Սրբոց Թարգմանչաց եկեղեցի (Թեհրան)
| Սրբոց Թարգմանչաց եկեղեցի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | Թեհրանի շրջան |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Թեմ | Թեհրանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
| Ներկա վիճակ | գործող |
| Անվանված | Սուրբ Թարգմանչաց տոն |
| Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
| Ճարտարապետական ոճ | Պահլավական ճարտարապետություն |
| Կառուցման ավարտ | 1968 |
| Գմբեթ | 2 հատ |
![]() | |
![]() | |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սրբոց Թարգմանչաց եկեղեցի (այլ կիրառումներ)
Սրբոց Թարգմանչաց, հայ առաքելական եկեղեցի Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսութհան Թեհրանի թեմին։ Գտնվում է Վահիդիէ պողոտայի վրա, Մադրասէ Արամանէ փողոցում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Թեհրանում ստվարանում է հայ բնակչությունը։ Հայերը հաստատվում են նաև նոր թաղամասերում, այդ թվում՝ Վահիդիեում։ 1962 թվականին Ղազվինի մոտ գտնւող Բոինզահրա շրջանի հայաբնակ Ղարաղան գյուղում տեղի է ունենում ավերիչ երկրաշարժ։ Տուժածներին վերաբնակեցնելու նպատակով, Եկեղեցիների Միջազգային Խորհուրդը թեհրանահայ նորաստեղծ թեմական խորհրդի համագործակցությամբ կառուցապատեց 6000 քմ. մի հողատարածք[2]։ 1966 թվականի հոկտեմբեր 6-ին սկսում են եկեղեցու շինարարական աշխատանքներ, որոնք ավարտվեցին երկու տարի անց։ Դեկտեմբերին Արտակ արքեպիսկոպոս Մանուկյանը օծեց եկեղեցին։ Ավելի ուշ կառուցվեց նաև եկեղեցու զանգակատունը։
Եկեղեցին կոչվում է ի պատիվ Մեսրոպ Մաշտոցի աշակերտների («թարգմանիչներ»), ովքեր հայերենի այբուբենի ստեղծումից հետո հայերեն թարգմանեցին Աստվածաշունչը։ 2018 թվականի նոյեմբերին նշվել է եկեղեցու հիմնադրման 50-ամյակը[3]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սրբոց Թարգմանչացը արևելքից արևմուտք ձգվող բազիլիկ կառույց է, իսկ հյուսիսային ու հարավային թևերը եկեղեցին դարձրել են խաչաձև գմբեթավոր։ Եկեղեցին կառուցված է աղյուսով, իսկ պատերը ներսից գաջված են, զարդարված են աստվածաշնչյան թեմայի նկարներով։
Բակում դրված է Մեսրոպ Մաշտոցի կիսանդրին, որի հեղինակն է իրանահայ քանդակագործ Լիլիթ Տերյանը[4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրութհուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թեհրանի Սրբոց Թարգմանչաց Եկեղեցի
- ↑ کشیش کومیتاس قاراخانیان در دیدار با حضرت آیت الله بطحایی: سلام مرا به امام خامنه ای برسانید
- ↑ «Սրբոց Թարգմանչաց եկեղեցու հիմնադրման 50-ամեակ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Մահացել է Իրանի քանդակագործության մայրը՝ Լիլիթ Տերյանը
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||

