Պոմպիդու կենտրոն (Փարիզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոմպիդու կենտրոն
Изображение логотипа
Pompidou Center from the Tour Montparnasse, Paris May 2014.jpg
Տեսակպատկերասրահ և ազգային թանգարան
ԵրկիրՓարիզ
ՏեղագրությունՍեն Մերի[1]
Կազմված էԺամանակակից արվեստի պետական թանգարան, IRCAM և Public Information Library?
Հասցեplace Georges-Pompidou?
Հիմնադրվել է1977[2]
ՀիմնադիրԺորժ Պոմպիդու[3]
Այցելուներ3 273 867 մարդ (2019)[4]
ՏնօրենԱլեն Սեբան[5], Serge Lasvignes?[6], Laurent Le Bon? և Dominique Bozo?[7]
Կայքcentrepompidou.fr
Map
Map

Ժորժ Պոմպիդու արվեստի և մշակույթի ազգային կենտրոն, Պոմպիդու կենտրոն (ֆր.՝ Centre national d’art et de culture Georges-Pompidou), կամ Ժորժ Պոմպիդու կենտրոն (ֆր.՝ Centre Georges-Pompidou sɑ̃tʁ ʒɔʁʒ pɔ̃pidu), մշակութային կառույց, որը գտնվում է Փարիզի 4-րդ շրջանի Բոբուր թաղամասում։ Պոմպիդու կենտրոնը անվանակոչվել է ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Ժորժ Պոմպիդուի (1969-1974), որը մեծ ավանդ է ունեցել դրա ստեղծման գործում։ Բացումը տեղի է ունեցել 1977 թվականին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենի կողմից։ Կենտրոնի գործունեությունը նվիրված է ժամանակակից և 20-րդ դարի արվեստի ուսումնասիրմանն ու օժանդակությանը՝ իր տարբեր դրսևորումներում (կերպարվեստ, պար, երաժշտություն և այլն)։

Պոմպիդու կենտրոնն ներառում է նաև Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանը, որը Եվրոպայի ժամանակակից արվեստի թանգարաններից ամենամեծն է, մեծ գրադարան, համերգային և ցուցահանդեսային սրահներ, Ակուստիկայի և երաժշտության հետազոտման և համակարգման ինստիտուտը։ Տեղադրության պատճառով կենտրոնը հայտնի է նաև Բոբուր անվամբ[8][9][10]։

1938 թվականին Ժ. Պոմպիդու կենտրոն, ձեռք է բերել հայազհի մեծանուն նկարիչ Ե․ Քոչարի «Արևելուհիներ[11]» (1926թ.) գեղանկարը, որը ցուցադրվել է Ժ.Պոմպիդուի կենտրոնում բացված  «Modernites plurielles»   ցուցահանդեսում։ Իսկ 1963 թվականին ձեռք է բորում Ե․ Քոչարի փարիզյան շրջանի տարածական նկարներից մեկը, որը 1990-1991 թվականներին մասնակցում է Բարսելոնում «Fundació Joan Miró i  Olimpiada Cultural»-ի կողմից կազմակերպված «Antiguitat/Modernitat en l’art  del segle XX» ցուցահանդեսին, իսկ 1998-1999 թվականներին մասնակցում է «Forjar el Espacio. La escultura forjada en  el siglo XX» միջազգային շրջիկ ցուցահանդեսին՝ Մեծ Կանարյան կղզիներ՝ «Centro   Atlantico  de Arte Moderno»  ցուցասրահում, Վալենսիա՝  Խուլիո Գոնզալեսի կենտրոնում (IVAM  Centre Julio González), Ֆրանսիայի Կալե քաղաք «Musée des Beaux – Arts et de  la Dentelle»-ի ցուցասրահներում։

Կենտրոնը համարվում է Ֆրանսիայի երրորդ ամենաշատ հաճախելիություն ունեցող տեսարժան վայրը՝ Լուվրից ու Էյֆելյան աշտարակից հետո։ 2006 թվականի տվյալներով 1977 թվականից Պոմպիդու կենտրոն է այցելել ավելի քան 180 մլն այցելու[12], 2013 թվականին՝ 5,209,678[13], որից 3,746,899-ը՝ թանգարան[14]։

Պոմպիդու կենտրոնի առջև գտնվող հրապարակը շատ են հավանում նկարիչները, թափառական արտիստները, երաժիշտները և կրկեսի արտիստները։ Պոմպիդու կենտրոնից աջ է գտնվում Ստրավինսկու հրապարակը, որտեղ գտնվում է համանուն արտասովոր շատրվանը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքն ունի ժամանակակից դիզայն, երկարությունը՝ 166 մ է, լայնությունը՝ 60 մ, բարձրությունը՝ 42 մ։ Կառուցվել է Ռենցո Պիանոյի նորարական նախագծով, որն ընտրվել է 680 մրցութային աշխատանքներից։ Ճարտարապետների օրիգինալ գաղափարը շենքի տեխնիկական բոլոր կոնստրուկցիաները (արմատուրաների միացումները, բոլոր խողովակաշարերը, վերելակները և շարժասանդուղքները) դրսի կողմից տեղադրելն էր, որը հնարավորություն տվեց ազատել 40 000 մ² ծավալով տարածություն։ Արմատուրաների միացումները գունավորված են սպիտակ, օդափոխիչ խողովակները՝ կապույտ, ջրատարները՝ կանաչ, էլեկտրահաղորդալարերը՝ դեղին, իսկ շարժասանդուղքները՝ կարմիր[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://www.centrepompidou.fr/en/the-centre-pompidou/who-are-we
  3. https://growannenberg.org/grants/7181/centre-pompidou
  4. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2019 // The Art Newspaper — 2020. — Vol. XXIX, Iss. 322. — ISSN 0960-6556
  5. Décret du 29 mars 2007 portant nomination du président du Centre national d'art et de culture Georges-Pompidou - M. Seban (Alain)President of the French Republic, 2007.
  6. Décret du 5 mars 2015 portant nomination du président du Centre national d'art et de culture Georges Pompidou - M. Lasvignes (Serge)President of the French Republic, 2015.
  7. https://www.lesechos.fr/industrie-services/services-conseils/le-centre-pompidou-face-a-la-nouvelle-concurrence-des-fondations-privees-1337685
  8. Serge Lasvignes, un nouvel énarque à la tête de Beaubourg, la-croix.com, 4 March 15
  9. Pompidou : Serge Lasvignes s'explique, Fleur Pellerin assume, lefigaro.fr, 5 March 2015
  10. Roberto Rossellini, Beaubourg, centre d'art et de culture, 1977 au cinéma
  11. «Երվանդ Քոչարի Թանգարան | Արևելուհիներ» (հայերեն)։ Վերցված է 2019 թ․ փետրվարի 12 
  12. «La fréquentation du Centre Pompidou (Global attendance of Pompidou Center), 2006»։ Mediation։ Centre Pompidou։ Վերցված է 2014-12-05 
  13. Since 2006, the calculated attendance of the centre includes only those of the Musée National d'Art Moderne and of the public library but no more those of the panorama tickets or cinemas, festivals, lectures, bookshops, workshops, restaurants, etc: 929,431 visitors in 2004 or 928,380 in 2006, which should bring the actual total attendance of the centre to more than 6 million
  14. «Annual report 2013, p. 205»։ Annexes։ Centre Pompidou։ Վերցված է 2014-12-05 
  15. «Architecture of the Building»։ Practical Information։ Centre Pompidou։ Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 4-ին։ Վերցված է 2009 թ․ հուլիսի 10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]