Հայ-իտալական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-իտալական հարաբերություններ
Հայաստան և Իտալիա

Հայաստան

Իտալիա

Հայ-իտալական հարաբերություններ (իտալ.՝ Relazioni tra l'Armenia e l'Italia), դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության միջև։ Պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի մարտի 17-ին՝ Խորհրդային Միության անկումից և մասնատումից հետո[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերություններն ունեն խոր արմատներ։ Վերջիններիս առնչությունները սկզբնավորվում են դեռևս հինաշխարհյան շրջանից՝ Հռոմեական կայսրության և Մեծ Հայքի թագավորության գոյության օրոք։ Ի սկզբանե Հանրապետական Հռոմն ու թագավորական Հայքն ունեցել են բարեկամական հարաբերություններ, սակայն Հայոց թագավորների պարթևամետ քաղաքականությունն ու Հռոմի զավթողականության դրսևորումները որոշակի ապակայունացման հիմք հանդիսացան։ Տեղի ունեցավ հակասություններ, որոնք պատերազմական գործողությունների հիմք դարձան։ Արտաշեսյան արքա Տիգրան Մեծի նորաստեղծ հայկական աշխարհակալ տիրակալության դեմ ելած Հռոմը սանձազերծեց հայ-հռոմեական պատերազմը, որից հետո լատինախոս արքաները ծավալեցին իրենց ազեցությունն արևելքում։

Հայ-իտալական հարաբերությունները նոր ընթացք են ստանում Բյուզանդական կայսրության օրոք։ 867 թվականին այստեղ հաստատվում է հայկական արքայատոհմ, որը էլ ավելի է սերտացնում երկկողմ հարաբերությունները։ Նոր շրջանում արևմտյան շատ գործիչներ իրենց ստեղծագործություններում մատնանշում են երկու երկրների նմանությունները։ 1918 թվականին Իտալիան ճանաչում է Հայաստանի առաջին հանրապետության անկախությունը։ Խորհրդային Միությունից անկախանալուց հետո ևս Իտալիան դառնում է ԵՄ անդամ առաջին երկրներից մեկը, որը ճանաչում է Հայաստանի անկախությունը։

Հայոց ցեղասպանության ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիա խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2000թ.[2]։

Դեսպանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հռոմ (դեսպանատուն)
  • Միլան (Գլխավոր հյուպատոսություն)

Իտալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Երկկողմ հարաբերություններ - Իտալիայում Հայաստանի դեսպանություն». italy.mfa.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  2. Italy Chamber of Deputies Resolution, նոյեմբեր 16, 2000