Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ՎԿԴՀՄ
Վիեննայի կոնվենցիա դիվանագիտական հարաբերությունների մասին
Պայմանագրի տիպ Միջազգային պայմանագիր
Ստորագրվել է
— վայր
1961 թվականի ապրիլի 18
Վիեննա
Ստորագրել են 191 երկիր (2017 թվականի փետրվարի դրությամբ)
Պահվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Լեզուներ Չինարեն,անգլերեն,ֆրանսերեն,ռուսերեն և իսպաներեն
Wikisource-logo.svg Վիքիդարան պարունակում է տեքստը.
Վիեննա կոնվենցիա դիվանագիտական հարաբերությունների մասին

Վիեննայի կոնվենցիան դիվանագիտական հարաբերությունների մասին, դիվանագիտական իրավունքի բնագավառում միջազգային հիմնական պայմանագրերից մեկը։ Այն ընդունվել է Վիեննայի միջազգային կոնֆերանսի ժամանակ, որը տեղի է ունեցել 1961 թվականի ապրիլի 2-ից 14-ը ընկած ժամանակահատվածում[1]։ Կոնվենցիային մասնակցել են 81 պետություններ (ներառյալ նաև ԽՍՀՄ–ն), որոնցից մոտ 40-ը ստորագրել են կոնվենցիան։ Կոնվենցիան կանոնակարգում է դիվանագիտական իրավունքի բոլոր հիմնական հարցերը․ կանոնակարգվում են դիվանագիտական առաքելության գործառույթները և տեսակները, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարի ընթացակարգի նշանակումը, այդ ներկայացուցիչների դասակարգումը, մեկնաբանվում է դիվանագիտական անձեռնմխելիություն հասկացությունը։

Համաձայն կոնվենցիայի 51-րդ հոդվածի, այն ուժի մեջ է մտել կոնվենցիայի ստորագրման պահից երեսուն օր անց, կամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օրենքի ընդունման հիման վրա։ Դա տեղի է ունեցել 1964 թվականի ապրիլի 24-ին։ Կոնվենցիան բաղկացած է 53 հոդվածներից: Այն նաև ներառում է երկու ֆակուլտատիվ արձանագրություններ՝ դիվանագիտական ներկայացուցիչների, նրանց ընտանիքի անդամների և նրանց հետ ապրողների քաղաքացիություն ձեռք բերելու և միջազգային կոնվենցիայի դրույթների հիման վրա վեճերի լուծման վերաբերյալ:

2014 թվականին կոնվենցիային միացել են 190 պետություններ[2], քաղաքացիություն ձեռք բերելու ֆակուլտատիվ արձանագրությանը միացել են 51 պետություններ[3], վեճերի պարտադիր լուծմանը միացել են 66 պետություններ[4]։

     Պետությունները, որոնք վավերացրել են Կոնվենցիան

Ռուսաստանի Դաշնությունը համարվում է ԽՍՀՄ իրավահաջորդը, որը 1964 թվականի փետրվարին վավերացրել է կոնվենցիան և մասնակցում է կոնվենցիայի աշխատանքներին։ Ընդ որում, ԽՍՀՄ կողմից կոնվեցիայի 11-րդ հոդվածի առաջին կետում իրականացվել են փոփոխություններ: Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների թվաքանակի մասին պետք է պայմանավորվեն ընդունող և ուղարկող երկրները: ԽՍՀՄ-ն միջնորդություն է ներկայացրել 48-րդ և 50-րդ հոդվածների վերաբերյալ՝ դեմ լինելով որոշ երկրների կողմից կոնվենցիային միանալու գործընթացին: Որպես պատճառ նշվել է այդ պետությունների կողմից իրականացվող խտրական քաղաքականությունը[5]:

Համաձայն հոդված 48-ի, կոնվենցիայի մասնակիցները պետք է լինեն Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ պետություններ կամ մասնագիտական հաստատություններ և նրանք, ովքեր անդամակցում են Միջազգային դատարանին, և պետություններ, որոնք հրավիրվել են Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից մասնակցելու կոնվենցիային։ Կոնվենցիայի մշակման աշխատանքներից հեռացվել են մի շարք սոցիալիստական երկրներ, ինչպես օրինակ՝ ԳԴՀ-ն,ԿԺՀԴ-ն, ՄԺՀ-ն և ՎԴՀ[6]-ն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Edmund Jan Osmańczyk, Anthony Mango. Encyclopedia of the United Nations and international agreements. — 3-е. — Taylor & Francis, 2003. — С. 2601. — 2941 с. — ISBN 0415939240
  2. «Vienna Convention on Diplomatic Relations» (անգլերեն)։ United Nations Treaty Collection։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-14-ին։ Վերցված է 2010-01-15 
  3. «Optional Protocol to the Vienna Convention on Diplomatic Relations, concerning Acquisition of Nationality» (անգլերեն)։ United Nations Treaty Collection։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-14-ին։ Վերցված է 2010-01-15 
  4. «Optional Protocol to the Vienna Convention on Diplomatic Relations, concerning the Compulsory Settlement of Disputes» (անգլերեն)։ United Nations Treaty Collection։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-14-ին։ Վերցված է 2010-01-15 
  5. Селянинов О. П. Дипломатические отношения государств. Принципы, формы и методы. — М.: МГИМО-Университет, 2004. — С. 21. — 312 с. — ISBN 5922801538
  6. Мовчан, А. П., Ушаков, Н. А. Венская конвенция по вопросу о дипломатических сношениях и иммунитете // Советское государство и право. — 1962. — № 1. — С. 114—121.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]