Սուրբ Մեսրոպ եկեղեցի (Արաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Մեսրոպ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունԱրաք
ԹեմԹեհրանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն[1]
Ճարտարապետական տիպբազիլիկա
Կառուցման ավարտ1914
Գմբեթ1 հատ
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Մեսրոպ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Մեսրոպ, հայ առաքելական եկեղեցի Իրանի Արաք քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Թեհրանի թեմին։ Գտնվում է Շահիդ Չամրան (Նշանյան) փողոցի վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաքում (նախկին Սոլթանաբադ) հայերի հաստատումը դարավոր պատմություն ունի. առաջին հայերն այստեղ եկել են շահ Աբբաս I Սեֆիի կազմակերպած բռնագաղթից հետո, սակայն հիմնական բնակչությունն այստեղ եկել է Թեհրանից՝ 20-րդ դարի սկզբին։ Եկեղեցին կառուվել է առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1914 թվականին, երբ Իրանում իշխում էին Ղաջարիները[2]։ 1917 թվականին տեղի հայերն ունեին համայնական վարչություն[3]։ Մինչև 1922 թվականը հայերի թիվը հասնում էր 60-65 ընտանիքի, իսկ 5 տարի անց այդ թվաքանակը կրնապատկվում է, 1931 թվականին հասնում 1000 հոգու[4]։ Բնակվել են նաև ավետարանական հայեր։

Եկեղեցին գործում է, կատարվում են ժամերգություններ, իսկ Թարգմանչաց տոնի առթիվ կազմակերպվում են ուխտագնացություններ[5]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառույցն աղյուսաշեն է, հատակագիծը՝ 24,6 x 15,6 մետր, արևելքից արևմուտք ձգվող ուղղանկյունանիստ է։ Տանիքը հիմնված է չորս սյուների վրա։ Շինությունն ունի մի քանի լուսամուտներ չորս ուղղություններով, երկու մուտքեր՝ հարավից և արևմուտքից։ Այդ մասում կառուցված է զանգակատունը[6]։ Եկեղեցու ներսում դրված են Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի և այլոց նկարները[7]։

Սուրբ Մեսրոպն ունի 4 շինություն՝ դպրոց, հանդիսությունների սրահ, քահանայի կացարան և մատուռ։ Հարավարևմտյան կողմում տեղադրված է հսկայական խաչ՝ հայոց նահատակների հուշագրով, ինչպես նաև իրան-իրաքյան պատերազմում զոհվածների հիշատակին[8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Saint Mesrop Church, Arak». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  3. «Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  4. Իրանահայ համայնքի ժողովրդագրական տեղաշարժերը 1920-1945 թվականներին
  5. «Սուրբ Մեսրոպ եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  6. کلیسای مسروپ مقدس اراک
  7. Ամանորին նւիրւած յատուկ արարողութիւն` Արաքի Ս. Մեսրոպ եկեղեցում
  8. Saint Mesrop Church – Arak