Հայ-սինգապուրյան հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-սինգապուրյան հարաբերություններ
Սինգապուր և Հայաստան

Սինգապուր

Հայաստան

Հայ-սինգապուրյան հարաբերությունները երկկողմ արտաքին հարաբերություններ են երկու երկրների՝ Հայաստանի և Սինգապուրի միջև։ Երկու երկրներից ոչ մի երկրում մշտական դեսպան չկա, սակայն Չինաստանում Հայաստանի դեսպանությունը հավատարմագրվել է Սինգապուրում։ Սինգապուրը Հայաստանում ներկայացուցչություն չունի։

2012 թվականի փետրվարին երկու երկրների վարչապետները հանդիպել են Սինգապուրում և խորհրդակցել երկու երկրների միջև տնտեսական և մշակութային ազգակցությունն ընդլայնման մասին հարցերը, ինչպես նաև քննարկել են իրենց երկրներում տեղի ունեցող զարգացումները[1]։

Հայերը Սինգապուրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը Սինգապուրում հաստատվել են դեևս 18-րդ դարի վերջից։ Նրանք Սինգապուր են գաղթել հիմնականում Մալակկայից, Հնդկաստանից, Նոր Ջուղայից։ 1835 թվականին Սինգապուրում կառուցվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին[2], որը դասվում է երկրի նշանավոր պատմական հուշարձանների շարքին։ Հայազգի նշանավոր ծաղկաբույծը՝ Ագնես Հովակիմը, հայտնաբերել է խոլորձի այն տեսակը, որը այժմ համարվում է Սինգապուրի պետական խորհրդանիշը։ Հայ համայնքի ներքին կյանքը կազմակերպել է Ազգային ժողովը։ Այժմ Սինգապուրում բնակվում է 100 հայ[3]։ Սինգապուրում կա նաև հայկական փողոց։ 2019 թվականին հայտարարվել է նաև, որ Սինգապուրի հայ համայնքը կունենա իր հոգևոր հովիվը[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթերցանության համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]