Jump to content

Ստեպան Ռազին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեպան Ռազին
ռուս.՝ Степан Тимофеевич Разин
Դիմանկար
Ծնվել էմոտ 1630[1][2]
Ծննդավայրմիգուցե Պուգաչյովսկայա (ստանիցա, Կոտելնիկովսկի շրջան), Ռուսական թագավորություն,
  • միգուցե Ստարոչերկասկայա, Ռուսական թագավորություն կամ Կոտելնիկովսկի շրջան
  • Մահացել էհունիսի 6 (16), 1671[1][3]
    Մահվան վայրՄոսկվա, Ռուսական թագավորություն
    Քաղաքացիություն Ռուսական թագավորություն
    ԿրոնՌուս ուղղափառ եկեղեցի
    Մասնագիտությունապստամբ և ataman
     Stepan Razin Վիքիպահեստում

    Ստեպան Տիմոֆեևիչ Ռազին (ռուս.՝ Степан Тимофеевич Разин, մոտ 1630[1][2], միգուցե Պուգաչյովսկայա (ստանիցա, Կոտելնիկովսկի շրջան), Ռուսական թագավորություն, միգուցե Ստարոչերկասկայա, Ռուսական թագավորություն և Կոտելնիկովսկի շրջան - հունիսի 6 (16), 1671[1][3], Մոսկվա, Ռուսական թագավորություն), նաև հայտնի որպես Ստենկա Ռազին (Стенька Разин), 1670-1671 թվականների գյուղացիական ապստամբության առաջնորդ։

    Ծնվել է Դոնի ունևոր կազակի ընտանիքում։ 1661 թվականին Ստեպան Ռազինն ատաման Ֆ․ Բուդանի հետ, Դոնի կազակների անունից բանակցություններ է վարել կալմիկների հետ՝ հաշտություն կնքելու և թաթարների դեմ համատեղ գործողություններ սկսելու վերաբերյալ։ 1662-1663 թվականներին, որպես Դոնի կազակների ատաման, արշավել է Ղրիմի թաթարների և թուրքերի դեմ։ Ռուսաստանում ֆեոդալա-ճորտատիրական կարգերի դեմ ապստամբելու գաղափարը հղացել է Դոնի կազակների ազատությունների վրա ինքնակալության հարձակումների և, մասնավորապես, եղբոր՝ Իվանի նկատմամբ իշխան Դոլգորուկովի դաժան հաշվեհարդարի կապակցությամբ։ 1667 թվականի գարնանը Ստեպան Ռազինը կազմակերպել է կազակական չքավորության արշավանք դեպի Վոլգա և Կասպից ծով։ 1670 թվականի արշավանքը Վոլգա վերածվել է հզոր գյուղացիական պատերազմի, որն ընդգրկել է Պովոլժիեն և երկրի մի շարք այլ շրջաններ։ Սիմբիրսկի մոտ պարտվելուց հետո (1670 թվականի հոկտեմբերի 4) Ստեպան Ռազինը գնացել է Դոն և սկսել է ուժեր հավաքել նոր արշավանքի համար։ Սակայն 1671 թվականի ապրիլին կազակ, ավագանին Ստեպան Ռազինին մատնել է ցարական իշխանություններին։ Գերված Ստեպան Ռազինին տեղափոխել են Չերկասկ, ապա՝ Մոսկվա, որտեղ և մահապատժի է ենթարկվել։

    Ծանոթագրություններ

    [խմբագրել | խմբագրել կոդը]
    1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
    2. 1 2 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
    3. 1 2 Чувашская энциклопедия (ռուս.)Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
    Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեպան Ռազին» հոդվածին։
    Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 578