Jump to content

Ադամ և Եվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դյուրերի «Ադամ և Եվա»երկթև սրբանկարը

Ադամ տղամարդ (եբրայերեն՝ אָדָם‎ — Հողի որդի կամ մարդ) և կին՝ Եվա (եբրայերեն՝ חַוָּה‎, «Հավվա»,«կյանք» կամ «կյանք տվող»), Աստվածաշնչում հիշատակվող, Աստծո կողմից ստեղծված առաջին մարդիկ են, մարդկության նախահայրն ու նախամայրը[1][2]։

Հին Կտակարանի Հնգամատյանում բերվել է մարդկության առաջին զույգի կյանքի բավականին մանրամասն նկարագրություն։ Հիմնական սյուժետային տարրերը կապված են Ադամի և Եվայի արարման, գայթակղության, մեղսագործության, Դրախտից արտաքսման, ինչպես նաև՝ մարդկության՝ հետագայում Եդեմից դուրս տարածվելու հետ։

Հին Կտակարան, Արարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծննդոց գրքում կա աշխարհի և մարդու արարման 2 պատմություն։

Առաջին տարբերակի համաձայն՝ մարդկության նախնիները տղամարդ և կին են եղել, որոնց Աստված ստեղծել է միաժամանակ՝ բոլոր գազաններին, թռչուններին և ձկներին ստեղծելուց հետո։

Ըստ Աստվածաշնչի՝ Աստված ասում է. «Թող ստեղծվի մարդն Աստծո կերպարով, Աստծո նմանությամբ և թող իշխի նա ծովի ձկների, երկնքի թռչունների, անասունների, ողջ երկրի վրա, երկրի վրա ապրող բոլոր սողունների վրա»։ Ապա Սուրբ Գրքում կարդում ենք՝ «արարման վեցերորդ օրվա վերջում Աստված ստեղծեց մարդուն՝ իր կերպարով և նմանությամբ, ստեղծեց կին և տղամարդ, ովքեր կոչված էին իշխելու երկրի և բոլոր կենդանի արարածների վրա»։

Երկրորդ տարբերակի համաձայն՝ սկզբում Աստված արարել է միայն մեկ տղամարդու, ապա ստեղծել է դրախտի այգին և այդ տղամարդուն այգեպան է կարգել այնտեղ՝ «Եվ կարգեց Աստված մարդուն Եդեմի այգում, որպեսզի պահպանի և կատարելագործի նրան»։ Հետո Աստված ստեղծել է բոլոր գազաններին ու թռչուններին և բերել նրանց մարդու մոտ, որպեսզի վերջինս նրանցից իր համար օգնական գտնի։ Այնուամենայնիվ, համապատասխան օգնական չի գտնվել, ուստի Աստված թմրեցրել է (քնեցրել) Ադամին, վերցրել նրա մի կողը և այդ կողից ստեղծել առաջին կնոջը՝ Եվային, ով էլ դարձել է առաջին տղամարդու առաջին կինը՝ կողակիցը։ «Եվ նրանք երկուսն էլ մերկ էին և չէին ամաչում»։

Մեղսագործությունն ու դրախտից արտաքսումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հենդրիկ Գոլցիուս «Մեղսագործություն», 1616

Եդեմի այգում երկու յուրահատուկ ծառ կար՝ Կյանքի ծառը և Չարի ու բարու իմացության ծառը։ Աստված թուլյատրել է Ադամին ուտել այգու բոլոր ծառերից, բացի՝ Չարի ու բարու իմացության ծառից՝ զգուշացնելով, որ արգելված պտուղն ուտելու դեպքում մահն անխուսափելի կլինի։

Օձը (սատանան), որը «Աստծո ստեղծած կենդանիներից ամենախորամանկն էր», խորամանկությամբ համոզում էր Եվային՝ փորձել Չարի և բարու իմացության ծառի արգելված պտուղը։ Կինը հրաժարվում է՝ պատճառաբանելով, որ Աստված արգելել է ուտել պտուղը, քանի որ ուտելու դեպքում իրենք կմահանան։ Օձն էլ, իր հերթին պատասխանում է, որ չեն մահանա, այլ կլինեն Աստծո նման, կիմանան, թե ինչ է բարին, ինչ է ՝ չարը։ Ի վերջո, կինը ենթարկվում է օձի խարդավանքներին և, Աստծո կամքին հակառակ, ճաշակում է արգելված պտուղը և այն տալիս է նաև Ադամին[2]։ Արդյունքում Ադամն ու Եվան ճանաչում են չարն ու բարին, գիտակցում են, որ մերկ են և թաքնվում են Աստծուց։

