Զենքի առևտրի մասին միջազգային պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ԶԱՄՊ
Զենքի առևտրի մասին միջազգային պայմանագիր
Arms Trade Treaty status.svg
Պայմանագրի տիպ Միջազգային պայմանագիր
Ստորագրվել է
— վայր
հոկտեմբեր 4.06.2013
Նյու-Յորք Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ուժի մեջ է մտել
— Պայմաններ
2014 թվականին
Փաստաթուղթը ուժի մեջ է մտել այն պայմանով, որ ՄԱԿ-ի անդամ 50 պետությունները կվավերացնեն այն[1]։
Պահվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Լեզուներ անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն

Զենքի առևտրի մասին միջազգային պայմանագիր (ԶԱՄՊ, անգլ. Arms Trade Treaty, ATT), զենքերի միջազգային առևտուրը կարգավորող բազմակողմանի պայմանագիր, որի շրջանառությունը սահմանափակված է հատուկ կոնվենցիայով[2]: Ըստ որոշ գնահատականների զենքի միջազգային առևտրի ծավալը հասնում է տարեկան 70 մլրդ դոլարի[3][4]: Պայմանագիրը կնքվել է՝ աշխարհում զենքի անօրինական շրջանառությունը կանխելու համար[5]:

Քվեարկության արդյունքները ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, ըստ պայմանագրի տեքստի, 2013 թվականի ապրիլի 2:
     պայմանագրի նախագիծը հավանության է արժանացել (154 երկրում)     ձեռնպահ (23 երկիր)     դեմ— Իրան, ԿԺԴՀ և Սիրիա     քվեարկությանը չի մասնակցել     պետության - ոչ ՄԱԿ-ի անդամ

Պայմանագիրը սահմանում է նոր չափանիշներ սովորական սպառազինության արտահանման համար, այդ թվում նաև արգելափակում է սովորական զենքերի էմբորայի խաղտումը, ինչպես նաև այն զենքերի որոնք օգտագործվել են ցեղասպանությունների ժամանակ, մարդկությանը վնաս հասցնելու, զինվորական հանցագործություններում և ահաբեկչություններում[6]:

Ստորագրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի մայիսին Նոբելյան մրցանակի դափնեկիրների խումբը, որը ներառում էր նախագահ Արիաս Սանչես Օսկարին, Լամա Դալային, Լեխ Վալենսաին, առաջին անգամ հանդես է եկել «Զենքի համաշխարհային առևտրի պայմանագրի» ընդունման նախաձեռնությամբ: Մրցանակակիրները իրենց մտահոգությունն են հայտնել զենքի չկարգավորված առևտրի ավերիչ հետևանքների մասին և առաջարկել են ընդունել «Միջազգային օրենսգիրք զենքերի վաճառքի և տեղափոխման մասին»: Սակայն XX դարում այս նախաձեռնությունը չի կարողացել հավաքել անհրաժեշտ քանակի աջակցություն: 2013 թվականի ապրիլին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հայտնել է, որ համապատասխան մարդու միջազգային նորմայի և մարդասիրական իրավունքի պարտադիր է ՄԱԿ-ի մասնակցությունը սովորական զենքերի ռեգիստրում. Տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդման համար:

Նոբելյան նախաձեռնությունը երկրորդ անգամ վերապրել է այն ժամանակ երբ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեք Ստրոն իր մասնակցությամբ գործընթացը քննարկման է դրել,և այն ունեցել է եռանդուն առաջընթաց: 2009 թվականի հոկտեմբերի 30-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1-ին կոմիտեն 153 ձայնով քվեարկել է հօգուտ (ԶԱՄՊ)-ի: Հենց այդ որոշմամբ, ՄԱԿ-ի չորս շաբաթյա կոնֆերանսը նախագծել է պայմանագիր ըստ , որի զենքերի առևտուրը պետք իրականացվեր հնարավորինս միջազգային չափանիշներին համապատասխան, նախանշվել է 2012 թվականին, իսկ մինչ այդ օրը ՄԱԿ-ում նախատեսվում էր անցկացնել հանդիպում 2010 և 2011 թվականներին: 2009 թվականին Կառավարական փորձագետների մի խումբ (ԿՓԽ), որում ներկայացուցիչներ են եղել նաև Ռուսաստանի Դաշնությունից, Զենքի առևտրի միջազգային պայմանագրի վերաբերյալ անցկացվել է բանկ ժողով, որում թեև երկու կողմերը հաճախ հակասում էին միմյանց, սակայն կարող էին հիմք դառնալ պայմանագրի ձևավորման համար:

ԿՓԽ-ի աշխատանքների ավարտից հետո, ԶԱՄՊ-ի կողմնակիցները լոբբինգավորել են ՄԱԿ-ի կողմից ստեղծված փորձագետների բաց կազմին, որին կարող էին միանալ ցանկացողները բոլոր պետություններից: Այս խումբը նորից տարել է աշխատանքներ ԿՓԽ-ից ավելի վաղ, չհենվելով նախորդ առաջարկությունների վրա: Ի հայտ է եկել նոր ավելի ծավալուն փաստաթուղթ, որը դարձել նոր հասակական նախաձեռնությունների ժողովածու: 2010 և 2011 թվականներին տեղի են ունեցել Նախապատրաստական կոմիտեի չորս նստաշրջան կոնֆերանս, որի ընթացքում մասնակիցները բանավիճել են պայմանագրի բովանդակության և ձևակերպման շուրջ: Զենքի առևտրի միջազգային պայմանագրի մասին կոնֆերանսի ժամանակ դեսպան Ռոբերտ Գարսիա Մորիտան տարածել է մի փաստաթուղթ. որի տեքստը ընդունվել է, որպես մեկնարկային կետ. 2012 թվականի ՄԱԿ-ի հուլիսյան կոնֆերանսի ժամանակ: Վերջնական փաստաթուղթը ճանաչվել է թույլ, և ԱՄՆ-ի ներկայացուցիչները պնդել են, որ այն պետք է լրամշակել՝ բերելով վերջնական տեսքի:

Ռուսաստանը և Չինաստանը միացել են տեսակետին: 2012 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 133 կողմ և 17 ձեռնպահ հարաբերակցությամբ կողմ է քվեարկել զենքի վաճառքի միջազգային պայմանագրի օգտին, 2013 թվականի մարտի 18-ից 28-ը ընկած ժամանակահատվածում: ՄԱԿ-ի համաժողովը 2013 թվականին ԶԱՄՊ-ը դասել է արկածային օրենքների շարքին: Խարհրդաժողովի նոր նախագահ Փիթեր Ուոլկոտը ամուր ձեռքով բանավեճեր է վարել փաստաթղթի տեքստի փոփողման համար: Դժվար է եղել վերջնական քվեարկումը. երբ 10 եզրափակիչ օրվա ընթացքում Իրանը, Սիրիան և ԿԺԴՀ-ը դեմ են քվեարկել պայմանագրին, դրանով իսկ հիասթափեցնելով ձևավորված կոնսենսուսին: Բայց իրականում դա իրենից լուրջ խոչընդոտներ չի ներկայացրել, քանզի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան որտեղ որոշումները ընդունում են ոչ թե կոնսուսներով, այլ երկու երրորդի մեծամասնությամբ, զգալի ձայներով հաղթահարել է անհրաժեշտ շեմը — 154 «կողմ», 3 «դեմ» և 23 «ձեռնպահ»[7][8]։

Պայմանագրի տեքստը հաստատվել է 2013 թվականի ապրիլի 2-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեյում:Նախագիծը պաշտպանել են ՄԱԿ-ին անդամ 193 երկրներից 154-ը: Փաստաթղթի ընդունմանը դեմ արտահայտվել են երեք պետություններ Իրանը, ԿԺԴՀ-ը և Սիրիան, ևս 23-ը ձեռնպահ[8][9]: Ձեռնպահ երկրների թվում են Չինաստանը և Ռուսաստանը:

Փաստաթուղթը ուժի մեջ է մտել այն պայմանով, որ ՄԱԿ-ի անդամ 50 պետությունները կվավերացնեն այն:

2015 թվականի սեպտեմբերին 130 երկրներ ստորագրել են այն, և 74-ը վավերացրել[10]:

Պայմանագրի բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԶԱՄՊ-ի առաջին սկզբունքներից է այն, որ անխախտելի իրավունք է առանձին երկրի կամ կոլեկտիվի ինքնապաշտպանությունը. ճանաչվել է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 51-րդ հոդվածով: ՄԱԿ-ի կանոնադրությունում կոչ են արել հրաժարվել հետևյալ սկզբունքից. «Ուժ կիրառել տարածքային անձեռնմխելիության վրա, և չմիջամտել ցանկացած երկրի ներքին գործերին»: Տեքստում նշվում է, որ պայմանագիրը կայանում է նրանում, որ. 1) սովորական սպառազինության վաճառքը դարձնել ավելի կատարելագործված, հնարավորինս մոտեցնել միջազգային չափանիշներին: 2) կանխել և վերացնել սովորական սպառազինության ապօրինի առևտուրը և կանխել դրանց վերականգնումը: Չնայած, որ անհրաժեշտ է զենքի ապօրինի վաճառքը վերացնել, նախաբանի սկզում հիշատակվում է, որ իրականում այդ ամենը սահմանափակ է: Պայմանագրի հետագա տեքստը կենտրոնանում է իրավաբանական առևտրի վրա:

Պայմանագիրն ներառում է սովորական զենքի հետևյալ կատեգորիաները. մարտական տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ, մեծ տրամաչափի հրետանային համակարգեր, մարտական ինքնաթիռներ, մարտական ուղղաթիռներ, հրթիռներ և հրթիռային կայաններ, հրաձքային զենք և թեթև սպառազինություն: Պայմանագրում նշվում է, որ այն կարգավորում է միջազգային առևտրի հետևյալ ոլորտները. արտահանում, ներմուծում, տարանցիկ փոխադրում, փոխադրում և բրոքերային գործունեություն:

Չնայած ռուսական պատվիրակության և ոչ միջազգային կառավարական կազմակերպությունների պահանջին, պայմանագրի տեքստում չի նշվում սպառազինության վերաարտահանման մասին: Դրա փոխարեն պայմանագրում առկա է հոդված 11-ը՝ «Վերաարտահանում», որը պահանջում են արտահանող երկրները. կառավարությունը հրաժարվում է թույլտվություն տրամադրել զենքի վերաարտահանման համար: Հոդվածի 3-րդ և 4-րդ կետերը յուրաքանչյուր մասնակից-պետության պարտավորեցնում են ստեղծել և օգտագործել սպառազինության փոխանակման ազգային համակարգ: Հանրային ճնշման այդյունքում պայմանագրի տեքստում հայտնվել, բայց հեռացվել են սպառազինության մասեր և բաղադրիչներ: Ըստ պայմանագրի, յուրաքանչյուր պետություն, որն անդամակցում է ԶԱՄՊ-ին, պարտավոր է ստեղծել և օգտագործել այնպիսի համակարգ, այդ թվում նաև ազգային անվտանգությունը, ինչպիսին է պայմանագրում նշվածը:

Մասնակիցները պետք է իրենց վերահսկողական ցուցակը ուղղեն ԶԱՄՊ քարտուղարներին: Տեղեկատվության փոխանակման համար յուրաքանչյուր երկիր պարտավոր է ստեղծել տեղեկատվական կենտրոն: Պայմանագիրը սահմանում է ուղիղ արգելքներ սպառազինության փոխանակման հետևյալ դեպքերում. Եթե նման փոխանցումը կխախտի խաղաղությունը, պետությունների միջազգային պարտավորության և միջազգային համաձայնագրի խախտման դեպքում, կամ եթե տվյալ զինամթերքը կարող է օգտագործվել ցեղասպանության, մարդկությանը վնաս հասցնելու, քաղաքական օբյեկտների և քաղաքացիական անձանց վրա հարձակվելու և քաղաքացիական անհնազանդություններ իրականացնելու համար : Համաձայն հոդված 7-ի՝ «Արտահանում և արտահանման գնահատում», արտահանման որոշումը ընդունելիս հաշվի է առնվում այն, որ տվյալ սպառազինությունը համարվում է սովորական զենքը. կնպաստեն խաղաղությանը կամ անվտանգությանը կամ նրանց վնաս չեն հասցնի. կարող են օգտագործվել մարդասիրական կամ մարդու իրավունքները խախտելու համար. եթե չեն օգտագործվում ակտիվ ահաբեկչությունների կամ անդրազգային կազմակերպված հանցավորություններին աջակցելու համար. Կանանց և երեխաների դեմ բռնություններում:

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակառակ միջազգային հանրության սպասումներին Ջեք Ստրոի պլանների համաձայն ԶԱՄՊ-ն չունի զենքի վաճառքի իրական վերահսկողություն, և իր մեխանիզմով պատժում է խաղտում կատարողներին: Պայմանագրի առավել խիստ հատվածը սահմանում է «Մասնակից պետությունները ստանում են միմյանց փոխադարձ համաձայնությունը, և ըստ իրենց ազգային օրենքների, պետք է առավելագույնս օգնեն հետաքննությունների, քրեական հետապնդման և դատական խախտումների դեպքում»: Առավել լուրջ է համարվում այն, որ առաջացած հակամարտություները լուծելու լավագույն միջոցը արբիտրաժն է, անցկացվելով «փոխադարձ համաձայնությամբ»: Ռիսկերի գնահատման և զենքի վաճառքի նպատակահարմարության որոշումը թողնվում է ազգային իշխանություններին:

Հնարավոր է, որ հայտնվեն լուրջ վերահսկման միջոցներ կոնֆերանսների ընթացքում, որոնցից առաջինը, համաձայն պայմանագրի, կիրականացվի ոչ ուշ, քան պայմանագրի ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո: Քանի որ պայմանագրում սահմանված է բավականին արդյունավետ գործիք, փոփոխություններ իրականացնելու համար:

Հոդված 20-ում սահմանում է «Եթե սպառվել են բոլոր ջանքերը կոնսենսուս ապահովելու համար, և ոչ մի համաձայնության չեն եկել, ապա ուղղումը, որպես ծայրահեղ դեպք – իրականացվում է մասնակից պետություների ձայներով, երեք եռամսյակների ընթացքում»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Глава британского МИД призывает Россию и Китай подписать договор ООН о торговле оружием, ИА «Росбалт», 26.09.2013
  2. UN Conference on the Arms Trade Treaty
  3. UN Assembly approves first-ever Arms Trade Treaty
  4. «Reference: C.N.630.2014.TREATIES-XXVI.8 (Depositary Notification)»։ United Nations։ 2014-09-25։ Վերցված է 2014-09-25 
  5. «UN Assembly approves first-ever Arms Trade Treaty»։ News.xinhuanet.com։ 31 July 2012։ Վերցված է 2013-04-04 
  6. «ООН одобрила первый в истории договор о торговле оружием»։ warandpeace.ru։ 2 апреля 2013 года 
  7. ««Документ революционный». Проект международного договора о торговле оружием провалился из-за слишком разных интересов сторон.»։ Взгляд.ру։ 30 июля 2012 года 
  8. 8,0 8,1 «Конституция оружейных баронов»։ Взгляд.ру։ 3 апреля 2013 года 
  9. «Генассамблея ООН приняла первый международный договор о торговле обычным вооружением»։ gazeta.ru։ 2 апреля 2013 года 
  10. «Молдова передала в ООН ратификационную грамоту к Договору о торговле оружием»։ Центр новостей ООН (ռուսերեն)։ 2015-09-28։ Վերցված է 2015-09-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]