Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Ուրմիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Ստեփանոս եկեղեցի
Saint Stephen church (Urmia).jpg
Եկեղեցու արտաքին տեսքը
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունԱրևելյան Ադրբեջան
ԹեմԱտրպատականի հայոց թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ճարտարապետական տիպբազիլիկա
Կառուցման ավարտ18-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ սուրբ Ստեփանոս եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Ստեփանոս եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Ուրմիա քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ատրպատականի հայոց թեմին։ Քաղաքի հիմնական եկեղեցին է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերն Ուրմիայում և նրա շրջակայքում բնակվել են դեռ վաղ միջնադարից՝ ասորիների հետ միասին։ Շրջակա գավառների հայությունը 20-րդ դարի սկզբին կազմել է մինչև 6000 բնակիչ, այդ թվում գավառի կենտրոն Ուրմիա քաղաքում՝ 350 հոգի (1905)։ Հայկական և հայաբնակ գյուղերի թիվը հասնում էր երեք տասնյակի, որոնցից մինչև այժմ իր ինքնությունը մասամբ պահել է Գարդաբադը։ Թեև հայկական գյուղերից որոշներն ունեցել են փոքր եկեղեցիներ կամ մատուռներ, հիմնական եկեղեցին եղել է սուրբ Ստեփանոսը՝ կառուցված 18-րդ դարում[1]։

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում թուրքական բանակը մտնում է Ուրմիա, կոտորածի ենթարկում հայ և ասորի բնակչությանը։ Հայերի մոտ կեսը տեղափոխվում է Հայաստան։ 1948 թվականին Ուրմիայի 29 գյուղերում ապրել է շուրջ 3 հազար հայ (մեծ մասը 1946 թվականին ներգաղթել է հայրենիք)։ 21-րդ դարի սկզբին Ուրմիայում շարունակում են ապրել սակավաթիվ հայկական ընտանիքներ։ Տեղացի Էդիկ Մեջլումյանի միջոցներով 2002 թվականին վերաբացվում է հարյուրամյա հայկական եկեղեցին, նոր շունչ առան տեղի հայկական դպրոցն ու մանկապարտեզը[2]։ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի կարգադրությամբ բարերարը պարգևատրվել է կաթողիկոսության Ասպետի շքանշանով[3]։ Դրանից հետո եկեղեցի են այցելում ոչ միայն հայ ուխտավորներ, այլև բարձրաստիճան պաշտոնյաներ[4][5]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Ստեփանոսը բազիլիկ կառույց է, երեսպատված ծիրանագույն քարով։ Ունի մեկ զանգակատուն, որը հիմնական շենքի ձախ կողմում է։ Եկեղեցու կենտրոնական հատվածում բարձրանում է ութանիստ թմբուկով գմբեթը։ Ներսից եկեղեցին ամբողջությամբ գիպսապատ է, ունի եռակամար խորան։ Կենտրոնական հատվածում է Մարիամ Աստվածածնի պատկերը՝ մանուկ Հիսուսը ձեռքին[6]։

Եկեղեցուն կից կառուցված է մարզադահլիճ, մշակութային հանդիսությունների սրահ[7], որտեղ պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ[8], ինչպես նաև՝ հարգանքի հիշատակի տուրքեր[9]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png