Սուրբ Աստվածածին եկեղեցի (Անզալի)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Արտաքին տեսք | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Բանդարե Անզալի |
Թեմ | Թեհրանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
Ներկա վիճակ | գործող |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Կառուցման ավարտ | 1855 |
Գմբեթ | 1 հատ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին, հայ առաքելական եկեղեցի Իրանի Բանդարե Անզալի քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Թեհրանի թեմին։ Գտնվում է Մոթահարրի պողոտայի վրա՝ իմամ Խոմեյնիի անվան հրապարակից ոչ հեռու։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ բնակչությունը ծովափնյա Գիլանում սկսել է հաստատվել ուշ միջնադարում, մասնավորապես կենտրոնացել են ծովափնյա Բանդարե Անզալիում ու Ռաշթում։ 1840-ական թվականներին այստեղ ապրել են 70 տուն հայեր, որոնց մեծագույն մասը ժանտախտի համաճարակի ժամանակ հեռացել է։ Բանդարե Անզալիում եղել է հայկական եկեղեցի՝ սուրբ Ստեփանոս անունով, որն ավերվել է հրդեհի հետևանքով։
19-րդ դարում Ագուլիսից, Շամախուց, ինչպես նաև Աստրախանից և Հյուսիսային Իրանի հայաբնակ գյուղերից այստեղ հաստատվում են հայերի նոր խմբեր. Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ՝ 1934 թվականին, քաղաքն ունեցել է 775 հայ բնակիչ։ 1855 թվականից գործում էին սուրբ Աստվածածին եկեղեցին, 1895 թվականից՝ սրբոց Վարդանանց դպրոցը[1]։ Իսլամական հեղափոխությունից հետո հայերի քանակը նվազել է մինչև 200[2]։
21-րդ դարում տարեկան մտկ անգամ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեանը սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին երկօրյա այցելություն է կատարում Ռաշթ և Բանդարե Անզալի։ Տոնը համընկնում է սուրբ Աստւածածին եկեղեցու անվանակոչության տօնին, և երկրորդ օրը նույն եկեղեցում մատուցվում է պատարագ, Խաղողօրհնեքի արարողություն[3]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շինությունը երեսպատված է սպիտակ մարմարով, ունի միայն մեկ՝ զանգակատան գմբեթ։ Վերջինս կառուցված է արևմտյան կողմում՝ մուտքի վրա և ունի վեց պատուհան։ Խորանն ունի երեք կամար, կենտրոնում Մարիամ Աստվածածինն է՝ մանուկ Հիսուսը ձեռքին[4]։
Եկեղեցուցոչ հեռու երկսեռ դպրոցն է՝ «սրբոց Վարդանանց» անունով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Անզալիի Ս. Աստւածածին եկեղեցին(չաշխատող հղում)
- ↑ «Էնզելի հրաշագեղ քաղաքը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Ուխտագնացութիւն դէպի Անզալի և Ռաշտ
- ↑ حضور شهروندان انزلی در کلیسای مریم مقدس (չաշխատող հղում)
|