Քրդերն Իրանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրդերն Իրանում
کردهای ایران
کرمانشاه مسجد عمادالدوله.jpg
Ընդհանուր քանակ

մինչև 8,000,000[1][2][3]

Բնակեցում
Քերմանշահ 1.800.000
Քուրիդստան 1.600.000
Արևմտյան Ադրբեջան 700.000
Իլամ 500.000
Հյուսիսային Խորասան 500.000
Թեհրան 300.000
Ալբորզ 200.000
Համադան 200.000
Լեզու(ներ)
քրդերեն (սորանի, քուրմանջի)
Հավատք(ներ)
Իսլամ (հիմնականում շիա[4], մասամբ նաև՝ սուննի, բահաի, քրիստոնյա

Քրդերն Իրանում հաստատվել են անհիշելի ժամանակներից: 21-րդ դարի սկզբին նրանք կազմում էին երկրի բնակչության մոտ 10%-ը[5]: Հանդիսանում են Իրանի բնիկներ, մեծամասնություն են կազմում երեք նահանգներում (Քուրիդստան՝ 98%, Քերմանշահ՝ 93%, Իլամ՝ 86%), որտեղ ապրում են իրանաբնակ քրդերի կեսը[6][7]: Թուրքիայի, Իրաքի, Սիրիայի քրդաբնակ տարածքները, ինչպես նաև Իրանի վերոհիշյալ նահանգներն ընկած են «Մեծ Քուրդիստանի» ձևավորման նախագծում, ինչը մշտապես շահարկվում է արտաքին ուժերի կողմից[8]: Իրաքյան Քուրդիստանում 2017 թվականին անցկացված հանրաքվեն Հասան Ռոհանին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը անօրինական են հայտարարել[9]: Այդ առիթով Ռոհանին նշել էր, որ իրենք ցանկանում են անվտանգություն ու կայունություն տեսնել Մերձավոր Արևելքում[10]:

Քրդերը բնակվել են երկրի արևմտյան նահանգներում, խոսել քրդերենի սորանի բարբառով և կրոնական տեսանկյունից եղել են շիադավան[11]: Միջնադարի ընթացքում պետության ղեկավարները հաճախ զինվորականության էին վերցնում քրդերին, որոնք հաճախ բարձրանում էին իրենց պաշտոններում՝ հասնելով ոչ միայն ամիրաների, խաների, բեկլարբեկերի (Շադդադյաններ, Ռավվադիներ), այլև՝ մինչև շահերի աստիճանի (Սեֆյաններ, Զանդեր): Ուշ միջնադարում սահմանամերձ շրջաններում հաստատվել են քուրմանջի բարբառով խոսող քրդեր, որոնք երբեմն պաշտպանել են Օսմանյան կայսրության քաղաքականությունը: Այդ պատճառով շահ Աբբաս I-ը նրանց մեծ մասին արտաքսել է երկրի հեռավոր շրջաններ՝ Խորասան, որտեղ բնակչությունը հասնում է կես միլիոնի[12]: Առաջին համաշխարհային պատերազմից հետո քրդական հոծ խմբեր հաստատվել են Արևմտյան Ադրբեջան նահանգում, որտեղ նրանք այժմ կազմում են բնակչության 21%-ը[13]:

