Վասիլի Կանդինսկի
Վասիլի Կանդինսկի (ռուս.՝ Василий Васильевич Кандинский, դեկտեմբերի 4 (16), 1866[1][2][3][…], Մոսկվա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[4][5][1][…] - դեկտեմբերի 13, 1944[4][6][7][…], Նյոյի սյուր Սեն, Ֆրանսիա[4][5][1]), ռուս նկարիչ, գրաֆիկ, արվեստի տեսաբան, աբստրակցիոնիզմի հիմնադիրներից։
Կանդինսկու հայրական ընտանիքը Սիբիրից էր[9], մորական ընտանիքը՝ Մոսկվայից։
Կանդինսկու առաջին մտադրությունը երաժիշտ դառնալն էր։ Բայց 20 տարեկանում ընդունվում է Մոսկվայի համալսարան՝ ուսանելու իրավունք և տնտեսագիտություն։ Այդ ընթացքում առաջին անգամ շփվում է հին ռուսական արվեստին։
1895 թվականին քսանինը տարեկանում Կանդինսկին առաջին անգամ տեսնում է ֆրանսիացի իմպրեսիոնիստների մի ցուցահանդես, որն էլ վճռորոշ է լինում նրա կյանքում։ Նա թողնում է իրավաբանի մասնագիտությունը և մեկնում է Մյունխեն` նկարչություն ուսանելու։ Մյունխենի ակադեմիայում Կանդինսկին աշակերտում է Ֆրանց Ֆոն Շտուկին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանդինսկին սերում է դատապարտյալների սերունդ հանդիսացող Ներչինսկի վաճառականների ընտանիքից։ Նրա նախատատը Տունգուսի արքայադուստր Գանտիմուրովի էր, հայրը՝ Կանդինսկու հնագույն Կիախտա ընտանիքի ներկայացուցիչ, ովքեր իրենց համարում էին Մանսի-Կոնդինսկի իշխանության տիրակալների հետնորդներ։ Նրա զարմիկը՝ Վիկտոր Կանդինսկին, հայտնի հոգեբույժ է։
Վասիլի Կանդինսկին ծնվել է Մոսկվայում, գործարար Վասիլի Սիլվեստրովիչ Կանդինսկու (1832-1926) ընտանիքում։ Մանկության տարիներին նա ծնողների հետ ճանապարհորդել է եվրոպական երկրներում և Ռուսաստանում։ 1871 թվականին ընտանիքը հաստատվում է Օդեսայում[10][11]։ Այստեղ ապագա նկարիչն ավարտել է 3-րդ գիմնազիան, ինչպես նաև ստանում գեղարվեստական և երաժշտական կրթություն։ 1885-1893 թվականներին (ընդմիջումով 1889-1891) սովորել է Մոսկվայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, որտեղ սովորել է քաղաքատնտեսության և վիճակագրության ամբիոնում` պրոֆեսոր Ա. Ի. Չուպրովի ղեկավարությամբ ուսումնասիրելով տնտեսագիտություն և իրավագիտություն։ 1889 թվականին ընդհատել է ուսումը առողջության պատճառով և մայիսի 28-ից (հունիսի 9) մինչև հուլիսի 3 (15) ազգագրական արշավ կատարեց դեպի Վոլոգդայի նահանգի հյուսիսային շրջաններում[12][13]։
1892 թվականի օգոստոսին Կանդինսկին ավարտել է իրավաբանական ֆակուլտետը առաջին աստիճանի դիպլոմով և Չուպրովի առաջարկությամբ երկու տարի մնում է Քաղաքատնտեսության և վիճակագրության ամբիոնում «պրոֆեսորի կոչման պատրաստվելու և դիսերտացիա գրելու համար»[14][15]։ Դրանից որոշ ժամանակ առաջ նա ամուսնանում է իր զարմուհու՝ Աննա Ֆիլիպովնա Չեմյակինայի հետ[16]։ 1895-1896 թվականներին աշխատում է որպես Մոսկվայի Պիմենովսկայա փողոցում գտնվող «Ի. Ն. Կուշներով և Կօ.» ընկերության տպարանի գեղարվեստական տնօրեն։ Կանդինսկին նկարչի կարիերան ընտրում է համեմատաբար ուշ՝ 30 տարեկան հասակում։ Դրա վրա մեծ ազդեցություն է ունենում իմպրեսիոնիստների ցուցահանդեսը, որը կայացել էր Մոսկվայում 1895 թվականին(մասնավորապես, Կլոդ Մոնեի «Խոտի դեզ» կտավի տպավորության ներքո)։ 1895 թվականի նոյեմբերին նա գրում է իր գիտական ղեկավար Ա. Ի. Չուպրովին, որ «որոշել է թողնել գիտությամբ զբաղվելը։ <…> Եվ որքան ժամանակն անցնում է, այնքան նկարչության հանդեպ սերը ավելի է ձգում դեպի իրեն»[17]։
