Սուրբ Մեսրոպ եկեղեցի (Մաշհադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Մեսրոպ եկեղեցի
St Mesrop Church (Mashhad).jpg
Եկեղեցու գմբեթներ
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունՌազավի Խորասան և Մաշհադ
ԹեմԹեհրանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական տիպբազիլիկա
Կառուցման ավարտ1941
Գմբեթ2 հատ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Մեսրոպ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Մեսրոպ, հայ առաքելական եկեղեցի Իրանի Մաշհադ քաղաքում: Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Թեհրանի թեմին: Գտնվում է Խորասանի փողոցում՝ իմամ Խոմեյնի մետրոկայարանից 300 մետր հեռավորության վրա:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանի պատմական երկրամաս Խորասանը, սահմանակից լինելով Միջին Ասիայի, Հնդկաստանի ու Աֆղանստանի հետ, հին ժամանակներից եղել է Մետաքսի ճանապարհին: Այստեղ բնակվելու են տեղափոխվել հարևան և հեռավոր երկրներից բազմաթիվ արհեստավորներ ու առևտրականներ: Ուշ միջնադարում Խորասանի կենտրոնական Մաշհադ քաղաքն են եկել նաև հայեր՝ Երևանի, Նախիջևանի, Ղարաբաղի խանություններից, ավելի ուշ նաև՝ Սպահանից ու Ատրպատականից: Նոր ժամանակներում գործարար հայերը հիմնադրել են բամբակի մաքրման, մանածագործության, ալկոհոլի, պահածոյի արտադրամասեր: Մաշհադում 1913 թվականին հիմնվում է Թեհրանի Հայկազյան դպրոցի մասնաճյուղը, որը փակվում է 1936 թվականին[1]: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կրոնական ու ազգային փոքրամասնությունների հանդեպ վերաբերմունքը փոխվում է: Հայերին թույլ է տրվում կառուցել առաջին եկեղեցին: 1939 թվականին ներկայացվում է եկեղեցու հատակագիծը:

Մաշհադ քաղաքի միակ հայկական եկեղեցին կառուցվել է 1941 թվականին, և ծառայում էր տեղի հայկական համայնքին: 1944 թվականին բացվում է նաև հայկական գերեզմանատունը: Մաշհադում ու նրա շրջակայքում այդ ժամանակ ապրող մոտ 160 հայ ընտանիքները միավորվում են ինչպես եկեղեցու, այնպես էլ տեղի վեցդասյա դպրոցի շուրջ: Քսան տարի անց հայերի թվաքանակն անցնում է 500-ը: 2005 թվականին, երբ տեղի հայ բնակչությունը զանգվածաբար արտագաղթել էր Մաշհադից, եկեղեցին Մշակութային ժառանգության վարչության կողմից գրանցվել է որպես ազգային կոթող[2]: Այդ ցանկում է հայտնվել նաև հայկական գերեզմանատունը[3]: Հայ համայնքի բացակայության պատճառով եկեղեցին դադարել է գործել[4]:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Ս. Գաբրիելյանի նախագծով` ներսի երկարութիւնը` 15 մետր, լայնքը` 9 մետր, բարձրութիւնը` 7 մետր չափսերով: Կառույցն աղյուսաշեն է, գմբեթի թմբուկն ունի ութ պատուհան: Սուրբ Մեսրոպն ունի սպիտակ քարից պատրաստված գմբեթ, որի վրա կանգնեցված է եկեղեցու խաչը: 1957 թվականին կառուցվում է եկեղեցու զանգակատունը, 1961 թվականին՝ ութ սենյակներից բաղկացած երկհարկանի «Արիան» դպրոցը և գրադարանը[1]:

2017 թվականին Իրանի կառավարությունը 120 միլիոն թուման է տրամադրել եկեղեցու վերանորոգման համար[5]: Թեև 1960 թվականից եկեղեցին օծվել էր որպես «սուրբ Աստվածածին», սակայն ժողովրդի շրջանում հայտնի էր նախկին անունով: 2018 թվականին եկեղեցին բացվում է:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]