Այժմ գլոբալիզացման հետևանքով քրդական հոծ բնակչություն կա երկրի խոշորագույն քաղաքներում՝ Թեհրան, Սպահան, Մաշհադ, Բանդեր Աբբաս և այլն: Այդուհանդերձ, քրդերի հիմնական մասը բնակվում է գյուղերում և զբաղվում անասնապահությամբ, ինչպես նաև՝ երկրագործությամբ ու այգեգործությամբ: Ի տարբերություն Թուրքիայի քրդերի, Իրանում քրդերը առավելապես նստակյաց են, ունեն մշակույթի ու արվեստի կոթողներ: Նրանք իրենց առավել շատ համարում են «իրանցիներ», մշակութային առումով առավել մոտ են պարսիկներին, ընդհուպ մինչև ընդհանուր տոներ (Նովրուզ[14]) և քիչ են հակված անջատողական ձգտումների հանդեպ[15], քանի որ իրենց իրավունքներն Իրանում առավել բարձր մակարդակի վրա են[16]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրդերը Եփրատ և Տիգրիս գետերի հովտում՝ Միջագետքի դաշտավայրում հաստատվել են հնագույն ժամանակներից: Որոշ գիտնականների համոզմամբ՝ Մարաստանը (մ.թ.ա. 678 - մ.թ.ա. 550) եղել է քրդական պետություն[17]: Դաշնակցելով Բաբելոնի թագավորության հետ՝ մարերը կործանել են Ասորեստանը և գերիշխող դիրք գրավել Իրանական ու Հայկական բարձրավանդակներում: Մարաստանի մայրաքաղաքն էր Էքբատան (այժմ` Համադան) քաղաքը։ Քուրդ ազգայնականները մ.թ.ա. 612 թվականը համարում են քրդական պետականության սկիզբ[18]: Իրաքյան Քուրդիստանի ազգային օրհներգում ասվում է. «մենք զավակներն ենք մարերի ու Կիաքսարի»[19]: Մարաստանը կործանել են Աքեմենյանները (մ.թ.ա. 550 - մ.թ.ա. 331), սակայն մարերը շարունակել են գոյատևել ամբողջ հելլենիստական դարաշրջանում՝ սելևկյանների ու պարթևների օրոք: Այս ժամանակահատվածում «քուրդ» (քորդ) եզրույթի օգտագործումը, ամենայն հավանականությամբ, հասարակական բնույթ էր կրում, որը նշանակում էր ոչ թե բուն կոնկրետ էթնիկ խումբ, այլ հյուսիսարևմտյան իրանական քոչվորներ[20]: Միջին պարսկերեն (պահլավերեն) «քուրդ» եզրույթը թարգմանվում էր որպես «քոչվոր»[21]: Մեծ Հայքի գավառներից Կորդուքը (Կորճայքի կազմում) նույնպես այդպիսի իմաստ ունի[22]:

Վաղ ասորական աղբյուրները օգտագործում են հուրդանայե, քուրդանայե, քուրդայե եզրույթները՝ անվանակոչելով ժամանակակից քրդերին: Ըստ Միքայել Ասորու, 9-րդ դարում հուրդանայե ցեղերը ապստամբեցին Արաբական խալիֆայության դեմ և ապաստան խնդրեցին բյուզանդական կայսր Թեոփիլոսից (829-842): Տեղեկություն կա նաև այդ ցեղերի բնակության վայրի՝ Կարդուի մասին, որտեղ 841 թվականին նրանց և պարսկական զորքերի միջև ճակատամարտ էր եղել[23]: Աբբասյան խալիֆներն իրենց բանակ էին զորակոչում քրդերի, հաճախ նրանց տալիս զանազան տիտղոսներ ու կոչումներ: Առաջին դինաստիան, որ հասավ բարձրագույն իշխանության, Բուիներն էին (934-1062)[24]: Նրանք իրենց իշխանությունն են հաստատել գրեթե ամբողջ ժամանակակից Իրանի տարածքում, արշավել Ասորիք, Միջագետք, Արաբական թերակղզի, Միջին Ասիա[25]: Պետությունը հզորության գագաթնակետին հասավ Ադուդ-ադ-Դաուլայի օրոք (949-983), որի նստավայրը Շիրազ քաղաքն էր[26]:

Զարգացած միջնադարում՝ Բագրատունիների թագավորության թուլացմանը զուգընթաց, քրդերը Իրանից թափանցում են Հայկական լեռնաշխարհ: Ամիրա-իշխանների աստիճանի հասան հետևյալ քրդական տոհմերը.