1896 թվականին Կանդինսկին հրաժարվում է Դորպատի համալսարանի կողմից առաջարկվող դոցենտի պաշտոնից և մեկնում Մյունխեն նկարչություն սովորելու[18][19]։ Կանդինսկին ընդգրկվեց Մյունխենի ռուսական գեղարվեստական գաղութի մեջ, որի կազմում էին Յավլենսկին, Վերյովկինան, Գրաբարը, Կարդովսկին, հետագայում նրանց միացավ Դոբուժինսկին։ Այս ընկերակցության կենտրոնը Մարիաննա Վերյովկինայի տունն էր[20]։
1897 թվականից Կանդինսկին նկարչություն էր սովորել Անտոն Աժբեի մասնավոր ստուդիայում, բայց այնտեղ անցկացրած երկու տարիները նրան գոհունակություն չէին պատճառել[21]։ Խորհրդային տարիներին Իգոր Գրաբարն իր ավանգարդիստ գործընկերոջ մասին ասում էր` նա նկարում էր փոքրիկ բնանկարային էտյուդներ՝ օգտագործելով ոչ թե վրձին, այլ մաստեխին և կիրառելով առանձին վառ գույներ։ Արդյունքում ստացվում էր խայտաբղետ, անհամապատասխան էսքիզներ։ Մենք բոլորս նրան զուսպ էինք վերաբերվում, կատակում էինք «գույների մաքրության» և այդ վարժությունների հետ կապված։ Կանդինսկու և Աժբեի հարաբերությունները այդքան էլ բարվոք չէին և ընդհանրապես տաղանդով չէին փայլում[22]։
1900 թվականին Կանդինսկին ընդունվել է է Մյունխենի արվեստի ակադեմիա, որտեղ սովորել է[23] մոտ։ 1900 թվականից ճանապարհորդել է Հյուսիսային Աֆրիկայում, Իտալիայում, Ֆրանսիայում, այցելել Օդեսա և Մոսկվա։ Մասնակցել է Մոսկվայի նկարիչների ասոցիացիայի ցուցահանդեսներին։ 1901 թվականին ստեղծել է «Փալանգ» արվեստի միությունը[24], որին կից կազմակերպել էր դպրոց (Münchner Malschule Phalanx) , որտեղ էլ դասավանդել է։
Ամռանը գեղարվեստի դպրոցը մեկնեց Կալմյունց քաղաք, որը գտնվում էր գեղատեսիլ տարածքում, այնտեղ որտեղ Ֆիլսը թափվում է Նաբի մեջ։ Այստեղ 35-ամյա Կանդինսկին մտերմացել է դպրոցի 26-ամյա ունկնդիր Գաբրիել Մյունտերի հետ։ Չնայած այն հանգամանքին, որ 1911 թվականին Կանդինսկին բաժանվել է իր առաջին կնոջից, Մյունտերի հետ հարաբերությունները ոչ մի կերպ չեն ձևավորվել[25]։
1910 թվականին և 1912 թվականին Կանդինսկին մասնակցել է նաև «Ագուռի զինվոր» արվեստի միության ցուցահանդեսներին[26]։ Այդ տարիներին նա մշակել է գեղանկարչության բնագավառում գույնի «ռիթմիկ» օգտագործման նորարարական հայեցակարգ, 1911 թվականին «Մտքի ձև» գրքի ազդեցության ներքո գրել է «Հոգևորի մասին արվեստում» հայտնի տրակտատը` պատկերային գեղանկարչությունից անցնում կատարելով զուտ աբստրակցիայի։ 1909 թվականին Կանդինսկին կազմակերպել է «Նոր Մյունխենյան գեղարվեստի միավորում»-ը»[27], 1911 թվականին՝ «Կապույտ ձիավոր» ալմանախը և խումբը, որի անդամներն էին հայտնի էքսպրեսիոնիստ նկարիչներ Ֆրանց Մարկը, Ալեքսեյ Յավլենսկին, Մարիաննա Վերյովկինան, Պաուլ Կլեեն։ Հենց այդ ժամանակ էլ կազմակերպել է իր առաջին անհատական ցուցահանդեսը։
Ռուսաստանի և Գերմանիայի միջև պատերազմի սկսվելուց հետո նկարիչը բաժանվել է Գաբրիել Մյունտերից և վերադարձել Մոսկվա։ Հետագա տարիներին նա աշխատում էր ռեալիստական և կիսաաբստրակտ կտավների վրա, հիմնականում բնանկարների։ 1917 թվականի փետրվարի 11-ին ամուսնացել է Նինա Նիկոլաևնա Անդրեևսկայայի հետ (1890-ականների վերջ-1980)։
