Մարաղայի աստղադիտարան (Իրան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարաղայի աստղադիտարան
رصدخانه مراغه
Maragheh observatory1.jpg
Մարաղայի աստղադիտարանի ավերակները
Տեսակաստղադիտարան
ԵրկիրFlag of Iran.svg Իրան
ՎայրՄարաղա
Հիմնադրվել է՝1259
ԲացեցՆասր ալ-Դին Թուսի[1]
Maragheh observatory Վիքիպահեստում

Մարաղայի աստղադիտարան, հիմնադրվել է XIII դարի 2-րդ կեսին, Մարաղա քաղաքում (Իրանի հյուսիս-արեմուտքում), գործել է շուրջ հարյուր տարի։ Այդտեղ աշխատում էին տարբեր երկրների մի քանի տասնյակ գիտնականներ։ Աստղադիտարանում տեղակայված էին դիտման ու չափման 10 խոշոր գործիքներ, որոնք աչքի էին ընկնում իրենց մեծությամբ, յուրատիպ կառուցվածքով և այդ ժամանակների համար չգերազանցված ճշգրտությամբ։ Ուներ հարուստ գրադարան (շուրջ 40000 ձեռագիրՀանրագիտակ և պետական գործիչ Նասրեդդին Թուսիի ղեկավարությամբ այստեղ թարգմանվել են կամ մեկնաբանվել հունական աստղագիտությանն ու հարակից գիտություններին վերաբերող կարևորագույն երկեր (Էվկլիդեսի, Արքիմեդի, Պտղոմեոսի և ուրիշների), գրվել ինքնուրույն աշխատություններ՝ աստղագիտության ու երկրաչափության վերաբերյալ։ Մարաղայի աստղադիտարանում, դիտողական նյութի հիման վրա, կազմվել են մոլորակների շարժման ու աստղերի դիրքերի ցուցակներ։ Հրատարակվել են 256 քաղաքների աշխարհագրական կոորդինատները և եռանկյունաչափական ֆունկցիաների վեցանիշ աղյուսակներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Berry A. A Short History of Astronomy (բրիտ․ անգլ.)London: John Murray, 1898.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 296 CC-BY-SA-icon-80x15.png