Քրդական տոհմերից առավել մեծ հաջողությունների հասան Սեֆյանները[32]: Հաստատվելով Ատրպատականում՝ նրանք աստիճանաբար դարձել են թյուրքախոս և դարձել են մի քանի ցեղերի՝ ղզլբաշների կրոնական ղեկավարները[33]: Նրանք մեկ պետության մեջ են ներառում ոչ միայն ամբողջ Իրանական լեռնաշխարհը, այլև հարևան այլ երկրներ: Քրդաբնակ բոլոր տարածքները հայտնվում են Սեֆյանների պետության կազմում: 1514 թվականի Չալդրանի ճակատամարտից հետո Իրանն իր ժամանակակից սահմաններից դուրս կարողանում է պահպանել միայն Իրաքյան Քուրդիստանի տարածքը[34], որից վերջնականապես զրկվում է 1639 թվականի Ղասրե Շիրինի հաշտությունից հետո[35]: Իրանի արևմտյան սահմանը տարածքային մեծ փոփոխություններ չի կրում: Օսմանյան քաղաքականությունը սատարելու պատճառով Իրան անցած քրդերին շահ Աբբասը աքսորում է Խորասան:

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում օսմանյան զորքերը գրավում են Իրանի հյուսիսը: Տեղի է ունենում հայ և ասորի բնիկ բնակչության ցեղասպանություն: Հազարավոր բնակիչներ դուրս են գալիս այդ տարածքներից, որոնք արագորեն բնակեցնում են սուննիադավան քրդերը: Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Կարմիր բանակն օկուպացնում է Իրանի հյուսիս-արևմուտքը: 1945 թվականին հիմնվում է Իրանական Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցությունը[36]: Իրանի և Թուրքիայի սահմանին ստեղծվում է Մահաբադի հանրապետությունը (1946)՝ Թուրքիան ու Իրանական Ադրբեջանը իրարից անջատելու նպատակով[37]: Վերջին հատվածում էլ ստեղծվում է Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետությունը (1945-46): Հետագայում ստեղծվում են մեկ տասնյակ քրդական կուսակցություններ, որոնք հակված էին պաշտպանելու քրդերի շահերը Իրանում: 1946 թվականի Իրանի կառավարական ուժերը ընդամենը մի քանի ամսում ոչնչացրին Մահաբադի հանրապետությունը, իսկ 1979 թվականին Իրանի իսլամական հեղափոխությունից հետո քրդական ապստամբությունը ճնշվեց՝ թողնելով շուրջ 10.000 զոհ[38]: Այժմ քրդերը կենտրոնացած են հիմնականում արևմտյան նահանգներում՝ Քուրդիստան, Իլամ և Քերմանշահ, ինչպես նաև դրանց շրջակա գավառներում:

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրդերն Իրանի բնակչության մոտ 10 %-ն են[39]: Խոսում են հիմնականում քրդերեն, մասամբ նաև՝ ադրբեջաներեն և պարսկերեն՝ կապված բնակության վայրից: Թուրքիայում, Սիրիայում, Իրանում և Իրաքում բնակվող քրդերը բաժանված են բազմաթիվ ցեղերի և չունեն միասնական լեզու: Նրանք խոսում են քուրմանջի, զազակի, սորանի, լեկի, կելխուրի, գորանի, ավրոմանի, ֆեյլի և այլ բարբառներով[40]: Ընդ որում՝ լեզուների և բարբառների տեսանկյունից առավել խայտաբղետ է Իրանը: Այստեղ խոսում են առավելապես սորանի (մոտ 4 միլիոն), քուրմանջի (մոտ 2 միլիոն), ինչպես նաև՝ գորանի, լակի, փեհլևանի և այլն[41]:

Չբնակեցված

Սորանի քրդերենի գրավոր տարբերակը բացառապես արաբատառ է, ի տարբերություն քուրմանջի քրդերենի, որը գրվում է մի քանի այբուբեններով (կյուրեղագիր կամ ռուսատառ՝ Հարավային Կովկասում, մեսրոպատառ՝ Խորհրդային Հայաստանում, լատինատառ՝ Թուրքիայում, արաբատառ՝ Սիրիայում և Իրաքում)[42]: Լեզուն խոսակցական է գերազանցապես Իրանում և Իրաքում՝ մոտ 4-ական միլիոն[43][44]: Սորանի բարբառի անվանումը ծագում է նախկին Սորանի Էմիրության անունից (19-րդ դար), և գործածական է 1920-ական թվականներից՝ Սայիդ Սիդկի Քաբանի և Թաուֆիկ Վահիի կողմից սորանի 34 տառանոց այբուբենի գրավոր ձևի մշակման տեսանկյունից[45]: Այն շատ մոտ է պարսկերենի այբուբենին (արաբերենի այբուբենի 28 տառեր և ևս չորսը՝ փե, ժե, գաֆ, չե), սակայն ունի մի քանի հավելյալ հնչյուններ՝ արաբերենի հնչյունների փոխարեն[46]: Սորանի բարբառը առավել ընդգծվում է, քանի որ Իրանի կազմում եղել է Արդալանի կիսանկախ քրդական իշխանությունը (1169-1867)[47]:

Քուրմանջի քրդերենը խիստ հարուստ է բարբառներով. առանձնացվում է հինգ խոշոր խումբ[48]: Իրանաբնակ քրդերը խոսում են քուրմանջիի հյուսիսային (Ուրմիո լճի շրջան) և Խորասանի բարբառներով[49]: Գործածական է ինչպես լատինատառ, այնպես էլ արաբատառ այբուբենով: Լեզվակիրների թիվը մոտ 2 միլիոն է, կամ իրանաբնակ քրդերի մեկ քառորդը: Սորանի բարբառով խոսող քրդական տարածքներում՝ Իրաքի սահմանին, բնակվում են յարսանիականության հետևորդները: Նրանք խոսում են սորանիին մոտ՝ գորանի բարբառով[50]:

Ի տարբերություն հարևան երկրների՝ Իրանում քրդերեն խոսելն ու քրդական մշակույթի քարոզումը քրեորեն հետապնդելի արարք չեն համարվում, իսկ տնտեսական աճի մակարդակով Իրանական Քրդստանն ավելի նախընտրելի վիճակում է, քան Իրաքի և Թուրքիայի քրդաբնակ շրջանները[51]։ Իրանը վարում է առավել զգուշավոր քաղաքականություն[52]:

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանում քրդերի մեծ մասը շիա մուսուլմաններ են[11]: Նրանք բնակվում են հիմնականում Քերմանշահի և Իլամի նահանգներում, ինչպես նաև Քուրդիստանի և Համադանի նահանգների որոշ հատվածներում (սորանի բարբառ):

Շիադավան է նաև Հյուսիսային Խորասան նահանգի քուրմանջի քուրդ բնակչությունը: Շիադավան լինելու և շիական պետության կազմում մնալու հետևանքը իրանցի քրդերի շրջանում հանգեցրել է նրան, որ այստեղ չի նկատվում քաղաքական կամ առավել ևս ռազմական լարվածություն, քրդերի ինքնագիտակցությունը և հասարակական գիտակցությունն առավել թույլ են զարգացած[53]։