Ըստ Հովհան Ոսկեբերանի՝ ի սկզբանե Աստված մարդուն ստեղծել է ինքնիշխան, հակառակ դեպքում՝ նա մարդուն չէր պատժի իր պատվիրանը խախտելու համար։ Մարդու մեղսագործությունն այն էր, որ մարդը ցանկացել էր յուրացնել չարի և բարու ճանաչման աստվածային շնորհը։ Աստված անիծում է օձին, նա դատապարտվում է փորի վրա սողալու և միշտ հող ուտելու, կինը դատապարտվում է ցավով ծննդաբերելու և տղամարդու ենթակայության տակ գտնվելու, տղամարդը՝ զղջումով և քրտինքով աշխատելու իր ողջ երկրային կյանքում։ Մարդը դադարում է անմահ լինել և մահից հետո պետք է դառնար այն, ինչից ստեղծվել էր՝ «հող էիր և հող դարձար»։

Այդ ամենից հետո Աստված հագուստ է ստեղծել մարդու համար և մարդուն արտաքսել Եդեմից, որպեսզի վերափոխի հողը, որից ստեղծել էր Ադամին, որպեսզի մարդն այլևս չկարողանա ճաշակել Կյանքի ծառի արգելված պտուղը։ Դրախտի մուտքի մոտ Քերովբե է կանգնեցվել է և պտտվող Հրե գունդ, որ հսկվի Դրախտի մուտքը։

Կյանքը Եդեմից արտաքսվելուց հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամը կենակցեց իր կնոջ՝ Եվայի հետ, և ծնվեց Կայենը։ Ադամը մի անգամ էլ կենակցեց Եվայի հետ, և ծնվեց նրանց երկրորդ որդին՝ Աբելը։ 130 տարեկանում նրանք ունեցան իրենց 3-րդ որդուն ՝ Սեթին, որը Նոյի նախնին էր, այդպիսով նաև՝ ողջ մարդկության նախահայրը։ Իսկ Ադամի և Եվայի մյուս հետնորդները մահացան Համաշխարհային ջրհեղեղեի ժամանակ։

Գեղարվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադամը և Եվան Գենտի տաճարում՝ խեցու փեղկի վրա (նկարիչ՝ վան Էյք եղբայրներ), առաջին մարդիկ մորթիով ծածկել են իրենց մերկությունը, այսինքն՝ նրանք պատկերված են արդեն մեղսագործությունից հետո
Հիերոնիմոս Բոսխ «Երկրային հաճույքների պարտեզ» եռածալիկ (երեք ծալք ունեցող) նկարի ձախ փեղկում պատկերված է աշխարհաստեղծման վերջին երեք օրը

Ադամի ավանդական պատկերին կարող ենք հանդիպել սրբապատկերի 4 կաղապարով։

  • Ադամի արարումը
  • Եվայի արարումը
  • Մեղսագործություն
  • Արտաքսում դրախտից

Ադամին և Եվային նվիրված արձան՝ 2013֊ին Կրամատորսկում[3]։

Գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամի և Եվայի պատմությունը ամենայն մանրամասնությամբ ներկայացված է Ջոն Միլթոնի՝ արձակ ոտանավորի ձևով գրված Կորուսյալ դրախտ էպիկական պոեմում (XVII դար), որտեղ Ադամը, ի տարբերություն աստվածաշնչյան Ադամի, ներկայացվում է որպես մարդկության հայր, Միքայել հրեշտակապետի կողմից, նախքան դրախտը լքելը։

Մարկ Տվենը գրել է երգիծական (սատիրիկ) օրագրեր Ադամի և Եվայի մասին՝ «Եվայի օրագիր» (1906), «Ադամի և Եվայի անձնական կյանքը» (1931), վերջինս հրատարակվել է հետմահու։ Քեթրին Մուրը 1940֊ական թվականներին գրված «Իմացության պտուղը »պատմվածքը վերամշակել է («Անկումը»)։Այս պատմվածքում ներկայացվել է Ադամի, Եվայի և Լիլիթի սիրային եռանկյունին։

Ժողովրդական ասացվածքներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ հանդիպող արտահայտություններ՝

«Բոլորս սերում ենք Ադամից և Եվայից» ասույթը ունի երկու իմաստ՝ հոգևործագումնաբանական։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Alter, Robert (2004). The Five Books of Moses. W. W. Norton & Company. ISBN 0-393-33393-0.
  • Galambush, Julie (2000). «Eve». In Freedman, David Noel; Myers, Allen C. (eds.). Eerdmans Dictionary of the Bible. Amsterdam University Press. ISBN 9789053565032.
  • Greenblatt, Stephen (2017). The Rise and Fall of Adam and Eve. New York: W. W. Norton. ISBN 978-0-393-24080-1.
  • Hearne, Stephen Z. (1990). «Adam». In Mills, Watson E.; Bullard, Roger Aubrey (eds.). Mercer Dictionary of the Bible. Mercer University Press. ISBN 9780865543737.
  • Hendel, Ronald S (2000). «Adam». In David Noel Freedman (ed.). Eerdmans Dictionary of the Bible. Amsterdam University Press. ISBN 9789053565032.
  • Mathews, K. A. (1996). Genesis 1–11:26. B&H Publishing Group. ISBN 978-0805401011.
  • Mckenzie, John L. (1995). The Dictionary of the Bible. Simon and Schuster. ISBN 9780684819136.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ և Եվա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 62