Կոսովոյի պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոսովոյի պատերազմ
Հարավսլավական պատերազմներ

Ավերված բնակավայրի փողոց Կոսովոյում • Բրազդայի ճամբարի փախստականները ողջունում են բրիտանացի զինվորականներին • Հրթիռակոծման թիրախում հայտնված Հարավսլավիայի ՊՆ շենքը • Նովի Սադի հրթիռակոծությունը ՆԱՏՕ-ի կողմից • ավերված փողոց Բելգրադում
Թվական փետրվարի 28, 1998հունիսի 11, 1999 (1 տարի, 3 ամիս և 2 շաբաթ)
Վայր Կոսովո, Հարավսլավիա
Ալբանիա (ըստ ԵԱՀԿ-ի)[1][2][3][4]
Արդյունք Կումանովոյի համաձայնագիր[5][6][7][8]
Տարածքային
փոփոխություններ
Կոսովոն դե ֆակտո անջատվում է Հարավսլավիայից
Հակառակորդներ
Կոսովոյի ազատագրության բանակ Կոսովոյի ազատագրության բանակ
  • Կոսովոյի Հանրապետության զինված ուժեր

ՆԱՏՕ Հյուսիսատլանտյան դաշինք (մարտի 24, 1999-ից)

Հարավսլավիա Հարավսլավիա
Հրամանատարներ
Ադեմ Ջաշարի
Համեզ Ջաշարի
Սալի Չեկայ
Հաշիմ Տաչի
Սուլեյման Սելիմի
Ռամուշ Հարադինայ
Ագիմ Չեկու
Ահմետ Կրասնիքի

ՆԱՏՕ Ուեսլի Քլարք

Կոսովոյի պատերազմ, զինված հակամարտություն, որն ընթացել է Կոսովոյում 1998 թվականի փետրվարի 28-ից մինչև 1999 թվականի հունիսի 11-ը։ Պատերազմական գործողությունները տեղի էին ունենում մի կողմից Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության (Սերբիա և Չեռնոգորիա), որի վերահսկողության ներքո էլ գտնվում էր Կոսովոն, իսկ մյուս կողմից՝ «Կոսովոյի ազատագրության բանակ» (ԿԱԲ) ալբանական խմբավորման միջև։ Հակամարտությունն ավարտվում է այն բանից հետո, երբ Հյուսիսատլանտյան դաշինքը 1999 թվականի մարտին սկսում է օդային հարվածներ հասցնել Սերբիայի տարածքին, ինչը հանգեցնում է Կոսովոյից հարավսլավական զորքերի դուրսբերմանը։

Կոսովոյի ազատագրության բանակը ստեղծվում է 1990-ական թվականների սկզբին՝ կոսովացի ալբանացիների նկատմամբ սերբական հալածանքների դեմ արդյունավետորեն պայքարելու նպատակով, սակայն ժամանակի ընթացքում կազմակերպության հիմնական նպատակը դառնում է Կոսովոյի միացումը Ալբանիային։ Այդ տարիներին ԿԱԲ-ին հաջողվում է մաքսանենգ ճանապարհներով ապօրինի զենք ձեռք բերել Ալբանիայ Հանրապետությունից և մի շարք զինված արշավներ իրականացնել Կոսովոյում տեղակայված սերբական իրավապահների դեմ։ Ալբանացի անջատողականների հարձակումների ավելացմանը զուգահեռ 1998 թվականի սկզբից Հարավսլավիայի իշխանությունները ավելացնում են ոստիկանական և զինված ուժերի թվաքանակը Կոսովոյում։ Վերջիններս սկսում են արշավներ իրականացնել ԿԱԲ-ի անդամների և համախոհների հայտնաբերման ուղղությամբ, որի արդյունքում 1999 թվականին մարտին Կոսովոյում սպանվում են 1500-2000 քաղաքացիական անձինք և զինվորականներ, տեղահանվում շուրջ 370 հազար էթնիկ ալբանացիներ։

1999 թվականի մարտի 20-ին՝ Կոսովոյում հանգրվանած ԵԱՀԿ-ի ստուգիչ հանձնաժողովի հեռանալուն պես, հարավսլավական ուժերը վերսկսում են Կոսովոյի ալբանացիների նկատմամբ բռնաճնշումները։ Ի պատասխան` հակամարտությանը միջամտում է Հյուսիսատլանտյան դաշինքը՝ մարտի 24-ին սկսելով Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի հրթիռահրետակոծությունը։ Այդ քայլը ՆԱՏՕ-ի կողմից ներկայացվում է որպես «մարդասիրական պատերազմի» մղում։ Կոսովոյի պատերազմն ավարտվում է հունիսի 9-ին ստորագրված Կումանովոյի համաձայնագրով, որի համաձայն սերբական զորքերը լքում են Կոսովոն, որտեղ էլ տեղակայվում է միջազգային առաքելություն։ Հունիսի 12-ին Կոսովոյում տեղակայվում են Հյուսիսատլանտյան դաշինքի խաղաղապահ զորախմբերը։ ՆԱՏՕ-ի հումանիտար ներխուժումը, սակայն չի ունենում միանշանակ արձագանք և չի արժանանում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հավանությանը, քանի որ այդ միջամտության արդյունքում սպանվում է առնվազն 488 խաղաղ բնակիչ։