Սուննի իսլամը տարածված է գլխավորապես Թուրքիայի և Իրաքի սահմանամերձ քրդական ցեղերի շրջանում: Իրանում բնակվում են նաև եզդիներ, բահաիներ, յարսանիներ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hoare Ben, Parrish Margaret, eds. (1 March 2010)։ «Country Factfiles — Iran»։ Atlas A-Z (Fourth ed.)։ London: Dorling Kindersley Publishing։ էջ 238։ ISBN 9780756658625։ «Population: 74.2 million; Religions: Shi'a Muslim 91%, Sunni Muslim 8%, other 1%; Ethnic Mix: Persian 50%, Azari 24%, other 10%, Kurd 8%, Lur and Bakhtiari 8%» 
  2. World Factbook (Online ed.)։ Langley, Virginia: US Central Intelligence Agency։ 2015։ ISSN 1553-8133։ Վերցված է 2 August 2015  A rough estimate in this edition has populations of 14.3 million in Turkey, 8.2 million in Iran, about 5.6 to 7.4 million in Iraq, and less than 2 million in Syria, which adds up to approximately 28–30 million Kurds in Kurdistan or adjacient regions. CIA estimates are – Turkey: Kurdish 18%, of 81.6 million; Iran: Kurd 10%, of 81.82 million; Iraq: Kurdish 15%-20%, of 37.01 million, Syria: Kurds, Armenians, and other 9.7%, of 17.01 million.
  3. Yildiz Kerim, Fryer Georgina (2004)։ The Kurds: Culture and Language Rights։ Kurdish Human Rights Project  Data: 18% of Turkey, 20% of Iraq, 8% of Iran, 9.6%+ of Syria; plus 1-2 million in neighboring countries and the diaspora
  4. Ethnicity unit is not the reason for making an independence country Retrieved 8 February 2018
  5. Beverley Milton-Edwards, «Contemporary politics in the Middle East» Polity, 2006. pg 231: "They form a population in all four states, making 23 percent in Turkey, 23 percent in Iraq, 10 percent in Iran and 8 percent in Syria (Mcdowell, 2003, p 3-4)
  6. «Iran»։ Library of Congress։ May 2008։ Վերցված է 26 August 2013 
  7. «Iran Peoples»։ Looklex Encyclopaedia։ Վերցված է 2013-07-27 
  8. Արմեն Իսրայելյան Իրանի տարածքային ամբողջականությանը սպառնացող մարտահրավերներն իսլամական հեղափոխությունից հետո
  9. Թուրքիան ու Իրանը անօրինական են որակել քրդերի հանրաքվեն
  10. Թուրքիան ու Իրանը անօրինական են որակել քրդերի հանրաքվեն
  11. 11,0 11,1 Leinonen Anu (2017)։ Unity or Diversity? Turkish Nationalism, Kurds, and the Turkish Mainstream Press։ Helsinki: University of Helsinki։ էջ 66։ ISBN 978-951-51-2890-4։ «Most Iranian Kurds are Shi’a (of Twelver Shi’ism).» 
  12. "IRAN v. PEOPLES OF IRAN (1) A General Survey". Encyclopædia Iranica. March 29, 2012. Retrieved 18 October 2013.
  13. General Culture Council of Islamic Republic of Iran for West Azerbaijan province: فهرست نویسی پیش از انتشار کتابخانه ملی جمهوری اسلامی ایران * شماره کتابشناسه ملّی:۲۸۹۰۶۹۰ *عنوان و نام پدیدآورنده:طرح بررسی و سنجش شاخص های فرهنگ عمومی کشور(شاخص های غیرثبتی){گزارش}:گزارش های پیشرفت طرح ها وکلان شهرها/به سفارش شورای فرهنگ عمومی کشور؛مدیر طرح و مسئول سیاست گذاری:منصور واعظی؛اجرا:شرکت پژوهشگران خبره پارس *بهاء:۱۰۰۰۰۰ ریال-شابک:۷-۶۸-۶۶۲۷-۶۰۰-۹۷۸ *وضعیت نشر:تهران-موسسه انتشارات کتاب نشر ۱۳۹۱ *وضعیت ظاهری:۲۹۵ ص:جدول(بخش رنگی)،نمودار(بخش رنگی)*یادداشت:عنوان دیگر:طرح و بررسی و سنجش شاخص های فرهنگ عمومی کشور(شاخص های غیرثبتی) سال ۱۳۸۹ *توصیفگر:شاخص های غیرثبتی+شاخص های فرهنگی+گزارش های پیشرفت طرح ها و کلان شهرها *توصیفگر:ایران ۳۸۶۲۸۹ *تهران۱۹۹۰۶۶ /مشهد۲۹۲۳۴۱ /اصفهان ۱۷۰۰۱۷/تبریز۱۸۴۸۱/کرج ۲۷۸۲۵۲/شیراز۲۵۱۷۰۳/اهواز۱۷۶۴۰۳/قم۲۷۰۸۷۷ *شناسنامه افزوده:واعظی،منصور،۱۳۳۳-۷۳۵۰۶۸ *شناسنامه افزوده:شرکت پژوهشگران خبره پارس /شورای فرهنگ عمومی *مرکز پخش:خیابان ولیعصر،زرتشت غربی،خیابان کامبیز،بخش طباطبایی رفیعی،پلاک۱۸،تلفن:۷-۸۸۹۷۸۴۱۵ *لیتوگرافی،چاپ وصحافی:سازمان چاپ و انتشارات اوقاف , (German)Titel: Der Plan um Untersuchungen und Auswertungen der Indikatoren der generellen Kultur des Landes, ISBN 978-600-6627-68-7, Jahr der Veröffentlichung: 2012, Verlag: Ketabe Nashr
  14. Իրանը Թուրքիայի հետ համատեղ գործողություններին չի մասնակցել
  15. Իրանի քրդերը «լռում էին» երկրում օրերս տեղի ունեցած հուզումների ժամանակ
  16. Իրանը չի սրի պաշտոնական Բաղդադի և Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների հետ հարաբերությունները. իրանագետ
  17. Barbara A. West (1 January 2009), Encyclopedia of the Peoples of Asia and Oceania. Infobase Publishing. p. 518. ISBN 978-1-4381-1913-7
  18. Քրդեր. տեղեկանք
  19. Ofra Bengio (15 November 2014). Kurdish Awakening: Nation Building in a Fragmented Homeland. University of Texas Press. p. 87. ISBN 978-0-292-75813-1.
  20. Limbert, J. (1968). "The Origins and Appearance of the Kurds in Pre-Islamic Iran". Iranian Studies. 1 (2): 41-51
  21. Books from the early Islamic era, including those containing legends like the Shahnameh and the Middle Persian Kar-Namag i Ardashir i Pabagan and other early Islamic sources provide early attestation of the term kurd in the sense of "Iranian nomads". A. The term Kurd in the Middle Persian documents simply means nomad and tent-dweller and could be attributed to any Iranian ethnic group having similar characteristics.[2] G. "It is clear that kurt in all the contexts has a distinct social sense, "nomad, tent-dweller"."The Pahlavi materials clearly show that kurd in pre-Islamic Iran was a social label, still a long way off from becoming an ethnonym or a term denoting a distinct group of people". Asatrian, Prolegomena to the Study of the Kurds, Iran and the Caucasus, Vol.13, pp. 1-58, 2009.
  22. Heinrich Walter Guggenheimer, The Jerusalem Talmud, Halakhah 6, 2004, ISBN 3-11-018291-2, pp.62-63
  23. Mouawad, R.J. (1992). "The Kurds and Their Christian Neighbors: The Case of the Orthodox Syriacs". Parole de l'Orient. XVII: 127-141.
  24. C.E. Bosworth, The New Islamic Dynasties, (Columbia University Press, 1996), 154.
  25. Wink, André (2002). Al-Hind: The Making of the Indo-Islamic World, Vol. 2, Slave Kings and the Islamic Conquest 11th-13th Centuries. Boston: Brill Academic Publishers. hdl:2027/heb.03189.0001.001. ISBN 978-0391041745
  26. Ch. Bürgel; R. Mottahedeh (1988). "ʿAŻOD-AL-DAWLA, ABŪ ŠOJĀʾ FANNĀ ḴOSROW". Encyclopaedia Iranica, Vol. III, Fasc. 3. London u.a.: Routledge & Kegan Paul. pp. 265-269.
