Լահիջան
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
ԲԾՄ | 4 մետր | |
Բնակչություն | 167 544 մարդ (2016)[1] | |
Հեռախոսային կոդ | 0141 | |
Պաշտոնական կայք | lahijan.ir(պարս.) | |
| ||
Լահիջան (պարսկերեն՝ لاهیجان), քաղաք Իրանում՝ Գիլան նահանգում։ Հայտնի է որպես իսլամական աշխարհի զբոսաշրջային մայրաքաղաք[2]։ Քաղաքը Լահիջան շահրեստանի կենտրոնն է, Արևելյան Գիլանի ամենամեծ բնակավայրը, բնակչության թվով Իրանի 95-րդ քաղաքը։ Այն գտնվում է նախալեռներում, իսկ շրջակա բլուրները պատված են թեյի թփերով։ Քաղաքը գտնվում է Սեֆիդ գետից արևելք՝ 4 մետր բարձրության վրա։ Նախկինում քաղաքը եղել է ողջ նահանգի վարչական կենտրոնը (Դար ուլ Մուլք) և Գիլան Բիյահ-Պիշ շրջանի պատմական մայրաքաղաքը։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական տեսարժան վայրերից պետք է առանձնացնել Շեյթան Կուհ լեռը, Լահիջան լճակը, Միր Սաֆա անտառապարկը, Սուստան լիճը, Ամիր Կալյայիե պահպանվող լիճը, որն ունի ավելի քան 1200 հա տարածք և գտնվում է Կասպից ծովի ափին՝ Լահիջանից 36 կմ դեպի հյուսիս-արևելք։ Այն բնակեցված է թռչունների, սողունների, ձկների և երկկենցաղների բազմաթիվ տեսակներով։
Քաղաքի պատմական հուշարձանները ներառում են Շեյխ Զահեդ Գիլանիի գերեզմանը, համամ Գոլշանը, Աքբարիյեի մզկիթը, Աղա Սեյեդ Ալի Քիի դամբարանը (Մուսա-Կազիմի հետնորդը) Լիյալման գյուղում, Շամս-ադ-Դինայի դամբարանը, Ամիր Շահիդի կամուրջը, Հաշթիի կամուրջը (աղյուսե կամուրջ)[3]։
Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]
Լահիջանի բնակիչների խոսակցական լեզուն գիլյակին է (բիահ-պիշ բարբառ), որը արտասանությամբ, բառերով և քերականական որոշ հատկանիշներով տարբերվում է գիլյակի Ռաշթից (բիահ-պաս)։ Բիահ-պիշ բարբառը տարբերվում է գալեշի բարբառից, որով խոսում են Գիլանի լեռնային շրջաններում[4]։
Ժողովրդագրական դինամիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
1996, 2006 և 2011 թվականների մարդահամարների համաձայն՝ Լահիջանի բնակչությունը կազմել է 53 122, 72 950 և 94 051 մարդ, որը այդ ժամանակահատվածում աճել է ընդամենը 1,8 անգամ։ 1996-2006 թվականներին քաղաքի բնակչությունը տարեկան միջին հաշվով աճել է 3,2 %-ով, իսկ 2006-2011 թվականներին աճի տեմպերը հասել են 5,2 %-ի։ Նույնիսկ ծնելիության ֆիզիոլոգիական առավելագույնի դեպքում հնարավոր չէ նման մեծ աճի հասնել։ Առավել ևս, որ Իրանի բոլոր շրջաններից Գիլանում նկատվում է ամենացածր ծնելիությունը, և այն հազիվ թե կտրուկ կարողանար աճել միայն Լահիջանում՝ հասնելով չափազանց բարձր մակարդակի, ուստի բնակչության դինամիկայի վրա որոշիչ ազդեցություն է ունեցել միգրացիան[5]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Թեյի իրական գույնը
-
Թեյ բույսը
-
Արձան Լահիջանում
-
Գիլյան
-
Լահիջանի լիճը գիշերը
-
Շայթան բլրի (Լահիջան) ճոպանուղին
-
Լահիջանը ձմռան
-
Մայթ Լահիջան լճի շուրջ
-
Մայթ Լահիջանում առավոտյան ձյունից հետո
-
Գիշերային Լահիջան
-
Լահիջանը գիշերը
-
Շահիդ Ռաջայի փողոց
-
Լահիջան
-
Թեյի տնկարկներ Լահիջանի բլուրների ծայրամասերում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.amar.org.ir/english
- ↑ لاهیجان؛ پایتخت گردشگری جهان اسلام — ایسنا
- ↑ «دیدنی های لاهیجان، از شیطان کوه تا بام سبز لاهیجان — کجارو»։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-03-ին։ Վերցված է 2021-11-12
- ↑ Bromberger, Christian. «LĀHIJĀN». In Encyclopædia Iranica. 2012. http://www.iranicaonline.org/articles/lahijan
- ↑ Gilan (Iran): Counties & Cities — Population Statistics, Charts and Map
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|