Սուրբ Կարապետ եկեղեցի (Աբադան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Կարապետ եկեղեցի
Chaurchhhhh.jpg
Եկեղեցու գմբեթներ
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունԽուզեսթան և Աբադան
ԹեմՍպահանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական տիպբազիլիկա
Կառուցման ավարտ1958
Գմբեթ2 հատ
Կոորդինատներ: 30°20′12.958400100396″ հս․ լ. 48°17′23.4301000984″ ավ. ե. / 30.33693288891677753° հս․. լ. 48.289841694471775° ավ. ե. / 30.33693288891677753; 48.289841694471775
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Կարապետ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Կարապետ, հայ առաքելական եկեղեցի Իրանի Աբադան քաղաքում: Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին: Գտնվում է իմամ Մուսա բին Ջաաֆար մզկիթի անմիջական հարևանությամբ[1][2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսից ծոցի ափին գտնվող Աբադան նավահանգիստում հայերի հաստատման պատմությունը մեկ դարից ավելի չէ. 1909 թվականից անգլո-իրանական նավթային ընկերությունում ծառայության անցան Թեհրանի և Թավրիզի մի քանի հայեր։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ հայոց ցեղասպանությունից հետո, այստեղ բնակություն հաստատեցին ևս մի քանի վանեցի ընտանիքներ։ 1928 թվականի սկզբին հայերի թիվն անցավ 600-ը, իսկ քառասուն տարի անց՝ 5 հազարը։ Համայնքում եղել է վարժարան, մարզական ակումբ, երգչախումբ։ 1958 թվականին այստեղ բացվել է սուրբ Կարապետ եկեղեցին, որը դառնում է Աբադանի հայ բնակչության գլխավոր հավաքատեղին: 1960-ական թվականներին Աբադան են տեղափոխվել Չհարմահալի գավառի երեք հայաբնակ գյուղերի մի քանի տասնյակ ընտանիքներ, ինչպես նաև՝ հայեր Սպահանից, Շիրազից ու Նոր Ջուղայից[3]: Իրան-իրաքյան պատերազմից հետո հայերն արտագաղթել են Աբադանից:

Քաղաքում մնացել է միայն մեկ հայկական ընտանիք[4]: Եկեղեցու կառուցումից 50 տարի անց՝ 2018 թվականի դեկտեմբերի 24-ին, այն վերաբացվել է[5]:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Կարապետը կառուցված է հայկական դասական ճարտարապետության ոճով՝ բարձր կենտրոնական գմբեթով և երեք մուտքերով: Արևելյան կողմում գտնվում է խորանը, իսկ արևմուտքում վեր է խոյանում զանգակատունը: Շինանյութը մարմար է:

1966 թվականին բակում տեղադրվել է հուշակոթող՝ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին[6]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]