի նահանգապետերը դիմեցին կառավարությանը՝ խնդրելով ուղարկել Ազգային գվարդիայի լրացուցիչ ստորաբաժանումներ, որպեսզի աջակցեն տեղական իրավապահ մարմինների ներկայացուցիչներին:

Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ԱՄՆ-ի և Մեքսիկայի նախագահների աշխատակազմերի հետ թմրամիջոցների դեմ պայքարի համագործակցության շրջանակներում, կարգադրել է պատժամիջոցներ սահմանել «Սինալոա», «Լոս Սետաս» և «Լա ֆամիլիա» նարկոկարտելների համար[13]:

Մայիսի վերջին Միչոական նահանգում ռազմական և դաշնային ոստիկանության կայացած լայնամասշտաբ գործողության ժամանակ թմրամաֆիայի կասկածանքով  միաժամանակ ձերբակալվել էին տասը քաղաքների քաղաքապետեր և նահանգի կառավարության մի շարք բարձրաստիճան աշխատակիցներ[14]: Միևնույն ժամանակ հանցագործները դատաստան տեսան քաղաքների ղեկավարների հետ, որոնք հրաժարվում էին համագործակցել և չէին ենթարկվում ավազակային խմբավորումներին: Հոկտեմբերի սկզբին առևանգվել և սպանվել է քաղաքապետ Պալոմաս Էստանիսլաո Գարսիան, ով մահից առաջ  տեղական ԶԼՄ-ներին հայտարարել է, թե իրեն սպառնում են քրեական աշխարհի ներկայացուցիչները[15]:

Դեկտեմբերի 16-ին  Մեքսիկայի ռազմածովային նավատորմի զինծառայողների հետ փոխհրաձգության արդյունքում սպանվեց Բելտրան Լեյվա թմրակարտելի ղեկավար Արտուրո Բելտրան Լեյվան, իսկ դեկտեմբերի 30-ին Կուլյական քաղաքում իրավապահ մարմինները ձերբակալել են նրա եղբորը և թմրակարտելի ղեկավարներից մեկին՝ Կառլոս Բելտրանա Լեյվին[16]:

Ընդհանուր առմամբ, 2009 թվականի պատերազմի ընթացքում սպանվել է 7724 մարդ, որից 2635-ի սպանությունները կապված են թմրանյութի առևտրի և  հանցագործ խմբավորումների պայքարի հետ[17]:

2010 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարտեզ  թմրակարտելների  ազդեցությունների ոլորտների նշումով, 2010 թ. մայիս [18][19]     Տիխուանայի կարտել     Բելտրան Լեյվա կարտել     Սինալոա կարտել     Խուարեսի կարտել      Լա Ֆամիլիա կարտել      Գոլֆո կարտել      Լոս Սետաս      Վիճելի տարածքներ

2010 թ. առաջին եռամսյակի ընթացքում փլուզվեց Բելտրան Լեյվայի կարտելը, ով նախկինում եղել է Լոս Սետասի և Խուարեսի կարտելի դաշնակիցը:

Նարկոպատերազմից չորս տարի Մեքսիկայում զոհվել է ընդհանուր առմամբ ՝ 34 612 մարդ, ընդ որում, 15 273-ը եղել է 2010 թվականին[20]:

2011 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկացիները ընդիմանում են  կարտելների բռնության դեմ 

2011 թվականի հունվարի 10-ին Ակապուլկոյում սպանվել է 15 մարդ[21]:

2011 թվականի հունվարի 18-ին քաղաքի Օախակա քաղաքի մոտ ձերբակալվել է «Լոս Սետաս» կարտելի հիմնադիրներից մեկը՝ Ֆլավիո Մենդես Սանտյագոն (մականունը «Դեղին»)[22]:

Հունիսի 21-ին, տեսչական ստուգումների ընթացքում Ագուասկալենտես քաղաքից ոչ հեռու Մեքսիկայի կենտրոնական մասում  մեքսիկական ոստիկանության կողմից ձերբակալվել է «Լա Ֆամիլիա» թմրակարտելի թմրաբարոն Խոսե դե Խեսուս Մենդես Վարգասը: Գործողության ընթացքում չի արձակվել ոչ մի կրակոց[23]:

2011 թվականի հուլիսի սկզբին Մեխիկո նահանգում մեքսիկական ոստիկանության կողմից ձերբակալվել է «Սետաս» կարտելի հիմնադիրներից մեկը՝ Խեսուս Էնրիկե Ռեխոն Ագիլերը[24]:

2012 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկական բանակի շարասյունը Մատամորոսում, Տամաուլիպասում 2012 թվականին