  27. Hugh Kennedy, The Prophet and the Age of the Caliphates The Kurdish dynasties which emerged in the second half of tenth century...Shaddadids of Azerbayjan
  28. Jamie Stokes, Encyclopedia of the Peoples of Africa and the Middle East, Volume 1, Infobase Publishing, 2009, ISBN 978-0-8160-7158-6, p. 382.
  29. M. Gunter, Michael (2011). Historical dictionary of the Kurds. Scarecrow Press. ISBN 978-0-8108-7507-4.
  30. K. M. Ahmad (2011) "Annazids". Encyclopædia Iranica. Retrieved 7 July 2013.
  31. C. Edmund Bosworth (2003) "Hazāraspids". Encyclopædia Iranica. Retrieved 7 July 2013.
  32. RM Savory. Ebn Bazzaz. Encyclopædia Iranica
  33. Վ. Պարսամյան, Հայկական կուլտուրան IX-XIV դարերում, Հայ ժողովրդի պատմություն, Երևան, «Հայպետուսմանկ», 1963, էջ 207-208 — 484 էջ։
  34. Իրանում Քրդական Շարժման Մասին
  35. Ira M. Lapidus. "A History of Islamic Societies" Cambridge University Press. ISBN 1139991507 p 336
  36. United Kingdom: Home Office, Country Information and Guidance - Iran: Kurds and Kurdish political groups, July 2016, Version 2.0
  37. Frederik Coene (2009), The Caucasus - An Introduction, Routledge Contemporary Russia and Eastern Europe Series, Routledge, p. 136, ISBN 9781135203023, As a result, the People's Republic of Azerbaijan and the Kurdish People's Republic (the Republic of Mahabad), two short-lived Soviet puppet states, were set up late in 1945...
  38. Ինչու են քրդերն անհանգիստ Իրանում․ The Economist-ի անդրադարձը
  39. «Iran»։ The World Factbook։ Արխիվացված է օրիգինալից 3 February 2012-ին։ Վերցված է 26 August 2013 
  40. Sorani Kurdish versus Kurmanji Kurdish: An Empirical Comparison
  41. Քրդերը ինչպես որ միասնական չեն և բաժանված են բազմաթիվ ցեղերի, այնպես էլ չունեն միասնական լեզու». Կարեն Հովհաննիսյան
  42. Subdialectal Differences in Sorani Kurdish
  43. Allison, Christine (2012). The Yezidi Oral Tradition in Iraqi Kurdistan. Routledge. ISBN 978-1-136-74655-0. "However, it was the southern dialect of Kurdish, Central Kurdish, the majority language of the Iraqi Kurds, which received sanction as an official language of Iraq."
  44. "Kurdish language issue and a divisive approach". Kurdish Academy of Language. 5 March 2016.
  45. Blau, Joyce (2000). Méthode de Kurde: Sorani. Editions L'Harmattan. ISBN 978-2-296-41404-4., page 20
  46. گۆڤاری ئەکادیمیای کوردی، ژمارە (١٦)ی ساڵی ٢٠١٠
  47. Bani Ardalan
  48. Öpengin, Ergin; Haig, Geoffrey (2014), "Regional variation in Kurmanji: A preliminary classification of dialects", Kurdish Studies, 2, ISSN 2051-4883
  49. Kurdish, Northern: Ethnologue
  50. Chaman Ara، Behrooz. The Kurdish Shahnama and its Literary and Religious Implications. CreateSpace Independent Publishing Platform; Auflage، 2015. . ISBN 1511523492.
  51. Իրանի իրավիճակը քրդական հարցում
  52. Նազելի Նավասարդյան, Քրդական գործոնն Իրանի սիրիական քաղաքականության ուղեծրում
  53. Քրդերը, աշխարհը և մենք