Համբուրգի պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Համբուրգի պատկերասրահ
Hamburger-kunsthalle-alter-treppenaufgang.jpg
Տեսակ պատկերասրահ և մշակութային արժեք
Երկիր Գերմանիա
Տեղագրություն Ալտշտադտ
Վայր Ալտշտադտ
Կազմված է Համբուրգի պատկերասրահի գրադարան
Հասցե Glockengießerwall20095
Հիմնադրված է 1869
Տնօրեն Christoph Vogtherr
Կոորդինատներ: 53°33′18″ հս․ լ. 10°0′10″ ավ. ե. / 53.55500° հս․. լ. 10.00278° ավ. ե. / 53.55500; 10.00278
Կայք hamburger-kunsthalle.de
Համբուրգի պատկերասրահը գտնվում է Գերմանիաում
Համբուրգի պատկերասրահ
Համբուրգի պատկերասրահը գտնվում է Աշխարհում
Համբուրգի պատկերասրահ

Համբուրգի պատկերասրահ (գերմ.՝ Hamburger Kunsthalle), պատկերասրահ Գերմանիայի Համբուրգ քաղաքում։ Երկրի ամենամեծ թանգարաններից մեկն է։

Թանգարանի անվանումը՝ Kunsthalle հուշում է, որ այն եղել է արվեստի սրահ։ Հիմնադրվել է 1850 թվականին։ Այժմ պատկերասրահը ներառում է Գերմանիայի մի քանի արվեստի հավաքածուներ՝ 7-րդ դարի եվրոպական արվեստ, միջնադարից մինչև մեր օրեր։ Պատկերասրահի մշտական հավաքածուն ներկայացնում է 14-րդ դարի Հյուսիսային Գերմանիայի նկարչությունը, ինչպես նաև 16-17-րդ դարերի հոլանդացի, ֆլամանդացի և իտալացի նկարիչների ստեղծագործություններ, 19-րդ դարի ֆրանսիական և գերմանական գծանկարներ և գեղանկարներ և միջազգային ժամանակակից արվեստի գործեր։

Պատկերասրահը բաղկացած է երեք կապակցված շենքերից, որոնք կառուցվել են 1869, 1921 և 1997 թվականներին և տեղակայված են Հին քաղաքի շրջանում՝ Hauptbahnhof (կենտրոնական կայարան) և Ալստեր երկու լճերի միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահի գլխավոր շենքը
Galerie der Gegenwart
Kuppelsaal (գմբեթավոր) հավելված

Պատկերասրահի ստեղծման պատմությունը սկսվում է 1849 թվականին, իսկ մեկ տարի հետո 1817 թվականին ստեղծված Համբուրգի արվեստի ընկերակցությունն այն հիմնադրում և բացում է որպես 'Städtische Gallerie' (տեղական պատկերասրահ)։ Հավաքածուի արագ ընդլայնման պատճառով շենքի անհրաժեշտություն է առաջանում։ Պատկերասրահի նախնական շենքը կառուցվել է կարմիր աղյուսից 1863-1869 թվականներին ճարտարապետ Գեորգ Թեոդոր Շիրմախերի և Հերման ֆոն դեր Հուդի կողմից և ֆինանսավորվել մասնավոր նվիրատվություններից։ Պատկերասրահի առաջին տնօրենն է եղել արվեստաբան, մանկավարժ Ալֆրեդ Լիչտվաքը (1852-1914), որին հաջորդել է Գուստավ Պաուլին, ով վերահսկել է գմբեթավոր սրահի (Kuppelsaal) վերահսկման աշխատանքներն ու առաջին հավելված հատվածը։

1994 թվականին Ֆրանկֆուրտի ցուցասրահի կողմից փոխառված Կասպար Դավիդ Ֆրիդրիխի «Մառախուղ» (Nebelschwaden) կտավը գողացել են։ 1997 թվականին պատկերասրահին ավելացվեց 5600 կմ 2 տարածքով 'Galerie der Gegenwart' շենքը։