2012 թվականի հուլիսին  Սան Ֆրանցիսկո-դե Կոնչոս մունիցիպալիտետը  մնացել է առանց ոստիկանության պաշտպանության (3 հազար անձ.)՝  քաղաքում կատարված մի շարք (մոտ 12) սպանություններից հետո, ոստիկանների 90 տոկոսը  միաժամանակ ազատման դիմում է ներկայացրել[25][26]:

2013 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մարտին Սյերա Կոլորադա քաղաքը զբաղեցրել էին 1500  քաղաքացիական ոստիկանության աշխատակիցներ, նրանք ձերբակալել են մաֆիայի հետ կապերի մեղադրանքով և հանձնել քաղաքապետարանի դատախազությանը, ոստիկանության պետին և ևս 12 տեղացի ոստիկանների և 3 քաղաքացիական անձանց։ Անցկացնելով զանգվածային խուզարկություններ տներում, նրանք հայտնաբերել և առգրավել են թմրանյութ[27][28]:

2014 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի փետրվարի 22-ի լույս 23-ին,  քաղաքի հյուրանոցներից մեկում՝ Մաստալանում ձերբակալվել է կարտելի պարագլուխ  Սինալոա Խոակին Գուսմանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Autodefensa: Как простые мексиканцы дали бой наркокартелям
  2. Мексика: народ воюет против наркомафии
  3. «Нарковойна в Мексике — Вавилон.wiki» (ռուսերեն)։ babylon.wiki-wiki.ru։ Վերցված է 2017-10-29 
  4. Жертвами нарковойн в Мексике за пять лет стали более 47 тысяч человек
  5. 5,0 5,1 5,2 5,3 Террористы и организованная преступность: только бизнес? Вестник НАТО, на сайте nato.in
  6. «Guns from U.S. equip drug cartels» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-08-ին 
  7. Наркокортели Латинской Америки
  8. «В Мексике арестован один из самых влиятельных наркобаронов мира» (ռուսերեն)։ "ИЗВЕСТИЯ"։ 22.01.08։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-04-ին 
  9. Mexican general makes explosive accusations // «Los Angeles Times» от 23 апреля 2008
  10. Lizbeth Diaz. Seventeen killed in Mexico drug battle near U.S. // «Reuters» от 26 апреля 2008
  11. Александр Изюмов (03.11.2008)։ «Амбулаторный арест» (ռուսերեն)։ Журнал «Власть» 
  12. «Полиция Мексики задержала одного из самых разыскиваемых наркомафиози» (ռուսերեն)։ РИА НОВОСТИ։ 13/01/2010 
  13. «Обама наложил санкции на три мексиканских наркокартеля» (ռուսերեն)։ "Лента.Ру"։ 16.04.2009 
  14. «В Мексике за связь с наркомафией арестованы 10 мэров городов» (ռուսերեն)։ "ИЗВЕСТИЯ"։ 27.05.09։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-02-ին 
  15. «В Мексике убит мэр города Паломас» (ռուսերեն)։ "Лента.Ру"։ 09.10.2009 
  16. «Арестован глава одного из крупнейших наркокартелей Мексики» (ռուսերեն)։ "Лента.Ру"։ 03.01.2010 
  17. «В Мексике поставлен новый рекорд по числу убийств за сутки» (ռուսերեն)։ "Лента.Ру"։ 11.01.2010 
  18. http://www.wickenburg-az.com/wp-content/uploads/2010/11/Smuggling_1-4.jpg
  19. «Free Article for Non-Members»։ Stratfor։ 2010-05-17։ Արխիվացված է օրիգինալից 2010-05-20-ին։ Վերցված է 2011-03-28 
  20. «Mexico drug wars have killed 35,000 people in four years» (անգլերեն)։ The Guardian։ 13 January 2011 
  21. В Акапулько обнаружено 14 обезглавленных тел
  22. «Пойман основатель мексиканского наркокартеля "Сетас"» (ռուսերեն)։ "Лента.Ру"։ 19.01.2011 
  23. «В Мексике задержан главарь наркокартеля "Ла Фамилиа"» (ռուսերեն)։ "Лента.Ру"։ 22.06.2011 
  24. «Арестован основатель мексиканского наркокартеля "Сетас» (ռուսերեն)։ "Лента.Ру"։ 05.07.2011 
  25. Мексиканский город Сан-Франсиско-де-Кончос остался без стражей порядка // «Российская газета» от 19 июля 2012
  26. Мексиканский город остался без полиции // информагентство «Росбалт» от 19 июля 2012
  27. [29 марта 2013 В мексиканском Тьерра-Колорада 1500 ополченцев арестовали полицию и взяли город под контроль]
  28. Stephanie McCrummen. In Mexico, self-defense groups battle a cartel // «The Washington Post» от 10 сентября 2013


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]