1917 թվականի հեղափոխությունից հետո Կանդինսկին ակտիվորեն ներգրավված է եղել հասարակական աշխատանքներում` մասնակցել է հուշարձանների պահպանության կազմակերպմանը, Գեղարվեստական մշակույթի թանգարանի[28] և գեղարվեստական գիտությունների Ռուսաստանի ակադեմիայի ստեղծմանը[29], դասավանդում էր ԲԳՏԱ-ում։ 1918 թվականին նա հրատարակել է «Աստիճաններ» ինքնակենսագրական գիրքը։ 1918-1919 թվականներին եղել է կրթության ժողովրդական կոմիսարիատի կերպարվեստի բաժնի գեղարվեստական խորհրդի անդամ, 1919-1921 թվականներին` Համառուսաստանյան գնումների հանձնաժողովի նախագահ, վերարտադրողական արհեստանոցի ղեկավար և գիտական խորհրդատու, որպես հրավիրված պրոֆեսոր Մոսկվայի համալսարանում դասավանդում էր «Ժամանակակից արվեստ»[30]։ Կանդինսկին ընտրվել է նաեւ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի փոխնախագահ։
1921 թվականի դեկտեմբերին Կանդինսկին մեկնում է Բեռլին` Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի մասնաճյուղ կազմակերպելու նպատակով։ Գերմանիայում նա մասնակցել է ռուսական արվեստի առաջին ցուցահանդեսին։ Բեռլինում Վասիլի Կանդինսկին սկսել է նկարչություն դասավանդել, իսկ 1922 թվականի ամռանից աշխատել է «Բաուհաուսում»՝ դառնալով դպրոցի նշանավոր տեսաբան։ Միջպատերազմյան ժամանակաշրջանում Կանդինսկին համաշխարհային ճանաչում է ստացել որպես վերացական արվեստի առաջատարներից մեկը։ 1928 թվականին նկարիչն ստացել է Գերմանիայի քաղաքացիություն, բայց երբ 1933 թվականին նացիստները իշխանության են եկել և փակել «Բաուհաուս»-ը, նա գաղթել է Փարիզ։ 1939 թվականին Վասիլի Կանդինսկին ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն։
Վասիլի Կանդինսկին մահացել է 1944 թվականի դեկտեմբերի 13-ին, Փարիզի Նյոիի-սյուր-Սեն արվարձանում։ Թաղված է Փարիզի մերձակայքում գտնվող Նյոիի Նոր գերեզմանատանը։
Ճակատագիր և ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1946 թվականից մինչև 1961 թվականները նկարչի այրու նախաձեռնությամբ Փարիզում անցկացվել է Կանդինսկու հիշատակին նվիրված մրցանակաբաշխություն։ 1976 թվականին Նինա Կանդինսկայան հրատարակել է «Կանդինսկին և ես» հուշագրությունների գիրքը։ Նկարչի շատ աշխատանքներ նա կտակել է Փարիզի Պոմպիդու կենտրոնին։ 1980 թվականին Նինա Կանդինսկայային գտել են խեղդամահ եղած Գշտադ քաղաքում գտնվող «Էսմերալդա» ամառանոցային տնակում, բայց մարդասպանն այդպես էի չհայտնաբերվել։ Կանդինսկու տանը գտնվող նկարները չէին գողացել, անհետացել էին միայն զարդերը[31]։
2017 թվականի հունիսին «Սոտբիս» աճուրդի սրահում 22 րոպեում սահմանվել է Կանդինսկու ստեղծագործությունների վաճառքի երկու ռեկորդ` «Մուրնաու-բնապատկեր կանաչ տան հետ» կտավը ձեռք է բերվել 26,7 միլիոն դոլարով, իսկ «Սպիտակ գծերով նկարը», որը Տրետյակովյան պատկերասրահում է կախված եղել մինչև 1974 թվականը, վաճառվել է 42 միլիոն դոլարով[31]։
Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1989-«Վասիլի Կանդինսկի։ Խորհրդային առաջին հետահայաց ցուցադրություն»։
- 2011-2012 - «Կանդինսկին և «Կապույտ ձիավորը»», Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարան, մասնավոր հավաքածուների բաժին, Մոսկվա, 2011 թվականի հոկտեմբերի 5 - 2012 թվականի հունվարի 15[32]
- 2016 - «Վասիլի Կանդինսկի և Ռուսաստան»։ Պետական ռուսական թանգարան, Բենուա մասնաշենք։ 2016 թվականի սեպտեմբերի 22 - 2016 թվականի դեկտեմբերի 4։ Ցուցահանդեսը համընկել է Կանդինսկու ծննդյան 150-ամյակի հետ, նրա գեղանկարչության, գծանկարչության և հեղինակային ճենապակու հետ միասին ներկայացված են եղել վարպետի հայտնի ժամանակակիցների ստեղծագործություններ[33]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Wassily Kandinsky — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Кандинский Василий Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Artnet — 1998.
