Ֆրանց ֆոն Շտուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանց ֆոն Շտուկ
Franz von Stuck
Franz von Stuck Selbstbildnis im Atelier.jpg
ինքնանկար
Ի ծնեանգլ.՝ Franz Ritter von Stuck
Ծնվել էփետրվարի 23, 1863(1863-02-23)[1][2][3][4][5][6][7][8]
ԾննդավայրԹեթենվայս, Պասաու, Ստորին Բավարիա, Բավարիա[1]
Վախճանվել էօգոստոսի 30, 1928(1928-08-30)[9][2][3][4][5][6][7][10][8] (65 տարեկանում)
Մահվան վայրՄյունխեն, Վայմարյան Հանրապետություն[9]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա[11]
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, համալսարանի պրոֆեսոր և ճարտարապետ
Ոճսիմվոլիզմ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներSalome, The Sin և Wilde Jagd
ՈւսուցիչWilhelm Lindenschmit the Younger, Ferdinand Barth և Ludwig von Löfftz
ԱշակերտներWilli Geiger և Josef Albers
ՊարգևներԳիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան
ՊաշտոնԳաղտնի խորհուրդ
ԱզգականներOtto Erich Lindpaintner
Franz von Stuck Վիքիպահեստում

Ֆրանց ֆոն Շտուկ (գերմ.՝ Franz von Stuck, փետրվարի 23, 1863(1863-02-23)[1][2][3][4][5][6][7][8], Թեթենվայս, Պասաու, Ստորին Բավարիա, Բավարիա[1] - օգոստոսի 30, 1928(1928-08-30)[9][2][3][4][5][6][7][10][8], Մյունխեն, Վայմարյան Հանրապետություն[9]), գերմանացի նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, սիմվոլիզմի և մոդեռնի ներկայացուցիչ։ Ծնվել է Գերմանիայի Ստորին Բավարիա շրջանի Թեթենվայս քաղաքում։ Շտուկն իր կտավներում հաճախակի էր անդրադառնում դիցաբանական սյուժեներին՝ ընգծելով դրանց էրոտիկ և զավեշտական կողմը[12]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ մանկական տարիքում Շտուկը դրսևորում է իրեն որպես տաղանդավոր ծաղրանկարիչ։ 1878-1881 թվականներին հաճախում է Մյունխենի Կիրառական Արվեստների ավագ դպրոց։ 1881 թվականին Շտուկը ընդունվում է Կերպարվեստի Թագավորական Ակադեմիա։

1882 թվականին Վիեննայում Գերլիիկ և Շենկը հրատարակում են Շտուկի «Ալաբանություններ և խորհրդանիշեր» պորտֆոլիոյում զետեղված նկարները։ Շտուկը ձեռք է բերում ականավոր գծանկարիչի համբավ։

1889 թվականին Մյունխենի Ապակյա Պալատում կայացած տարեկան ցուցահանդեսին Շտուկը իր «Դրախտի պահապանները» (գերմ.՝ "Die Wächter des Paradieses" ) կտավի համար շքանշան է ստանում, որից հետո նա իրեն ամբողջովին նվիրում է գեղանկարչությանը։

1890-ական թվականներին Շտուկը ստեղծում է մի շարք քանդակներ։ Դրանց շարքում ամենանշանավորը «Վիրավոր Կենտավրոսը» և «Մարզիկն» էին։

1893 թվականին «Մյունխենի անջատումը» ցուցահանդեսում Շտուկը ցուցադրում է իր «Մեղքը» կտավը, որը մեծ իրարանցում է առաջացնում։

1895 թվականին, երեսուներկու տարեկան հասակում, Շտուկին նշանակում են պրոֆեսոր Մյունխենի Ակադեմիայում։ Նրա ականավոր ուսանողների շարքում էին Պաուլ Կլեեն, Հանս Պուրմանը , Վասիլի Կանդինսկի ն Ջոզեֆ Ալբերսը։

Շտուկը դառնում է «Կոոպերատիվ Պան» (գերմ.՝ "Genossenschaft Pan'" ) հրատարակչության խորհրդի անդամ, որի «Պան» ամսագրի համար Շտուկը շապիկն է մշակում։

1897 թվականին Մյունխենում մեկնարկում է Շտուկի Վիլայի կառուցումը։ Շտուկն անձամբ է նախագծել Վիլայի տեսքը և հսկել է դրա ներքին հարդարման և կահավորման աշխատանքները։ Այն դարձել է իր ժամանակի մեծագույն արվեստի նմուշներից մեկը։ Վիլայի կահավորումն արժանացել է 1900 թվականի Փարիզի ցուցահանդեսի ոսկե շքանշանին։

Շտուկը մահանում է 1928 թվականին Մյունխենում։ Նրա մարմինը հուղարկավորում են Մյունխենի Վալդֆիդհոֆ գերեզմանոցում։ 1968 թվականին Վիլա Շտուկը վերաբացվում է այցելուների համար։ Այժմ այնտեղ թանգարան է։

Ոճը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլա Շտուկ, Մյունխեն

Շտուկը մեծապես ոգեշնչվել է շվեյցարացի նկարիչ Առնոլդ Բյոկլինի աշխատանքներով։ Նրա կտավների սյուժեները մեծապես հիմնված են դիցաբանական մոտիվների վրա։ Շտուկի կտավներում տիրում են մեծ և հուժկու մարմինները , ինչը և պայմանավորել է նրա հետագա անդրադարձը քանդակագործությանը։ Հավատարիմ մնալով սիմվոլիստների ավանդույթներին, Շտուկը հաճախակի է պատկերել կանացի գայթակղիչ մերկությունը ՝ հղում կատարելով ճակատագրական կնոջ (ֆր.՝ la femme fatale) կերպարին։

Շտուկը հիմնականում անձամբ էր նախագծում իր կտավների համար նախատեսված շրջանակները։ Նա համարում էր, որ ճիշտ վահանակների օգտագործումը կամ վահանակների ոսկեզօծ փորագրությունը իր կտավների բաղկացուցիչ և անբաժան մասն են կազմում։

Ժառանգությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտուկի աշակերտներից մի քանիսը հետագայում լայն հռչակ են ձեռք բերում՝ նպաստելով իրենց ուսուցչի համբավին։ Չնայած դրան Շտուկի կարևորությունը հետզհետե նվազում է ։ Հետպատերազմյան սերունդի համար նրա նկարները համարվում են ոչ նորաձև և նշանակություն չունեցող։ Նրա գործերը մոռացվածության են մատնվում մինչև 1960-ականների վերջին շրջանը, երբ նորից վերականգնվում է մոդեռնի հանդեպ հետաքրքրությունը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118619543 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Franz von Stuck
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Discogs — 2000.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1993.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Штук Франц фон // Большая советская энциклопедия: [в 30 т.], [30 cilddə] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  10. 10,0 10,1 10,2 Mapping the Practice and Profession of Sculpture in Britain and Ireland 1851–1951
  11. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  12. Ֆրանց ֆոն Շտուկ, Սիմվոլիզմ