Սեպուհ Սարգսեան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեպուհ Սարգսեան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 26, 1946(1946-10-26) (77 տարեկան)
ԾննդավայրԱլ-Կամիշլի, Ալ-Կամիշլիի շրջան, Ալ-Կամիշլիի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա
Քաղաքացիություն Սիրիա
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԿրթությունՍուրբ Ժոզեֆի համալսարան
Մասնագիտությունclergyman
 Sepuh Sargsyan Վիքիպահեստում

Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյան (հոկտեմբերի 26, 1946(1946-10-26), Ալ-Կամիշլի, Ալ-Կամիշլիի շրջան, Ալ-Կամիշլիի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա), հայ հոգևորական, Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունը ստացել է ալ-Կամիշլիի ազգային «Եփրատ» վարժարանում։ 1961 թվականին հաճախել է Անթիլիասի դպրեվանքը (Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն), և ավարտելով այն, 1968 թվականին միացել հոգևոր դասին։ 1971 թվականին ստացել է վարդապետության կարգը։ Բարձրագույն ուսում ստացել է Սենտ ժոզեֆ համալսարանի (Բեյրութ) իսլամական փիլիսոփայության ամբիոնի արաբական լեզվի և գրականության բաժնում (1969-1970)։ Անգլիայի Բերմինգհամի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան իսլամագիտության ճյուղում (1979-1981)։

1970-1974 թվականներին եղել է հոգևոր հովիվ Բասրայում (Իրաք), 1974-77 թվականներին Հալեպի «Կարեն Եպպե» ճեմարանի կրոնագիտության և հայ գրականության դասախոս, 1975-77 թվականներին Հալեպի թեմի առաջնորդական փոխանորդ, 1978-1992 թվականներին՝ կիրակնօրյա դպրոցների վարիչ տնօրեն Անթիլիասում։ 1978 թվականից միջ-եկեղեցական գործունեություն է ունեցել թե Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհրդի կյանքում, թե Եկեղեցիների համաշխարհային խորհրդում եւ թե Ասիայի Եկեղեցիների խորհրդում։

1985 թվականին ստացել է ծայրագույն վարդապետության, 1997 թ.՝ եպիսկոպոսական, իսկ 2003 թ.՝ արքեպիսկոպոսական աստիճան։

1992-1998 թվականներին եղել է կաթողիկոսական փոխանորդ Դամասկոսի թեմի։ Այս շրջանին աշխուժացնում է հատուկ հարաբերությունները պետական շրջանների հետ և այդ հարաբերությունների շնորհիվ Դամասկոսի եկեղեցապատկան կալվածները, որոնք Կիլիկիո կաթողիկոսության սեփականությունն էին, վերադարձվում են իրավատիրոջ։

1998-1999 թվականներին եղել է կաթողիկոսական փոխանորդ Քուվեյթի և Արաբական Ծոցի երկրների։ 1999 թվականին նշանակվել է Թեհրանի թեմի առաջնորդական տեղապահ, իսկ 2000 թվականին՝ առաջնորդ։

Հեղինակ է կրոնական և Հայ Առաքելական եկեղեցու կառույցի նասին բազմաթիվ գրքերի, դասագրքերի և հոդվածների, հրատարակված հայերենով, արաբերենով և անգլերենով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]