Jump to content

Սուրբ Ներսես Մեծ եկեղեցի (Նոր Ջուղա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Ներսես Մեծ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունՍպահանի նահանգ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի[2]
ԹեմՍպահանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն[3][1]
Ճարտարապետական տիպբազիլիկա
Ճարտարապետական ոճսեֆյան ճարտարապետություն[1]
Կառուցման ավարտ1666
Գմբեթ1 հատ
Շինանյութadobe?[4], աղյուս[4] և plaster?[4]
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Ներսես Մեծ կամ Սուրբ Ներսես, հայ առաքելական եկեղեցի Իրանի Սպահանի նահանգում՝ Նոր Ջուղա քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին։ Գտնվում է Քոչեր թաղում։ Այս թաղը անցյալում կոչւել է Գավռաբադ, իսկ պարսկերենով «Մահալլէ Սանգթարաշհա» (քարակոփների թաղ), ուր հիմնման օրերին բնակվելիս են եղել մեծ թվով քարտաշներ[5]։

Կառուցվել է 1666 թվականին Ավետիս Գիլանյանի միջոցներով։ Հետագայում, երբ այստեղ է բերվել երբ սուրբ Ներսես Մեծի մասունքը, կոչվել է սուրբ Ներսես։ Եկեղեցու բակի արևելյան և արևմտյան կողմերում կան մի քանի սենյակներ։ Բակում կան մեծ թվով տապանաքարեր, որոշները՝ մարմարյա։ Դրանցից 11-ը պատկանում են վրացիների և ունեն վրացերեն և հայերեն արձանագրություններ։ Համալիրն ունի երկու մուտք` հիմնական մուտքը արևելյան կողմում և փոքր մուտքը հյուսիս-արևմտյան անկյունում։ Հիմնական մուտքը բացվում է դեպի գավիթը[6]։

Զանգակատունը գտնվում է շենքի հարավարևմյան կողմում՝ տանիքի վրա։ Կառուցվել է 1889 թվականին։ Եկեղեցու արտաքին պատերը աղյուսի ճակատով ունեն գեղեցիկ շրջանակներ եւ իրանական ոճի պատուհաններ։ Հարավային մուտքերը նույնպես ունեն գեղեցիկ քարե կտորներ, որոնցում խաչ և օգտագործվում[7]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինությունը կառուցված է կավից և աղյուսից։ Ներքին պատերը ծածկված են գիպսով. նկարներում բացակայում են[8]։ Եկեղեցին ունի փոքր բեմ, որի առջևում խորանատաշ քարեր են։ Այստեղ դրված է սուրբ Աստվածածնի նկարը, եզրերին՝ առաքյալները, վերևում՝ երրորդությունը։ Գլխավոր գմբեթն ունի ութ փոքր պատուհան։ Սեղանի աստիճանները արծաթապատ են, խաչերի ու ծաղիկների քանդակներով զարդարված[5]։

Սուրբ Ներսեսը հարուստ է խաչքարերով, քանդակներով, կամարակապ շրջանակներով։ Սա բացատրվում էր տվյալ թաղամասի քարտաշների արհեստի մասին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]