Ռաշթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ռաշթ
رَشْتْ
Տեսարաններ Ռաշթից
ԵրկիրԻրան Իրան
ԵրկրամասԳիլան
Մակերես180 կմ²
ԲԾՄ4 մետր
Պաշտոնական լեզուՊարսկերեն
Բնակչություն639.951[1] մարդ (2010)
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ0131
Պաշտոնական կայքrasht.ir(պարս.)
Ռաշթ (Իրան)##
Ռաշթ (Իրան)

Ռաշթը (պարսկերեն՝ رَشْتْ) քաղաք է Իրանում, Գիլան գավառի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը 2010 թվականի դրությամբ մոտ 640 000 է։ Ռաշթը Կասպից ծովի շրջանում գտնվող Իրանի ամենամեծ քաղաքն է և առևտրային խոշոր կենտրոն Կովկասի, Ռուսաստանի և Իրանի միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաշթը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվում է մ.թ. 682 թվականին։ 1669 թվականին կոզակ Ստենկա Ռազինը կողոպտել է քաղաքը։ 1714 թվականին այն ավերվել է երկրաշարժի հետևանքով։ Ռուսաստանի կայսր Պետրոս Մեծը 1722-1723 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքում գրավել է Ռաշթը։ 1917-1920 թվականներին ռուսական ու բրիտանական բանակները պայքարում էին Բանդար Անզալի և Ռաշթ քաղաքների համար։ 1974 թվականին Ռաշթում հիմնադրվել է առաջին համալսարանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bevölkerungsdaten der Großstädte Irans (2010) Tabelle auf Website der Provinzverwaltung Süd-Khorassan (persisch)