Հայ-կանադական հարաբերություններ
![]() | |
![]() Կանադա |
![]() Հայաստան |
Հայ-կանադական հարաբերություններ, դիվանագիտական հարաբերությունները Կանադայի և Հայաստանի միջև։ Անդրադառնալով հայ-կանադական հարաբերություններին նախ և առաջ պետք է նշել, որ երկու երկրներն համարվում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանադան անկախ է ճանաչել Հայաստանին Խորհրդային Միությունից անկաանալուց անմիջապես հետո՝ 1991 թվականին: 1992 թվականին Կանադան և Հայաստանը պաշտոնապես հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ[1]: 1997 թվականին կանադան Երևանում հաստատվես գերագույն հյուպատոսություն: Կանադայի Մոսկովյան դեսպանատունը հավաստագրվեց և հաստատվեց Հայաստանում: 1995 թվականին Հայաստանի Հանրապետությունը բացում է իր դեսպանատունը Օտտավայում[2]:
1999 թվականին երկու պետությունները ստորագրեցին երկկողմ համաձայնագիր, առևտրի և շուկայի, ներդրումների պաշտպանման և խթանման գործում[2]:
CIDA-ն ֆինանսապես աջակցում է Հայատանին, տարածաշրջանային տեղնիկական ծրագրերում: Ավելին, Կանադայի տեղական զարգացման հիմնադրամը, որը կառավարվում է Մոսկվայի կանադական դեսպանատան կողմից, իր աջակցությունն է ուղղում դեպի առևտրական քաղաքականության կարողությունների զարգացում, գյուղատնտեսության զարգացում, առողջապահական և բնապահպանական ծրագրեր:
2006 թվականին Կանադան պաշտոնապես ճանաչել է Հայկական ցեղասպանությունը առեւտրի քաղաքականության կարողությունների զարգացում, գյուղական զարգացում, առողջապահական ծրագրեր և բնապահպանական ծրագրեր:
2018 թվականի հոկտեմբերի 10-ին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է այցելել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն[3]։
Առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականին երկկողմանի առևտուրը պետությունների միջև կազմում էր մոտ 5մլն ամերիկական դոլար: 2014 թվականին երկու պետությունների միջև առևտուրը հասավ 11 մլն ամերիկյան դոլարի[2]: Կանադայի հետաքրքրությունները ներառում էին հանքարդյունաբերությունը և հրուշակեղենի արտադրությունը:
Դիվանագիտական առաքելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանն ունի դեսպանատուն Օտտավայում.[4]
- Կանադան ունի լիազորված դեսպանատուն Մոսկվայում և բարձրագույն հյուպատոսարան Հայաստանում[5][6]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Relations between Canada and Armenia
- ↑ 2,0 2,1 2,2 Armenian Ministry of Foreign Affairs: Canada
- ↑ «Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ժամանեց Երևան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին»։ 10/10/2018
- ↑ Embassy of Armenia in Canada
- ↑ Embassy of Canada in Russia
- ↑ Honorary Consulate of Canada in Yerevan