Սուրբ Աստվածածին եկեղեցի (Համադան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Արտաքին տեսք
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունՀամադանի նահանգ[1]
ԹեմԹեհրանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն[1][2]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական տիպբազիլիկա
Ճարտարապետական ոճքաջարական ճարտարապետություն
Կառուցման ավարտ1676
Գմբեթ1 հատ
Քարտեզ
Քարտեզ
 Saint Mary Church (Hamadan) Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին, հայ առաքելական եկեղեցի Իրանի Համադան քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Թեհրանի թեմին։ Գտնվում է Էքբատան փողոցի վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համադանում առաջին հայերի հաստատման մասին տեղեկությունները 7-րդ դարի են. Հայաստանի երկրորդ բաժանումից (591) տասներկու տարի անց Սասանյան Պարսկաստանի շահ Խոսրով Բ Փարվեզի զորքերը գրավում են հայկական Կարին (Էրզրում) քաղաքը և հայ բնակիչների մի մասին գաղթեցնում Համադան[3]։ Դրանից ուղիղ մեկ հազարամյակ անց՝ 1603 թվականին, Սեֆյան Պարսկաստանի շահ Աբբաս I Սեֆին Արևելյան Հայաստանի հայերին բռնագաղթեցնում է Իրանի կենտրոնական քաղաքներ, այդ թվում՝ Համադան։ Նրանք հաստատվում են քաղաքի պատմական կենտրոնում՝ մարա-պարսկական երեքհազարամյա Էքբատան քաղաքում։ 1676 թվականին կառուցվում է քաղաքի առաջին եկեղեցին՝ սուրբ Աստվածածինը։ Այն կառուցվել է ոչ միայն քաղաքի, այլև շրջակա հայկական գյուղերի՝ Անուջի (Անվաջ), Դեհզունայի, Դասումաբադի, Շավարինի (Շահվերան) բնակիչների համար։ Այս քաղաքում են ծնվել Աստվածատուր Ա կաթողիկոսը, Հովսեփ Էմինը, Հովսեփ Միրզայանը և ուրիշներ։

Սուրբ Աստվածածին եկեղեցին 19-րդ դարում վերանորոգվել է։ Դա կապված էր հայ բնակչության աճի հետ. 20-րդ դարի սկզբին հայերի թիվը հասնում է 820-ի, բացվում է առաջին հայկական դպրոցը[4]։ Հայերն ունեցել են ևս մեկ՝ ավետարանական սուրբ Ստեփանոս-Գրիգոր եկեղեցին[5]։ Դա կապված էր տեղի մի քանի ավետարանական ընտանիքների հետ[6]։ Վերջին հայկական գյուղի բնակիչները 1946 թվականին գաղթել են Հայաստան, իսկ Համադան քաղաքում նախքան իսլամական հեղափոխությունը մնացել էր 16 ընտանիք։ Այսօր Համադանում հայեր չկան[7]։ 1998 թվականին եկեղեցին գրանցվել է Համադանի մշակութային հուշարձանների ցանկում՝ 2237 թվի տակ[8]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին բազիլիկ կառույց է, վերակառուցվել է 19-րդ դարում՝ Ղաջարիների դարաշրջանում, վերանորոգվել 1936 թվականին[9]։ Արտաքինից պատերը աղյուսով են կառուցվել, ներսից շինությունը գաջված է։ Սուրբ Աստվածածինը եզակիներից է, որի խորանում դրված է Հիսուս Քրիստոսի՝ խաչով նկարը։ Հյուսիսային ու հարավային պատերին կա 5-ական պատուհան, ևս երկուսը և գլխավոր մուտքը արևմուտքում են։ Գմբեթավոր զանգակատունը մուտքի վերևում է կառուցված։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. https://hamedancouncil.ir/city/%DA%A9%D9%84%DB%8C%D8%B3%D8%A7%DB%8C-%D8%AD%D8%B6%D8%B1%D8%AA-%D9%85%D8%B1%DB%8C%D9%85-%D8%B3/
  3. Արևմտեան Հայաստանի քաղաքներ. Էրզրում
  4. «Իրանահայ համայնքը. արդի հիմնախնդիրներ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  5. کلیساهای همدان
  6. Իրանի հայ բողոքական համայնքը
  7. My Persian Pilgrimage: An Autobiography
  8. کلیسای حضرت مریم (س)
  9. کلیسای گریگوری میراثی 335 ساله از دوران صفوی در همدان(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։