- ↑ 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 7,0 7,1 7,2 Vasili Vasileevich Kandinsky (նիդերլ.)
- ↑ https://www.tate.org.uk/art/art-terms/a/abstraction-creation
- ↑ Հերբերտ Ռիդ, Արդի նկարչության համառոտ պատմություն, 2002, Երևան, Սարգիս Խանչենց հրատ. էջ 119
- ↑ Доска Василию Кандинскому
- ↑ В. В. Кандинский в биографическом справочнике «Они оставили след в истории Одессы»
- ↑ Кандинский В. В. Избранные труды по теории искусства: В 2-х т. Издание второе, исправленноное и дополненное/ Под ред. Н. Б. Автономовой, Д. В. Сарабьянова, В. С. Турчина. Т. 2. 1918—1938. М.: Гилея, 2008. — С. 365—393, 427—438; (2008, тираж 1500 экз.)
- ↑ Северюхин Д. Я., Лейкинд О. Л. Художники русской эмиграции (1917—1941). Биографический словарь. Санкт-Петербург, 1994. — С. 232.
- ↑ Турчин, 1993, էջ 196—197,200—201
- ↑ Диплом выдан В. В. Кандинскому на руки 8 октября 1893 года: Турчин, 1993, с. 196.
- ↑ Её сестра Мария была замужем за фабрикантом Владимиром Абрикосовым. Другой сын Абрикосов, Алексей Иванович (предприниматель], Николай, был женат на двоюродной тётке художника — Вере Николаевне Кандинской.
- ↑ Турчин, 1993, էջ 208—209
- ↑ Сарабьянов, Автономова, 1994, էջ 6
- ↑ Турчин, 1993, էջ 198
- ↑ Дружкова Н. Теория абстрактного искусства В. Кандинского // Василий Кандинский. О духовном в искусстве. Ступени. Текст художника. Точка и линия на плоскости. — Москва: АСТ, 2018. — С. 22—23.
- ↑ Сарабьянов, Автономова, 1994, էջ 7
- ↑ Грабарь, Игорь]] Моя жизнь. Автомонография. М.-Л., 1937. — С. 141—142.
- ↑ Ֆրանց ֆոն Շտուկի
- ↑ «Фаланга». ARTinvestment.RU.
- ↑ В 1915 году Кандинский и Мюнтер снова провели вместе три месяца в Стокгольме. К этому времени Габриеле стала уже настоящей художницей, хотя её манера отличалась от стиля Кандинского. В годы нацизма его работы были отнесены к категории «дегенеративного искусства» и не выставлялись. Некоторые из них были сохранены Габриеле, жившей постоянно в Мурнау-ам-Штаффельзее в доме, в котором они проживали с Василием. Она там же и скончалась в 1962 году.
- ↑ А. Д. Сарабьянов. ««Бубновый валет» (Общество художников «Бубновый валет»)». Энциклопедия русского авангарда.
- ↑ ««Новое мюнхенское художественное объединение» («Новая ассоциация художников»)». Русская антикварная галерея.
- ↑ «Живописной культуры музей». Большая российская энциклопедия. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Государственная академия художественных наук (ГАХН)». «Топография террора»Международный Мемориал. Международный Мемориал. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Турчин, 1993, էջ 209
- ↑ 31,0 31,1 Линии партии - Огонек № 25 (5521) от 09.07.2018
- ↑ Балаховская, Фаина Матвеевна «Кандинский и „Синий всадник“» // Артхроника. — 1 октября 2011 года.
- ↑ Василий Кандинский и Россия
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Կանդինսկի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 236)։ |
- Դեկտեմբերի 16 ծնունդներ
- 1866 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 13 մահեր
- 1944 մահեր
- Նոյի-Սյուր-Սեն քաղաքում մահացածներ
- Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Պոստիմպրեսիոնիզմ
- Իրավաբանական գիտությունների դոկտորներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ռուս գրաֆիկներ
- Ռուս դիզայներներ
- Ռուս մանկավարժներ
- Ռուս նկարիչներ
- Ռուսական կայսրության նկարիչներ