2014 թվականից պատկերասրահը ընդգրկված է 22 միլիոն եվրո արժողությամբ վերանորոգման ծրագրում, ըստ որի նախատեսվում է հին գլխավոր մուտքը դարձնել ամբողջ համալիրի համար միասնական մուտք[1]։

Ժամանակավոր ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահը բաժանված է 4 տարբեր հատվածների՝ Հին վարպետների պատկերասրահ, 19-րդ դարի արվեստի պատկերասրահ, Ժամանակակից մոդեռնիզմի և Ժամանակակից արվեստի պատկերասրահներ։

Հավաքածուի կարևոր նմուշներից են Մինդենցի Բերտրամի, Ֆրանկեի աշխատանքները, 17-րդ դարի հոլանդական գեղանկարներ, 19-րդ դարի սկզբի և կեսերի գերմանական ռոմանտիզմի ներկայացուցիչների գործեր, ինչպես նաև իմպրեսիոնիստական և դասական մոդեռնիզմի հավաքածուներ։ Պատկերասրահը հայտնի է նաև իր ժամանակակից միջազգային հավաքածուներով ու ցուցահանդեսներով, որոնք ներառում են 1950-ական թվականներից հետո փոպ արտ, կոնցեպտուալ արվեստի, վիդեո արվեստի և լուսանկարչության նմուշներ։

Հին վարպետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին վարպետների հավաքածուում ընդգրկված են Բարտել Բեհամի, Բերնարդո Բելլոտտոյի, Լուկաս Կրանախ Կրտսերի, Ֆրանցիսկո Գոյայի, Յոհան Գեորգ Հինցի, Յան Մասեյսի, Ջամբատտստա Պիտտոնիի, Ռեմբրանդ վան Ռեյնի, Պիտեր Պաուլ Ռուբենսի, Յակոբ վան Ռյոյսդալի և Ջովաննի Բատիստա Տիեպոլոյի և այլոց ստեղծագործություններ։

Բերտրամ, Խորանի նկար Գրաբաոյում (1383)

19-րդ դարի արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի արվեստի հավաքածուում ներառված են Կարլ Բլեխենի, Առնոլդ Բյոկլինի, Գյուստավ Կուրբեի, Էդգար Դեգայի, Անսելմ Ֆեյերբախի, Կասպար Դավիդ Ֆրիդրիխի, Ժան Լեոն Ժերոմի, Վիլհելմ Լայբլի, Մաքս Լիբերմանի, Էդուարդ Մանեի, Ադոլֆ ֆոն Մենցելի, Կլոդ Մոնեի, Օգյուստ Ռոդենի, Ֆիլիպ Օտտո Ռունգեի և այլոց ստեղծագործություններ։

Մոդեռն արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական մոդեռնիզմի հավաքածուում ներկայացված են Ֆրենսիս Բեկոնի, Մաքս Բեքմանի, Լովիս Կորինթի, Ջեյմս Էնսորի, Մաքս Էրնստի, Էրնստ Լյուդվիգ Կիրխների, Պաուլ Կլեեի, Օսկար Կոկոշկայի, Պաուլա Մոդերզոն Բեքքերի, Էդվարդ Մունկի, Էմիլ Նոլդեի, Պաբլո Պիկասոյի և այլոց ստեղծագործություններ։

Ժամանակակից արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից արվեստ հավաքածուում ներկայացված են Յոզեֆ Բոյսի, Թրեյսի Էմինի, Դեյվիդ Հոքինի, Ռեբեկա Հորնի, Իլյա Կաբակովի, Օն Կավարայի, Իվ Քլեյնի, Քիթի Քրոսի, Ռոբերտ Մորիսի, Էրման Նիտչի, Ջորջ Սիգալի, Ռիչարդ Սերայի, Ֆրանց Էրհարդ Ուոլթերի, Էնդի Ուորհոլի և այլոց ստեղծագործություններ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Peter Prange։ Deutsche Zeichnungen aus dem Kupferstichkabinett der Hamburger Kunsthalle 1450-1800. 2 Bände, Verlag Böhlau, Köln/Weimar 2006, ISBN 978-3-412-35305-6.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Modernisation»։ weiter-offen.de։ Hamburger Kunsthalle։ Վերցված է 7 May 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]