Jump to content

Իրանի հայկական վանական համալիրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրանի հայկական վանական համալիրներ
Group of structures or buildings Խմբագրել Wikidata
Ստեղծում7 դար Խմբագրել Wikidata
ԵրկիրԻրան Խմբագրել Wikidata
Կոորդինատներ38°58′44″N 45°28′24″E Խմբագրել Wikidata
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգություն Խմբագրել Wikidata
Մակերես129,2819 հեկտար, 655,0122 հեկտար Խմբագրել Wikidata
World Heritage criteria(ii), (iii), (vi) Խմբագրել Wikidata
Կազմված էՍուրբ Թադևոսի վանք, Սուրբ Ստեփանոս վանք (Դարաշամբ), Ծոր Ծոր Խմբագրել Wikidata
Քարտեզ
'
*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն


Տիպ
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում   (32-րդ նստաշրջան)
Համար 1262
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Իրանի հայկական վանական համալիրներ, գտնվում են Իրանի Արևմտյան Ադրբեջան և Արևելյան Ադրբեջան նահանգներում, 7-14-րդ դարերում կառուցված երեք եկեղեցիներ են։ Դարաշամբի Սուրբ Ստեփանոս վանքը և Ծոր Ծորի վանքը բազմաթիվ վերանորոգման են ենթարկվել։ Այս վանքերը 2008 թվականի հուլիսի 8-ին Համաշխարհային ժառանգության կոմիտեի 32-րդ նստաշրջանում հայկական ճարտարապետական և դեկորատիվ ավանդույթները ցուցադրելու և իրենց ակնառու նյութական արժեքի համար գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի (ii), (iii), և (vi) չափանիշներին համապատասխան, իսկ տարածաշրջանում հայկական մշակույթի տարածման և հայկական կրոնական ավանդույթների առանցքային դեմք հանդիսացող Սուրբ Թադեոս առաքյալի ուխտատեղի լինելու համար ներառվել են որպես մշակութային ժառանգություն ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկ։ Երեք եկեղեցիները գտնվում են 129 հեկտար ընդհանուր տարածքի վրա և գրանցվելլ են ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին (ii), (iii), և (vi)։ Դրանք ներկայացնում են հին հայկական մշակույթի վերջին հետքերը նրա հարավարևելյան ծայրամասում։ Համմալիրը գտնվում է լավ պահպանված վիճակում։

Գտնվելու վայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանի հայկական վանական համալիրները տեղակայված են Իրանի Արևմտյան և Արևելյան Ադրբեջան նահանգներում։ Համալիրըը բաղկացած է երեք հայկական եկեղեցիներից, որոնք ստեղծվել են 7-14-րդ դարերում։ Շինությունները՝ Սուրբ Թադեոս վանքը, Սուրբ Ստեփանոս վանքը և Ծործորի մատուռը, ենթարկվել են բազմաթիվ վերանորոգման։ Երեք եկեղեցիները գտնվում են 129 հա ընդհանուր տարածքի վրա129 hectares (320 acres).[1][2]: Սուրբ Թադեոսի վանքը, որը հայտնի է նաև որպես «Կարա Քելիսա» կամ «Սև եկեղեցի», գտնվում է Արևմտյան Ադրբեջան նահանգում Մակուից մոտ 18 կմ հեռավորության վրա[3]։ Սուրբ Ստեփանոս վանքը Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ադրբեջան նահանգի Ջոլֆա քաղաքից 17 կմ արևմուտք[4]:

Հայկական լեռնաշխարհը հայ ժողովրդի բնօրանն է։ Իրանի հյուսիս-արևմուտքը Հայկական լեռնաշխարհի մաս է կազմում, որը հայտնի է որպես Իրանական Ադրբեջան։ Տարածաշրջանի մի մասը կազմում է պատմական Հայաստանի մի մասը[5][6][7] Հայաստանը քրիստոնեություն ընդունել է 4-րդ դարի սկզբին[8]։ Աշխարհում ամենահին հայկական մատուռներից, վանքերից և եկեղեցիներից մի քանիսը գտնվում են Իրանի այս տարածաշրջանում[9], իսկ Իրանական Ադրբեջան տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, գտնվում են Իրանի ամենահին եկեղեցիները[10]։

Ըստ չճշտված տեղեկությունների, ենթադրվում է, որ սուրբ Թադեոսը թաղվել է Սուրբ Թադեոս վանքի տեղում 1-ին դարում, և որ սուրբ Գրիգորն է 4-րդ դարում կառուցել վանքը[11]: Այնուամենայնիվ, կա արձանագրված ապացույց, որ Սուրբ Թադեոս վանքը թվագրվում է 7-րդ դարով[1][11]։ Այն կառուցման ժամանակգրությամբ երկրորդ հայկական եկեղեցին էր՝ Էջմիածնի Մայր տաճարից հետո[12][1] և 10-րդ դարում եղել է Հայ Առաքելական եկեղեցու թեմի նստավայրը։ Այն ավերվել է 1319 թվականին տեղի ունեցած երկրաշարժից և վերականգնվել Զաքարիա եպիսկոպոսի ջանքերով 1320-ական թվականներին[11]։

