Jump to content

Գիլանցիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիլանցիներ
Ընդհանուր քանակ

2-3 միլիոն մարդ

Բնակեցում
Իրան Իրան
Լեզու(ներ)
Գիլաներեն
Հավատք(ներ)
Շիա իսլամ
Բարեկամական էթնիկ խմբեր
Թալիշներ

Գիլանցիներ (գիլաքիներ, ինքնանվ.` գիլանի, գիլակի, գիլաներեն` گیلک)` իրանալեզու ժողովուրդ Իրանի հյուսիսում, Գիլան նահանգում։ Հասնում են 2-ից 3 միլիոն մարդու։

Գիլանի լեռնային շրջաններում առանձնանում է գալեշների էթնիկական խումբը։ Կան հիպոթեզներ, որոնց համաձայն հնում հիշատակվող կադուսիների ժողովուրդը այսօրվա գիլյանցիներն են։

Լեզուն գիլաներենն է, որը պատկանում է իրանական լեզուների հյուսիսարևմտյան խմբի մերձկասպյան ենթախմբին։ Լեզուն ունի արևմտյան և արևելյան դիալեկտներ։ Շատերը խոսում են նաև պարսկերեն, որն այսօր ջահելության հիմնական առօրյա լեզուն է։

Հավատացյալները շիա-իսլամի հետևորդներ են։

Հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, գալեշների մոտ` կիսաքոչվոր անասնապահությունը։ Հիմնական աճեցվող մշակաբույսը բրինձն է։ Լեռների լանջերին աճեցնում են նաև ցորեն, գարի, քենաֆ, թեյ, ծխախոտ, ցիտրուսայիններ։ Հիմնական աշխատող կենդանին զեբուն է։ Կասպից ծովի ափին տարածված է ձկնորսությունը։ Գիլանը հանդիսանում է Իրանի շերեմաբուծության հիմնական կենտրոնը։ Այստեղ զարգացած է նաև ապակեգործությունը, գորգագործությունը, մանածագործությունը[1][2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "Jamie Stokes,"Encyclopedia of the Peoples of Africa and the Middle East, Volume 1",Infobase Publishing, 2009. pp 682: "The Talysh are an Iranian people, most of whom now live in the Republic of Azerbaijan, on the southwestern shore of the Caspian Sea, "
  2. M. Wesley Shoemaker, "Russia and the Commonwealth of Independent States 2008", Stryker-Post Publications, 2008. pp 141: "Here the Talysh, an Iranian people, live in their mountainous villages and support themselves by weaving rugs and carpets by hand in the traditional way."