Կոսովոյի պատերազմի արդյունքում սպանվում կամ անհետ կորում է ավելի քան 13,500 մարդ, իսկ շուրջ 1,45 միլիոն էթնիկ ալբանացիներ հարկադրաբար տեղահանվում են Կոսովոյից։ Միևնույն ժամանակ, պատերազմի ավարտից հետո շուրջ 200 հազար սերբեր, ռումիններ և այլ ազգային փոքրամասնություններ լքում են Կոսովոն։ Հակամարտության ավարտից անմիջապես հետո Կոսովոյի ազատագրության բանակը կազմալուծվում է, որի անդամներից որոշները շարունակում են կռվել Պրեշևոյի, Մեդվեջի և Բույանովացի ազատագրության բանակի (UÇPMB) շարքերում, ոմանք միանում են Ալբանիայի ազգային բանակին՝ Մակեդոնիայի Հանրապետության տարածքում կռիվներին, իսկ մի մասն էլ դառնում է նորաստեղծ Կոսովոյի ոստիկանության մաս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Daniszewski, John (1999 թ․ ապրիլի 14). «Yugoslav Troops Said to Cross Into Albania». Los Angeles Times. Վերցված է 2012 թ․ փետրվարի 20-ին.
  2. Daly, Emma (1999 թ․ ապրիլի 14). «War In The Balkans: Serbs enter Albania and burn village». The Independent. London. Վերցված է 2012 թ․ փետրվարի 20-ին.
  3. «Hostage-Taking and Kidnapping Terror in the COE» (PDF). Fort Leavenworth, Kansas: US Army Training and Doctrine Command TRADOC G2. 2008 թ․ դեկտեմբերի 5 [15 September 2008] – via Federation of American Scientists.
  4. «A Chronology of U.S.-Middle East Relations». WRMEA.
  5. Noel, Sid (2005). From Power Sharing to Democracy: Post-Conflict Institutions in Ethnically Divided Societies. McGill-Queen's University Press. էջ 109. ISBN 978-0-77357-310-9.
  6. Ramet, Sabrina P.; Simkus, Albert; Listhaug, Ola, eds. (2015). Civic and Uncivic Values in Kosovo: History, Politics, and Value Transformation. Central European University Press. էջ 121. ISBN 978-9-63386-074-8.
  7. Stigler, Andrew L. "A clear victory for air power: NATO's empty threat to invade Kosovo." International Security 27.3 (2003): 124–157.
  8. «Milosevic Claims Victory, Lauds Army». Washington Post. 1999 թ․ հունիսի 11.
  9. Reitman, Valerie; Richter, Paul; Dahlburg, John-Thor (1999 թ․ հունիսի 10). «Yugoslav, NATO Generals Sign Peace Agreement for Kosovo / Alliance will end air campaign when Serbian troops pull out». San Francisco Chronicle. Վերցված է 2012 թ․ փետրվարի 20-ին.
  10. Vladisavljević, Nebojša (2012). «Kosovo and Two Dimensions of the Contemporary Serb-Albanian Conflict». In Hudson, Robert; Bowman, Glenn (eds.). After Yugoslavia: Identities and Politics Within the Successor States. Cham, Switzerland: Palgrave Macmillan. էջեր 29–30. doi:10.1057/9780230305137_3. ISBN 978-0230201316. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 12-ին.
  11. Wills, Siobhán (2009). Protecting Civilians: The Obligations of Peacekeepers. Oxford and New York: Oxford University Press. էջ 219. ISBN 978-0-19-953387-9. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 12-ին.
  12. «Abuses against Serbs and Roma in the new Kosovo». Human Rights Watch. August 1999. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 12-ին.
  13. «The Violence: Ethnic Albanian Attacks on Serbs and Roma». Human Rights Watch. July 2004. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 12-ին.
  14. «Kosovo Crisis Update». United Nations High Commissioner for Refugees. 1999 թ․ օգոստոսի 4. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 12-ին.
  15. «Forced Expulsion of Kosovo Roma, Ashkali and Egyptians from OSCE Participated state to Kosovo». OSCE. 2006 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 12-ին.