Հայ-կոսովոյական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայ-կոսովոյական հարաբերություններ
Հայաստան և Կոսովո

Հայաստան

Կոսովո

Հայ-կոսովոյական հարաբերություններ, 2020 թվականի հոկտեմբերի դրությամբ հայ-կոսովոյական հարաբերությունները հաստատված չեն, քանի որ Հայաստանը դեռ չի ճանաչել Կոսովոյի անկախությունը։

2008 թվականի մարտի 12-ին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ «Հայաստանի կողմից Կոսովոյի անկախության հնարավոր ճանաչումը լարվածություն չի առաջացնի Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում», բայց նաև նշել է, որ «Կոսովոյի ճանաչման հարցը լուրջ բանավեճ է պահանջում... Հայաստանը միշտ եղել է ազգերի ինքնորոշման իրավունքի ջատագովը, և այդ առումով մենք ողջունում ենք Կոսովոյի անկախությունը»[1]։

2008 թվականի սեպտեմբերի 3-ին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Այսօր ժամանակ առ ժամանակ հարց է ծագում, թե ինչու Հայաստանը չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Պատասխանը պարզ է. նույն պատճառով, որ նա չի ճանաչել Կոսովոյի անկախությունը։ Ունենալով Արցախ՝ Հայաստանը չի կարող ճանաչել այլ կազմավորում նույն իրավիճակում, քանի դեռ չի ճանաչվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»։ Ազգերի ինքնորոշման իրավունքը «ժամանակ է պահանջում»՝ պահանջելով «բոլոր շահագրգռված կողմերի» ըմբռնում։ Համապատասխանաբար, Հայաստանը փորձում է «համոզել» Ադրբեջանին հաշտվել Ղարաբաղի կորստի հետ, հայտարարել Է նախագահը[1][2]։ 2008 թվականի նոյեմբերին Սերժ Սարգսյանը, մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Վրաստանի անջատված շրջանների ճանաչումը, ասել է. «Կոսովոյի դեպքում կիրառվում է ազգերի ինքնորոշման իրավունքը։ Սակայն Ռուսաստանի նման քայլը թշնամական էր»[3]։ 2009 թվականի մայիսին Կոսովոյի արտգործնախարար Սկենդեր Հյուսենի և ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի միջև կայացած հանդիպմանը Մարտիրոսյանը, ինչպես հաղորդվում Է, խոստացել էր, որ ճանաչման խնդրանքը կփոխանցվի իր կառավարությանը[4]։

2009 թվականի հուլիսին՝ Հայաստան կատարած պետական այցի ժամանակ, Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը Կոսովոյի և Լեռնային Ղարաբաղի հարցերը քննարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Երկու երկրների ղեկավարները համաձայնել են, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է լուծվեն առանց ուժի կիրառման և միայն խաղաղ միջոցներով՝ միջազգային իրավունքին համապատասխան[5]։ Տադիչը նաև հանդիպել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, որի հետ քննարկվել են նույն հարցերը։ Կոսովոյի և Լեռնային Ղարաբաղի խնդիրները կարող են լուծվել միայն բանակցությունների միջոցով, և «ցանկացած պարտադրվող լուծում բացարձակապես անընդունելի է, և մենք լիովին համաձայն ենք դրա հետ», - ասել է Թադիչը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Armenia doesn't view Kosovo as precedent»։ PanArmenian.net։ 2008-03-12։ Վերցված է 2009-03-31 
  2. Danielyan Emil (2008-09-04)։ «Armenia Rules Out Abkhazia, South Ossetia Recognition»։ Armenialiberty.org։ Արխիվացված է օրիգինալից 2008-11-09-ին։ Վերցված է 2009-03-31 
  3. «Armenia can't recognize Abkhazia and South Ossetia before it recognizes Karabakh»։ PanArmenian.net։ 2008-11-11։ Վերցված է 2009-03-31 
  4. «Paralajmërohen njohje të reja» (Albanian)։ Telegrafi։ 2009-05-28։ Վերցված է 2009-05-29 
  5. «Tadić ends Armenia visit»։ B92։ 2009-07-29։ Վերցված է 2009-07-29 
  6. «Tadic and Sargasjan – full consent on conflict resolution»։ Radio Srbija։ 2009-07-29։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-21-ին։ Վերցված է 2009-07-29