15-րդ դարում Սեֆյանների դինաստիայի օրոք վանքերը գործել են։ Այնուհետև վանքերը ամայացել են 16-րդ և 17-րդ դարերում՝ օսմանցիների հարձակումների ժամանակաշրջանից հետո, որը շատ հայերի դրդել է գաղթել Կենտրոնական Իրան։ Երբ Սեֆյանները կրկին վերահաստատվել են այդ տարածքում, վանքերը վերաբնակեցվել և վերանորոգվել են։ Այնուամենայնիվ, 18-րդ դարի ընթացքում տարածքը դարձել է հակամարտությունների թատերաբեմ ռուսական, օսմանյան և պարսկական կայսրությունների միջև գերիշխանության համար։ Պարսիկների վերջնական վերահսկողություն ձեռք բերել,ու պահին վանքերը խիստ վնասված են եղել։ Քաջարների օրոք հայերը վերականգնել են վանքերի վերահսկողությունը և դրանք վերակառուցել են։ Գոյություն ունեցող Սուրբ Թադեոս վանքը վերակառուցվել է 1814 թվականին[11] և վերանորոգվել 1970-ական թվականներին[13]։

Նմանապես, արձանագրված է, որ Սուրբ Ստեփանոս վանքը առաջին անգամ հիմնադրվել է 649 թվականին, իսկ նույն տեղում՝ 10-րդ դարում, կառուցվել է նոր շինություն։ Այն եղել է քրիստոնեական խոշոր եկեղեցի Հայոց անկախության և զարգացման պատմության ընթացքում։ Երկրաշարժի հետևանքով վնասվելուց հետո այն վերակառուցել է Զաքարիա եպիսկոպոսը 1320-ականներին։ Ամբողջ 14-րդ դարի ընթացքում այն եղել է տարածաշրջանում քրիստոնեական միսիոներական աշխատանքի ազդեցության կենտրոն։ Այս շրջանը նշանավորվել է կրոնական թեմաներով ձեռագրերի և մանրանկարների ստեղծումով[11]։ Վանքը վերակառուցվել է 1819-1825 թվականներին և կրկին դարձել է կրոնական գործունեության կենտրոն.[14]։ Այն վերանորոգվել է 1970-ականներին և կրկին 1983-ից 2001 թվականներին[15]։

Ծործորի մատուռը կառուցել է Զաքարիա եպիսկոպոսը Ձործորում՝ Մակուչայ գետի ափին 1314 թվականին շատ համեստ ուրվագծերով՝ օգտագործելով 10-12-րդ դարերի միջև թվագրված ավելի վաղ կրոնական հուշարձանի մնացորդները։ Օսմանյան տիրապետության շրջանում շենքի որոշ հատվածներ ավերվել են[11]։ Ավելի ուշ, մատուռը հայտնվել է կառուցվող ամբարտակի ջրի տակ անցնելու սպառնալիքի տակ և ստիպված այն տեղափոխել են նոր վայր՝ գետի հոսանքով վերև[13]։

Համաշխարհային ժառանգության կարգավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքերը հայկական ճարտարապետական և դեկորատիվ ավանդույթները ցուցադրելու և իրենց ակնառու նյութական արժեքի համար գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի (ii), (iii), և (vi) չափանիշներին համապատասխան, իսկ տարածաշրջանում հայկական մշակույթի տարածման և հայկական կրոնական ավանդույթների առանցքային դեմք հանդիսացող Սուրբ Թադեոս առաքյալի ուխտատեղի լինելու համար։ Դրանք ներկայացնում են հին հայկական մշակույթի վերջին հետքերը նրա հարավարևելյան շրջանում։ Համալիրը գտնվում է լավ պահպանված վիճակում[1] ։

Գրայանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Amurian, A.; Kasheff, M. (1986). «ARMENIANS OF MODERN IRAN». Encyclopædia Iranica. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  • Bloom, Jonathan; Blair, Sheila S., eds. (2009). The Grove Encyclopedia of Islamic Art and Architecture. Oxford: Oxford University Press. ISBN 978-0195309911.
  • Bournoutian, George (2002). A Concise History of the Armenian People: (from Ancient Times to the Present) (2 ed.). Mazda Publishers. ISBN 978-1568591414.
  • Burke, Andrew; Elliott, Mark (2008). Iran. Ediz. Inglese. Lonely Planet. ISBN 978-1-74220-349-2.
  • Iran Chamber Society (n.d.). «Iranian Architecture & Monuments: Historical Churches in Iran». Encyclopædia Iranica Foundation. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  • Encyclopædia Iranica (1986). «Armenia and Iran ii. The Pre-Islamic Period». Encyclopædia Iranica Foundation. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  • Etheredge, Laura (2011 թ․ հունվար). Iran. The Rosen Publishing Group. ISBN 978-1-61530-308-3.
  • Iranian Students News Agency staff (2013 թ․ մայիսի 7). «World's most ancient Armenian Church in Iran». Iranian Students News Agency. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին – via Payvand.
  • Tucker, Jonathan (2015). The Silk Road - Central Asia: A Travel Companion. I.B.Tauris. ISBN 978-1-78076-925-7.
  • UNESCO staff (n.d.). «Armenian Monastic Ensembles of Iran». UNESCO Organization. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
  • UNESCO World Heritage Centre (2008). «Advisory Body Evaluation: Armenian Monastic Ensembles of Iran» (PDF). UNESCO Organization. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]