Մարիամ Նանե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիամ Նանե
San Mary, مريم ننه, مارالان.jpg
Եկեղեցու արտաքին տեսքը
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք[1]
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունԱրևելյան Ադրբեջան
ԹեմԱտրպատականի հայոց թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն[1]
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական տիպբազիլիկա
Կառուցման ավարտ1776
Գմբեթչկան
Կոորդինատներ: 38°3′40.010400100012″ հս․ լ. 46°18′41.7074001004″ ավ. ե. / 38.06111400002777856° հս․. լ. 46.311585388916775° ավ. ե. / 38.06111400002777856; 46.311585388916775
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Մարիամ Նանե (մայր Մարիամ) կամ Սուրբ Մարիամ Աստվածածին, հայ առաքելական եկեղեցու մատուռ Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Թավրիզ քաղաքում: Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ատրպատականի հայոց թեմին: Գտնվում է Թավրիզի Մարալան թաղամասում՝ հայկական պատմական գերեզմանատանը կից[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիամ Նանե մատուռը կոչվում էր Մարիամ Աստվածածնի անունով, քանի որ նախքան դրա կառուցումը նույն վայրում կար մեկ այլ եկեղեցի՝ Աստվածածին անվանումով: Այն թվագրվում էր 16-րդ դարի՝ Սեֆյան շահ Իսմայիլի (1502-1524) դարաշրջանին: 1721 թվականին Թավրիզում տեղի է ունեցել հուժկու երկրաշարժ, որը խլել է մինչև 250 հազար մարդու կյանք[3]: Կես դար անց կառուցվում է եկեղեցու նոր շինությունը՝ բազիլիկ ոճով: Թավրիզահայերը իրենց հարազատներին թաղում էին այս եկեղեցու մոտ գտնվող գերեզմանատանը, որն ունի հնամենի տապանաքարեր: Այստեղ թաղված են օտարազգի քրիստոնյաներ նույնպես, որոնք այդտեղ են թաղվել հայերի հետ ամուսնացած լինելու կամ այդ քրիստոնեական միակ գերեզմանատունը լինելու պատճառով[4]: 1850-ական թվականներից՝ Մարիամ Նանեից 4 կմ հեռավորության վրա, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Սահակ եպիսկոպոս Սաթունյանը ձեռք է բերում հողատարածք, որը հետագայում դառնալու էր Թավրիզի հայկական նոր գերեզմանատուն՝ սուրբ Շողակաթ մատուռով:

Մարիամ Նանեում տարին մի քանի անգամ պատարագ է մատուցվում: Առավել կարևոր է անվանակոչության տոնը՝ սուրբ Կույսի Վերափոխման առիթով խաղողօրհնեքի ավանդական արարողությունը:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիամ Նանեն ավանդական բազիլիկ կառույց է՝ սեֆյան ճարտարապետական ոճով: Հիմնական շինանյութը կավն ու աղյուսն են: Ներսից պատերը ծածկված չեն, թողնված է աղյուսը: Խորանի վրա դրված է Մարիամ Աստվածածնի պատկերը՝ մանուկ Հիսուսը գրկին:

Եկեղեցու մուտքն արևելքից է: Հյուսիսից ու հարավից սրահ են բացվում երեքական պատուհան, որոնց միջնամասերում սրբապատկերներ են՝ աստվածաշնչյան թեմայով[5]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]