Պաուլ Կլեե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պաուլ Կլեե
գերմ.՝ Paul Klee
Paul Klee 1911.jpg
Ծնվել էդեկտեմբերի 18, 1879(1879-12-18)[1][2][3][…]
ԾննդավայրՄյուխենբուխզեե[4]
Վախճանվել էհունիսի 29, 1940(1940-06-29)[5][1][2][…] (60 տարեկան)
Մահվան վայրՄուրալտո[5][6]
ՔաղաքացիությունFlag of Germany (1935–1945).svg Գերմանական ռայխ
ԿրթությունState University of Music and Performing Arts Stuttgart? և Մյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, համալսարանի պրոֆեսոր, վիզուալ արտիստ, գծանկարիչ, վիմագրող և դիզայներ
Ոճէքսպրեսիոնիզմ, սյուրռեալիզմ և պուանտիլիզմ
Ուշագրավ աշխատանքներSumpflegende?, Twittering Machine? և Angelus Novus?
ԱշակերտներHarald W. Lauesen?
Ներշնչվել էՋեյմս Էնսոր[7], Պաբլո Պիկասո և Artistry of the Mentally Ill?[8]
ԱնդամակցությունDie Blaue Vier և Կապույտ հեծյալ
ստորագրություն
Klee autograph.svg
Paul Klee Վիքիպահեստում

Պաուլ Կլեե (գերմ.՝ Paul Klee, դեկտեմբերի 18, 1879(1879-12-18)[1][2][3][…], Մյուխենբուխզեե[4] - հունիսի 29, 1940(1940-06-29)[5][1][2][…], Մուրալտո[5][6]), գերմանացի նկարիչ, գրաֆիկ, արվեստի տեսաբան, 20-րդ դարի խոշոր ավանգարդիստ արվեստագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլեեն ստացել է բազմակողմանի կրթություն, այդ թվում՝ երաժշտական։ Նվագել է ջութակ[9]։ Հետևելով Վասիլի Կանդինսկու օրինակին՝ Կլեեն 19 տարեկանում մեկնում է Մյունխեն և ընդունվում է ակադեմիա՝ Ֆրանց ֆոն Շտուկի դասարան։ 1901 թվականին ճանապարհորդում է Իտալիայով և հրապուրվում է իտակալան վերածննդի նկարչությամբ։ Կլեեի գեղագիտական հասունացման մեջ մեծ դեր է խաղում նրա այցելությունը Նեապոլ։ Նեապոլի ակվարիումում նա ազդվում է Հանս ֆոն Մարեի որմնանկարնեից և բուն ակվարիումից։

1911 թվականին Կլեեն հանդիպում է ժամանակի կերպարվեստի խոշոր բազմաթիվ ներկայացուցիչների՝ Կանդինսկի, Յավլենսկի, Ֆրանց Մարկ, Գաբրիելա Մյունտեր և այլն։ Նույն թվին Կլեեն մասնակցում է Կանդինսկու և Մարկի հիմնած «Կապույտ հեծյալ» (գերմ.՝ Der Blaue Reiter) խմբի ցուցահանդեսին։ Այդ ժամանակ Կլեեն ազդվում է Ռոբեր Դելոնեից, որի "Լույսի մասին" էսսեի իր թարգմանությունը լույս է տեսնում "Der Sturm" պարբերականում 1913 թվականի հունվարին։

Այդ ընթացքում Պաուլ Կլեեի մոտ ձևավորվում է ուրույն ոճ, որին նկարիչը հարազատ է մնում հետագա 30 տարիներին։ 1911 թվականին Պաուլ Կլեեն սկսում է պահել իր բոլոր ստեղծագործություններն ընդգրկող կատալոգ։ Ներառյալ վաղ տարիների նկարչական փորձերը` կատալոգը պարունակում է շուրջ 9000 աշխատանք։

Պաուլ Կլեեի կենտրոնը Բեռնում, Շվեյցարիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Paul Klee
  3. 3,0 3,1 Paul Ernst Klee — 2006.
  4. 4,0 4,1 4,2 https://data.bnf.fr/ark:/12148/cb11909820v
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Клее Пауль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 https://rkd.nl/explore/artists/44622
  7. Union List of Artist Names
  8. https://www.nybooks.com/daily/2015/12/30/art-of-instinct/
  9. Հերբերտ Ռիդ, "Արդի նկարչության համառոտ պատմություն", Սարգիս Խաչենց, 2002, Երևան, էջ 128